Արթուր Չիլինգարով
Արթուր Նիկոլայի Չիլինգարով (ռուս.՝ Артур Николаевич Чилингаров, սեպտեմբերի 25, 1939, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականին ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը։ 1963–1965 թվականներին աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ինստիտուտի Տիկսի ավանի աստղադիտարանում, 1974–1992 թվականներին վարել ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ջրօդերևութաբանության պետկոմում։ 1969-1971 թվականներին եղել է «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 1971-1973 թվականներին՝ Անտարկտիդայի «Բելինսհաուզեն» կայանի, 1974-1979 թվականներին՝ Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ։ 1987 թվականին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ։
Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում[1][2]։ Եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Բնագիտության ակադեմիայի (1994) և Բրիտանական թագավորական աշխարհագրական ընկերության անդամ
- ՌԴ բնական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (29.05.2008)
- Ռուսաստանի բևեռախույզների ընկերակցության նախագահ (1991)
- ԱՍՆ-ի միջազգային հետախուզական ակումբի անդամ
- Մեծ Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերության անդամ
- Անտարկտիդայի պահպանության միջազգային կազմակերպության նախագահ
- ՌԴ Պետական դումայի պատգամավոր (1993 թվականից), փոխնախագահ (1994 թվականից)
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական աշխատությունները վերաբերում են Արկտիկայի և Անտարկտիկայի յուրացման հիմնախնդիրներին, արկտիկական նավագնացության ապահովման նոր ձևերի ներդրմանը, ծովային ափամերձ սառցաշերտերի վրա բեռնման–բեռնաթափման աշխատանքների նոր մեթոդների մշակմանը[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2015)[4]
- «Հայրենիքի հանդեպ վաստակի» 4-րդ աստիճանի շքանշան (2014)
- ՌԴ Հերոսի կոչում, 2008
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, 2008
- Անդրեյ Նախավկայի «Հանուն հավատի և հավատարմության» մրցանակի (2008) դափնեկիր
- «Հայրենիքի հանդեպ վաստակի» 3-րդ աստիճանի շքանշան (12.06.2007)
- «Ծովային վաստակի համար» շքանշան (27.01.2003)
- ԽՍՀՄ հերոս, 1986
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (04.1981)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1981)
- «Պատվո նշան» շքանշան (04.1976)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը՝ Տատյանա Չիլիգարովա
- Որդին՝ Նիկոլայ Չիլինգարով
- Դուստրը՝ Քսենյա Չիլինգարովա
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сорокажердьев В. В. Они служили в Заполярье: Герои Советского Союза, Герои России 1949-2008. - Мурманск: Типография «Бенефис-О», 2009. - С. 144-145. - 160 с. - 1000 экз. - ISBN 978-5-9900752-3-8.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Արթուր Չիլինգարով(չաշխատող հղում)
- ↑ ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ, Արթուր Չիլինգարով
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրական Archived 2007-10-22 at the Wayback Machine.
Արթուր Չիլինգարով «Երկրի հերոսներ» կայքում
|
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արթուր Չիլինգարով կատեգորիայում։ |
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան
- Խորհրդային Միության հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գիտնականներ
- Հայ բևեռախույզներ
- Խորհրդային բևեռախույզներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- Աշխարհագրական գիտությունների դոկտորներ
- Ռուսաստանի պետական դումայի անդամներ
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Խորհրդահայեր
- Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 1-ին գումարման պատգամավորներ
- Հայ ճանապարհորդներ
- Հայ աշխարհագրագետներ