Մինտիմեր Շայմիև
Մինտիմեր Շայմիև | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ (1991), Մեր տունը Ռուսաստանն է, All Russia? և Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Kazan State Agrarian University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 20, 1937[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Անյակովո (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Kalinin District, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Şahişärip Şäymief? |
Մայր | Q108462230? |
Ամուսին | Säkinä Axunova? |
Զավակներ | Radik Shaimiev? և Ayrat Şäymief? |
Պարգևներ |
![]() , ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() , ![]() , ![]() ![]() Իսլամին ծառայելու համար Ֆեյսալ թագավորի միջազգային մրցանակ (2007) ,![]() , ![]() ![]() , ![]() ![]() , ![]() , ![]() |
Մինտիմեր Շարիպովիչ Շայմիև (թաթ.՝ Минтимер Шәрип улы Шәймиев, ռուս.՝ Минтиме́р Шари́пович Шайми́ев, հունվարի 20, 1937[1], Անյակովո (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Kalinin District, ԽՍՀՄ), ազգությամբ թաթար պետական ու քաղաքական գործիչ, Ռուսասատանի կազմում գտնվող Թաթարստանի Հանրապետության առաջին նախագահը։ Դարձել է նախագահ 1991 թվականի հունիսի 12-ին և վերընտրվել 1996 թվականի մարտի 24-ին, 2001 թվականի մարտի 25-ին, 2005 թվականի մարտի 25-ին և 2005 թվականի մարտի 25-ին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շայմիևը ծնվել է Խորհրդային Թաթարստանի ԻԽՍՀ Ակտանիշսկի շրջանի Անյակովո գյուղում։ 1959 թվականին ավարտել է Կազանի գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատել որպես ինժեներ։ 1963 թվականին միացել է Կոմունիստական կուսակցությանը։ 1967 թվականին դարձել է Թաթարստանի տարածաշրջանային կուսակցական կազմակերպության գյուղատնտեսական բաժնի հրահանգիչ և նախագահի տեղակալ։ 1969 և թվականին Շայմիևը նշանակվել է հողաբարելավման և ջրային տնտեսության նախարարի պաշտոնում, իսկ 1983 թվականին նա դարձել է Թաթարստանի նախարարների խորհրդի առաջին փոխնախագահը։ 1989 թվականի սեպտեմբերին Շաիմևը դարձավ Թաթարստանի Կոմունիստական կուսակցության կազմակերպության առաջին քարտուղարը։ Նույն տարում նա ընտրվել է ԽՍՀՄ պատգամավորների համագումարի անդամ։ 1990 թվականի ապրիլին դարձել է Թաթարստանի Գերագույն խորհրդի խոսնակ։ 1990 թվականի օգոստոսի 31-ին գերագույն խորհուրդը հռչակել է Թաթարստանի ինքնիշխանությունը։ 1991 թվականի հունիսի 12-ին Շայմիևն ընտրվել է Թաթարստանի Խորհրդային Սոցիալիտական Հանրապետության նախագահ և որպես նախագահ 1991 թվականին օգոստոսին Մոսկվայում կատարված հեղաշրջման փորձի ժամանակ հայտարարել է, որ սատարում է Արտակարգ իրավիճակների կոմիտեի դիրքորոշմանը։ 1992 թվականի մարտին նա անցկացրել է հանրաքվե Թաթարստանի ինքնիշխանության վերաբերյալ, և ընտրությանը մասնակցածների 62 տոկոսը քվեարկել է հօգուտ ինքնիշխանության։ 2001 թվականին նա Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ միասին հիմնադրել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը[2]։
Ասելով, որ ցանկանում է տեղը զիջել առաջնորդների նոր սերնդին (համաձայն նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերի)՝ Շաիմիևը 2010 թվականի հունվարին հայտնել է Մեդվեդևին, որ չի ցանկանում կրկին նշանակվել Թաթարստանի նախագահի պաշտոնում։ Նա ասել է, որ Ռուստամ Միննիխանովն այդ պաշտոնի առավել հարմար թեկնածուն է[3]։ Մեդվեդևը Միննիխանովին նշանակել է Շայմիևի հաջորդող 2010 թվականի հունվարի 27-ին[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (25 ապրիլի, 2017 թվական) — պետությանը և ժողովրդին մատուցած աշխատանքային հատուկ ծառայությունների համար[5]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (19 հունվարի, 2007 թվական) — ռուսական պետականության ամրապնդման և հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացան գործում ունեցած ներդրման համար[6]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (17 հունվարի, 1997 թվական) — ռուսական պետականության, ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած անհատական մեծ ներդրման համար[7]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (6 փետրվարի, 2010 թվական) — հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացան գործում ունեցած ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[8]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (14 հունվարի, 2014 թվական) — 2013 թվականին Կազան քաղաքում կայացած XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայի նախապատրաստման ու անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար[9]
