Լուի Արագոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուի Արագոն
ֆր.՝ Louis Aragon
Portrait Aragon.jpg
Ծնվել էհոկտեմբերի 3, 1897(1897-10-03)[1][2][3][4][5][6][7][8][9][10]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1982(1982-12-24)[1][2][3][4][5][7][8][9][10] (85 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Մասնագիտությունբժիշկ-գրող, լրագրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, վիպասան, մշակութային քննադատ, French Resistance fighter և պատմաբան
Լեզուիսպաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[11]
ԿրթությունԿարնոյի լիցեյ
Ժանրերվեպ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԼ'Յումանիտե
ՊարգևներՌենոդո մրցանակ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
ԱմուսինԷլզա Տրիոլե
Լուի Արագոն Վիքիդարանում
Louis Aragon Վիքիպահեստում

Լուի Արագոն (ֆր.՝ Louis Aragon, ի ծնե անունը՝ Լուի-Մարի Անդրիյո, ֆր.՝ Louis-Marie Andrieux, հոկտեմբերի 3, 1897(1897-10-03)[1][2][3][4][5][6][7][8][9][10], Փարիզ, Ֆրանսիա - դեկտեմբերի 24, 1982(1982-12-24)[1][2][3][4][5][7][8][9][10], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ։ Եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ:

Ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 3-ին, Փարիզում: 1915 թ. ընդունվել է համալսարանի բժշկական ֆակուլտետը, բայց ընդամենը մեկ տարի անց, ուսումը կիսատ թողնելով, մեկնել է ռազմաճակատ: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես սանիտար: Պատերազմից հետո ակտիվորեն մասնակցել է գրական կարևոր իրադարձություններին: 1919-1924 թվականներին անդամակցել է դադաիստների փարիզյան խմբին, 1924 թվականին Անդրե Բրետոնի ու Ֆիլիպ Սուպոյի հետ ընթացք տվել սյուրռեալիստական շարժմանը: 1927 թվականին ընդունվել է ֆրանսիական կոմկուսի շարքերը և սկսել է մեծ եռանդով զբաղվել լրագրողական աշխատանքով՝ աշխատակցելով Ֆրանսիայի կոմկուսի օրգան հանդիսացող «Յումանիտե» թերթին: 1932 թվականին գրողների ինտերնացիոնալ խմբի կազմում այցելել է Խորհրդային Միություն՝ ծանոթանալու սոցիալիստական Ուրալի նորակառույցներին, եղել է Մագնիտոգորսկի, Չելյաբինսկի շինհրապարակներում և այդ այցի տպավորություններն արտացոլել բանաստեղծությունների «Ուռա՜, Ուրա՛լ» շարքում:

1928 թվականին ամուսնացել է ռուսական ավանգարդի մուսան համարվող Լիլի Բրիկի կրտսեր քրոջ՝ ֆրանսիացի բանաստեղծուհի և թարգմանչուհի Էլզա Տրիոլեի հետ, ում բազում բանաստեղծություններ է նվիրել:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայում ֆաշիստ զավթիչների դեմ ծավալված Դիմադրության շարժմանը:

1957 թվականին արժանացել է միջազգային լենինյան մրցանակի՝ ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար: Ֆրանսիայում մասայականացրել է խորհրդային գրականությունը, 1953-1972 թվականներին խմբագրել է «Les lettres francaises» ամսագիրը, որը տպագրվում էր ֆրանսիական կոմկուսի աջակցությամբ: 1972 և 1977 թվականներին խորհրդային կառավարության կողմից պարգևատրվել է նաև Հոկտեմբերյան հեղափոխության և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով: Հետագա տարիներին կտրուկ արտահայտվել է ԽՍՀՄ-ում տիրապետող կոմունիտական ավտորիտար ռեժիմի դեմ, բողոքել, դատապարտել խորհրդային այլախոհ գրողների նկատմամբ սանձազերծված հալածանքները, դատական շինծու վարույթները: 1968 թվականին բողոքի իր ձայնն է բարձրացրել ընդդեմ խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիայում իրականացրած ռազմական միջամտության:

Նրա միջամտությամբ է Սերգեյ Փարաջանովը բանտից ազատ արձակվել։

1955 թվականին նա հրատարակել է մի ծավալուն հոդված՝ նվիրված հայ գրականությանը, ուր հատկապես բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները[12]։ Նրա «Կարմիր աֆիշ» բանաստեղծությունը նվիրված է Միսաք Մանուշյանին[13]:

Խորհրդային տարիներին Երևանում առանձին գրքով լույս է տեսել Լուի Արագոնի բանաստեղծությունների և պատմվածքների ընտրանին՝ հայերեն թարգմանությամբ: Նրա բանաստեղծությունների մի փոքրիկ փունջ զետեղվել է 1984 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուում։

2015 թվականին Երևանում հայերեն հրատարակվել է նաև Արագոնի «Իռենի ճեղքը» վիպակը, որը նա գրել էր 1928-ին[14]։

2012 թվականի մարտի 27-ին Փարիզում՝ Սեն Լուի կղզում բացվել է Լուի Արագոնի անունը կրող հրապարակ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118503774 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Louis Aragon — 1834.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 BD Gest'
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Munzinger-Archiv — 1913.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Brockhaus Enzyklopädie
  11. LIBRIS — 2012.
  12. Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 298։
  13. «Գարուն», 1967, № 4, էջ 65։
  14. «Իռենի ճեղքը» վեպը հասանելի է նաև հայ ընթերցողներին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]