Միասնական Ռուսաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միասնական Ռուսաստան
Единая Россия
Логотип Единая Россия.png
Election russia 2007 005.jpg
Տեսակ Ռուսաստանի կուսակցություն
Երկիր Ռուսաստան
Առաջնորդ Դմիտրի Մեդվեդև
Հիմնադիր Q1957669?, Q1958474?, Բորիս Բերեզովսկի, Սերգեյ Շոյգու, Յուրի Լուժկով, Մինտիմեր Ղայմիև և Բորիս Գրիզլով
Հիմնադրված դեկտեմբերի 1, 2001
Գաղափարախոսություն պահպանողականություն, ցենտրիզմ և Q322294?
Քաղակահան հայացք ցենտրիզմ և աջակենտրոն
Պաշտոնական գույն(եր) սպիտակ, կապույտ և կարմիր
Շտաբ 129110 Մոսկվա, Բաննի պերեուլոկ, շ. 3а
Միջազգայիին պատկանելություն Q730786?
Նախորդ Q1957669?
Կայք er.ru
United Russia Վիքիպահեստում

Միասնական Ռուսաստան (ռուս.՝ Единая Россия), ռուսաստանյան աջ քաղաքական կուսակցությունը, երկրի խոշորագույն կուսակցությունը։ 2003 թ-ի ընտրությունների արդյունքներով «Միասնական Ռուսաստանը» Պետական Դումայում խորհրդարանական մեծամասնություն է կազմել, իսկ 2007-ին՝ սահմանադրական մեծամասնություն։ Կուսակցության ղեկավարը, ով գլխավորում էր կուսակցության ընտրական ցուցակը 2007 թվականի Դումայի ընտրություններում, Ռուսաստանի Կառավարության այժմյան նախագահ Վլադիմիր Պուտինն է։

2011 թ. փետրվարի դրությամբ կառավարությունում կուսակցության անդամներից կային հինգ նախարար՝ Վյաչեսլավ Վոլոդինը, Ալեքսանդր Ժուկովը, Ելենա Սկրիննիկը, Յուրի Տրուտնևը և Սերգեյ Շոյգուն[1]։ 2010 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ «Միասնական Ռուսաստանի» մեջ են մտնում դաշնության սուբյեկտների 83 ղեկավարներից 75-ը։

2011 թվականի Պետական Դումայի ընտրություններում Ռուսաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ ընտրական ցուցակի կազմավորումը տեղի է ունեցել Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ համատեղ անցկացրած նախնական ընտրությունների արդյունքների հիման վրա[2]։

Համաձայն 2011 թվականի սեպտեմբերի 24-ին «Միասնական Ռուսաստանի» 12-րդ համագումարին ընդունված որոշումների, 2011-ի Դումայի ընտրություններին կուսակցության նախնական ցուցակը գլխավորել է Դմիտրի Մեդվեդևը[3], իսկ 2012նախագահական ընտրություններին «Միասնական Ռուսաստանից» թեկնածուն կլինի Վլադիմիր Պուտինը[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]