- Լենինի շքանշան (1966 թվական)[10]
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1976 թվական)[10]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971 թվական)[10]
- Ժողուրդների բարեկամության շքանշան (1987 թվական)[10]
- Մեդալ «Ի նշանավորումն Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի» (2003 թվական)
- Մեդալ «Ի նշանավորումն Կազանի 1000-ամյակի» (2005 թվական)
- ПМ պարգևատրական ատրճանակ (20 հունվարի, 2002)[11]
- Պարգևատրական սառը զենք՝ «Восточная» անվանական սուսեր (16-րդ դարի պասկական «շամշիր» սուսերի կրկնօրինակ, 2010 թվական)[12];
- Շքանշան Թաթարստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (2007 թվական)[13]
- Մեդալ «Ի նշանավորումն Թաթարստանում 3 միլիարդերորդ տոննա նավթի արդյունահանման»
- «Պատիվ և փառք» 2-րդ աստիճանի շքանշան (Աբխազիա, 2003 թվական) — Կովկասում խաղաղության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ներդրման և Աբխազիային ակտիվ օգնություն ու աջակցություն ցուցաբերելու համար[14]
- Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի խաղաղության և առաջընթացի պետական մրցանակ (2005 թվական) (2005)[10][15]
- Կազանի պատվավոր քաղաքացի (2005)[16]
- «Ալ Ֆախր» առաջին աստճանի շքանշան (2005 թվականի հունիս)[17]
- Ֆեյսալ (Սաուդյան Արաբիա) թագավորի միջազգային մրցանակ — «իսլամական մշակույթի վերծննդի գործում ունեցած ներդրման համար » (2007 )[18]
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[19]
- Բարեկամության առաջին աստիճանի շքանշան (2010 թվական)
- «Դուսլիկ» շքանշան (Թաթարստանի Հանրապետություն, 2015 թվական)[20]
- Շքանշան «Դաղստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (2017 թվական)[21]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ United Russia: Nine years later, Oleg Artyukov, Pravda.Ru, 2 December 2001.Retrieved January 12, 2010.
- ↑ Alexandra Odynova and Alexander Bratersky, "Tatarstan President Quits As Kremlin Revamps Regions", The St. Petersburg Times, Issue #1542, January 26, 2010.
- ↑ "Medvedev nominates Minnikhanov as new president of Tatarstan"(չաշխատող հղում), ITAR-TASS, January 27, 2010.
- ↑ Указ Президента Российской Федерации от 25 апреля 2017 года № 182 «О присвоении звания Героя Труда Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 19 января 2007 года № 43
- ↑ Указ Президента Российской Федерации от 17 января 1997 года № 7
- ↑ Указ Президента Российской Федерации от 06 февраля 2010 года № 147(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 января 2014 года № 18 Archived 2016-01-07 at the Wayback Machine.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Биография на сайте президента Татарстана»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-08-ին։ Վերցված է 2018-05-25
- ↑ Роман Уколов. За политическую храбрость и аппаратную стойкость // Независимая газета № 154 от 19.08.2005
- ↑ Именное оружие (сайт «Оружейникъ»)(չաշխատող հղում)
- ↑ Шаймиев награждён орденом «За заслуги перед Республикой Татарстан»
- ↑ Президент Республики Татарстан Шаймиев, награждённый орденом «Ахьдз-апша» второй степени(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Республики Казахстан от 22 октября 2005 года № 1662 «О присуждении Государственной премии мира и прогресса Первого Президента Республики Казахстан».
- ↑ «Владимир Путин стал Почетным гражданином Казани»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Шаймиев Минтимер Шарипович»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2018-05-25
- ↑ Король Саудовской Аравии вручил Минтимеру Шаймиеву международную премию короля Фейсала.(չաշխատող հղում)
- ↑ «Состав РАХ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Первым орденом «Дуслык» наградили Минтимера Шаймиева»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Рамазан Абдулатипов вручил орден «За заслуги перед Республикой Дагестан» первому Президенту Татарстана Минтимеру Шаймиеву»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մինտիմեր Շայմիև Վիքիպահեստում |
---|
- (անգլերեն) (ռուս.) Մինտիմեր Շայմիևի պաշտոնական կայքը Archived 2011-07-24 at the Wayback Machine.
|
- ԽՄԿԿ անդամներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Հունվարի 20 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