Jump to content

Երևանի պատվավոր քաղաքացիների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև նշված են Հայաստանի մայրաքաղաք Երևանի պատվավոր քաղաքացիները[1], կոչումը ստանալու հերթականությամբ։

  • Քրիստափոր Փիրումով, միութենական նշանակության անհատական թոշակառու, ակադեմիկոս։
  • Գրիշա Մարգարյան, «Երարդշին» տրեստի թիվ 31 շինտեղամասի բրիգադավար։
  • Գոհար Գասպարյան, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր:
  • Հայկ Մարտիրոսյան, գեներալ-մայոր, Մեծ հայրենականի վետերան։
  • Սերո Խանզադյան, գրող, սոցիալիստական աշխատանքի հերոս։
  • Ռոլանդ Մովսիսյան, «Հայէլեկտրամեքենա» Ա/Մ թիվ 31 արտադրամասի պետ։
  • Սիլվա Կապուտիկյան, բանաստեղծուհի, պետական մրցանակների դափնեկիր։
  • Հովիկ Աբրահամյան, «Երևանշին» շինմոնտաժային Ա/Մ բրիգադավար։
  • Գրիգոր Խանջյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր։
  • Միխաիլ Դուդին, Ռուսաստանի Դաշնության գրողների միության քարտուղար, բանաստեղծ։
  • Արման Քուչուկյան, մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միասնական համակարգի գլխավոր կոնստրուկտոր։
  • Ալեքսանդր Հարությունյան, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր։
  • Շավարշ Կարապետյան, Երիտասարդության տեխնիկական ստեղծագործության կենտրոնի ղեկավար, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ստորջրյա արագընթաց լողի ռեկորդակիր, Եվրոպայի չեմպիոն։
  • Մամբրե Գարագաշ, 1920 թվից ԽՄԿԿ անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։
  • Սամանդ Սիաբանդով, Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերան, Խորհրդային Միության հերոս։
  • Էլմիր Հարությունյան, «Էլեկտրասարք» Ա/Մ բանվոր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։
  • Լորիս Ճգնավորյան, Հայաստանի պետական և Երքաղխորհրդի երիտասարդության սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր։
  • Գրիգոր Մինասյան, Գերմանիայի Դաշնության քաղաքացի, բարերար։
  • Անդրեյ Բիտով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, գրող, հրապարակախոս։
  • Զորի Բալայան, գրող, հրապարակախոս։
  • Վլադիմիր Րեսին, Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ։
  • Ազատ Գասպարյան, ՀՀ վաստակավոր արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ թատերական գործիչների միության նախագահության անդամ, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։
  • Երվանդ Ղազանչյան, ՀՀ ժողովրդական դերասան, Թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր։
  • Հարություն Քեհեյան, ՀՀ վաստակավոր մարզիչ:
  • Պերճ Զեյթունցյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակների դափնեկիր։
  • Տիգրան Մանսուրյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր, երգահան։
  • Աշոտ Ղազարյան, ՀՀ վաստակավոր դերասան։
  • Արամայիս Սահակյան, վաստակավոր լրագրող, բանաստեղծ, «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, «Ոզնի» երգիծաթերթի և հանդեսի գլխավոր խմբագիր։
  • Հայրապետ Գալստյան, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից-անդամ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ս. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն։
  • Կոստանտին Օրբելյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, միջազգային մրցանակների դափնեկիր, ՀԽՍՀ պետական էստրադային նվագախմբի երկարամյա ղեկավար, կոմպոզիտոր։
  • Վլադիմիր Մսրյան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։
  • Հովհաննես Զանազանյան, միջազգային կարգի սպորտի վարպետ, օլիմպիական խաղերի մրցանակակիր, «Արարատ-73»-ի ավագ, ֆուտբոլիստ։
  • Վարազդատ Մկրտչյան, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար։
  • Գաբրիել Ջեմբերյան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ, սիրիահայ գործարար, բարերար։
  • Սամվել Պետրոսյան, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակից, էլեկտրական գնացքի, մետրոյի մեքենավար։
  • Լևոն Իգիթյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ։
  • Ալբերտ Մկրտչյան, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն, բեմադրիչ, կինոռեժիսոր։
  • Հրաչյա Աշուղյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, բեմադրիչ։
  • Էդուարդ Թադևոսյան, հայ ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր։
  • Մերուժան Տեր-Գուլանյան, գրող, հրապարակախոս։
  • Լևոն Արոնյան, միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ։
  • Կարինե Դանիելյան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի նախագահ։
  • Երվանդ Երզնկյան, կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ և արվեստի վաստակավոր գործիչ։
  • Արթուր Աբրահամ (Ավետիք Գրիգորի Աբրահամյան), բռնցքամարտիկ։
  • Ռաիսա Մկրտչյան, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ։
  • Ռուբեն Մաթևոսյան, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
  • Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։
  • Միհրան Հարությունյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ։
  • Ռաֆայել Քոթանջյան, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ։
  • Սառա Եսայան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ–ռևմատոլոգ։
  • Հովհաննես Սարուխանյան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։
  • Աղվան Չատինյան, հայ լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար»։
  • Սվետլանա Նավասարդյան, դաշնակահարուհի, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
  • Նորայր Մեհրաբյան, պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ։
  • Ռոբերտ Էլիբեկյան, գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ։
  • Արտյուշա Կարապետյան, պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ։
  • Հենրիկ Հովհաննիսյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]