Նիկոլայ Նիկողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Նիկողոսյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1918(1918-12-02)
ԾննդավայրՆալբանդյան, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էօգոստոսի 10, 2018(2018-08-10) (99 տարեկանում)
Վախճանի վայրըՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունՀայաստանի Առաջին Հանրապետություն
Հայկական ԽՍՀ
ԱԽՖՍՀ
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Միքայել Նալբանդյանի հուշարձան, Ավետիք Իսահակյանի հուշարձան, Եղիշե Չարենցի հուշարձան և Վահան Տերյանի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Պատվո շքանշան, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Լեհական մշակույթի առաջ ունեցած վաստակի համար կրծքանշան, ԺՏՆՑ արծաթե մեդալ և Բարեկամության շքանշան
ԱնդամությունՌուսաստանի գեղարվեստի ակադեմիա և ԽՍՀՄ նկարիչների միություն
ԵրեխաներԴավիթ Նիկողոսյան
Nikolay Nikoghosyan Վիքիպահեստում

Նիկողայոս Բագրատի Նիկողոսյան (դեկտեմբերի 2, 1918(1918-12-02), Նալբանդյան, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - օգոստոսի 10, 2018(2018-08-10), Մոսկվա, Ռուսաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965), ՌԴ վաստակավոր նկարիչ (1970), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982)[1]։ Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը։

1944 թվականից բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում[2]։ Գրաֆիկական ինքնադիմանկարների հեղինակ է[3]:

Նիկոլայ Նիկողոսյանը կյանքին հրաժեշտ է տվել Մոսկվայի իր արվեստանոցում՝ 2018 թ. օգոստոսի 10-ին, ժամը 14.15-ին: Մեկ օր անց կյանքից հեռացել է նաև նրա կինը՝ Էթերին[4][5]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» արձանիկների շարքը («Մայրը», «Հարսը», «Դուստրը», բոլորը՝ 1942, երանգավորված գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ),

  • «Չեմ ասի» (1942, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ),
  • «Վերջին խուրձը» (1943, բրոնզ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)

թեմատիկ հաստոցային քանդակներ՝

Պլաստիկայի թրթռուն լեզուն, նյութի դինամիկ մեկնաբանումը Նիկողոսյանի դիմաքանդակներին հաղորդել են կենսական լիցքավորում։

Բարդ հոգեբանական նկարագիր ունեն կոմպոզիցիոն լուծումներով տարբեր՝ «Հայ բանաստեղծ, դեմոկրատ Միքայել Նալբանդյան» (1952, բրոնզ, Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն), «Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոն» (1953, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ) կիսանդրիները։

Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են

Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները։ Ստեղծել է նաև հաստոցային գեղանկարչության («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977) և գրաֆիկ. («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974, Երկուսն էլ՝ հեղինակի սեփականություն) գործեր։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]