Քրիստափոր Փիրումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Քրիստափոր Փիրումով
Ծնվել էապրիլի 20, 1895(1895-04-20)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 22, 1985(1985-11-22) (90 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Երևանի պատվավոր քաղաքացի և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ՎիքիդարանՔրիստափոր Փիրումով

Քրիստափոր Նիկոլայի Փիրումով (ապրիլի 20, 1895(1895-04-20), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1985(1985-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պարազիտաբան-մալարիաբան։ Սանիտարահամաճարակային ծառայության հիմնադիրը ՀԽՍՀ-ում։ Բժշկական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1955ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1955), Երևանի պատվավոր քաղաքացի (1985)[1]։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1923-1928 թվականներին աշխատել է ՀԽՍՀ առժողկոմատում, եղել սանիտարահամաճարակային բաժնի պետ և առժողկոմի տեղակալ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1928-1942 թվականներին և 1946-1949 թվականներին Փիրումովը եղել է Երևանի տրոպիկական ինստիտուտի տնօրեն, 1952-1973 թվականներին՝ տնօրենի գիտական գծով տեղակալ, 1933-1942 թվականներին և 1946-1952 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի տրոպիկական հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Փիրումովի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են մակաբուծական հիվանդությունների՝ հատկապես մալարիայի դեմ պայքարի միջոցառումների մշակման, ՀԽՍՀ-ում մալարիայի վերացման հարցերին։ Փիրումովը ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր պարազիտաբանն էր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանների, «Պատվո նշան» շքանշաններով։ 1933 թվականին Հայկական ԽՍՀ ԿԳԿ-ի նախագահությունը Փիրումովին շնորհել է աշխատանքի հերոսի կոչում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոնիֆիկատորը և նրա անելիքները մալարիայի դեմ պայքարելու գործում, Երևան: Հայպետհրատ, 1950[2]:
  • Դիսպանսերացումը յեվ պայքար մալարիայի դեմ: (Բժիշկների համար): Երևան: Պետհրատ, 1935:
  • Թունավոր կենդանիները և նրանց կծելու դեպքում կիրառվող միջոցառումները: Երևան: Հայպետհրատ, 1954:
  • Ինչ պետք է անել, որպեսզի մալարիան նորից չտարածվի: Երևան: Հայաստան, 1970:
  • Հակամալարիային միջոցառումները և նրանց կիրառման մեթոդները: Բժիշկների համար: Երևան: Հայպետհրատ, 1948:
  • Հուշատետր արևադարձային երկրներ մեկնողների համար: Երևան: Հայաստան, 1968:
  • Մալարիան յեվ պայքարը նրա դեմ կոլխոզում: Երևան: ՀԽՍՀ պետհրատ, 1938:
  • Պայքար մալարիայի դեմ: Երևան: Պետհրատ, 1934:
  • Социологическое исследование семьи : По материалам сельских районов Армянской ССР / А.П. Айрян ; Под ред. Х.Н. Пирумова, В.В. Ермакова. Ереван: Айастан, 1974.[3]
  • Հարցազրույց 3060 ընտանիքի հետ / Ա. Պ. Հայրիյան, Խմբ.՝ Խ. Ն. Փիրումով, Երևան: Հայաստան, 1977:
  • Атлас сельского здравоохранения Армении 1920-1965 = Ատլաս Հայաստանի գյուղական առողջապահության 1920-1965 / А.П. Айриян; Ред. Х.Н. Пирумов. Ереван: Айастан, 1967.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթարյան Խ., Քրիստափոր Նիկոլայի Փիրումով, Երևան, 1981:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png