Պուտինի անձի պաշտամունք

Պուտինի անձի պաշտամունք, արտահայտություն, որը կիրառվում է քաղաքականության մեջ և ԶԼՄ-ում՝ նկարագրելու Վլադիմիր Պուտինի քաղաքական և սոցիոլոգիական կերպարը՝ խորհրդային առաջնորդների[1][2][3][4], ինչպես նաև Բենիտո Մուսոլինիի, Մաո Ցզե Դունի անձի պաշտամունքի գաղափարի համանմանությամբ[5]։
Կարծիքներ անձի պաշտամունքի գոյության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս 2001 թվականի՝ Պուտինի նախագահության սկսելուց ընդամենը մեկ տարի անց, նորությունների «Բի բի սի» գործակալությունը կարծիք է հայտնել Պուտինի անձի պաշտամունքի զարգացման սկիզբ առած միտումի մասին։ Գործակալությունների որպես փաստարկների ներկայացրել է «ТВ-6» ալիքի հեռուստահաղորդման կարճ նկարագրությունը, որում պատմվում էր Պուտինի դիմանկարների լայն ընտրության մասին, որոնք գտնվում էին Մոսկվայի մետրոյի «Մշակույթի այգի» կայարանի գետնանցումում, և այն մասին, որ այդպիսի դիմանկար ձեռք բերելը համարվում է «լավ ճաշակի» նշան։ Բացի այդ՝ «Բի բի սին» փոխադրել է «Ընդհանուր թերթի» վերլուծական նյութը, որում կարծիք է հայտնվում այն մասին, որ Պուտինի հանդեպ ջերմ զգացմունքերը կարող են պայմանավորված լինել ժողովրդի՝ սեփական արժանիքների պահպանման զգացմամբ[6]։ Այդ նույն թվականին իտալական «Corriere della Sera» թերթը անձի պաշտամունքի դրսևորմանը նվիրել է առանձին հրապարակում[7]։
Քաղաքագետ Ռիչարդ Սակվան՝ որպես քաղաքական գործչի անձի պաշտամունքի առանձին տարրերի դրսևորում մատնանշել է նախագահի աշխատակազմի բոլոր գերատեսչություններում և կառավարության շատ գրասենյակներում Պուտինի դիմանկարները կախելու տարածված ավանդույթը[8]. ։
Եվգենի Կիսելյովը կարծում է, որ Պուտինի անձի պաշտամունքը կարող է տեղի ունենալ հեռուստատեսային հզոր քարոզչության շնորհիվ.
![]() |
Պուտինը կառուցել է իր անձի հզոր պաշտամունքը՝ շնորհիվ պետական հեռուստատեսության, որը ցանկացած պայմաններում անվերջ ցույց է տալիս նրան բարենպաստ լույսի ներքո[9]։ | ![]() |
2007 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով տարածաշրջանային լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում, Ռուսաստանում Պուտինի անձի պաշտամունքի մասին է արտահայտվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Միասնական Ռուսաստանի» վերջին համագումարի որոշ դրվագներ դիտելուց հետո Լուկաշենկոն, իր խոսքերով, անհանգստացել է, որ Ռուսաստանը կարող է սայթաքել խորհրդային ժամանակաշրջանների պես, «երբ բոլորը ցատկում և բղավում էին. «Փառք ԽՄԿԿ-ին»[10]։ Բրիտանական մամուլի 2011 թվականի նոյեմբեր ամսվա վերանայման ժամանակ BBC գործակալությունը զուգահեռներ է անցկացրել վարչապետի կառավարման ոճի և խորհրդային ռեժիմի միջև՝ տեղի ունեցողն անվանելով «նոր խորհրդային անձի պաշտամունք»[11]։ 2014 թվականի գերմանական «Die Welt» թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ Պուտինի անձի պաշտամունքը սկսել է աճել Ուկրաինայի ճգնաժամի սկզբով և առաջին հերթին Ղրիմի բռնակցմամբ[12]։
Ֆրանսիական լրատվամիջոցներում տարածված է այն գաղափարը, որ ռուսական ԶԼՄ-ներն ուռճացնում են Պուտինի անձի պաշտամունքը[13]։ Նման պաշտամունքի առկայությունը ցույց է տալիս Գիդեոն Ռահմանը «Financial Times»-ում հրատարակված հոդվածում[14]։
Անձի պաշտամունքի թեման բազմիցս շոշափել են մի շարք քաղաքական գործիչներ[15][16], քաղաքագետներ և սոցիոլոգներ[17][18]։
Անձի պաշտամունքի դրսևորում զանգվածային արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-ական թվականների սկզբին «Поющие вместе» համույթը ձայնագրել է «Такого, как Путин» («Այնպես, ինչպես Պուտինը») ալբոմը[19], իսկ «Բելի Օրյոլ» խումբը ձայնագրել է «А в чистом поле» երգը, որում կան հետևյալ տողերը «А в чистом поле система „Град“! За нами Путин и Сталинград!» («Իսկ դատարկ դաշտում «ԲՄ-21 Գրադ» համակարգն է։ Մեզնից հետո Պուտինը և Ստալինգրադն են»։)[20]։ Caviar ոսկերչական ընկերությունը 2014 թվականից թողարկում է iPhone 6 ոսկե սմարթֆոններ, որոնց վրա Վլադիմիր Պուտինի դիմանկարն է[21]։ Ղրիմի Ռուսաստանի համայնքների կոնգրեսը դրամահավաք է հայտարարել Սիմֆերոպոլում Վլադիմիր Պուտինի հուշարձանի համար, որը առաջարկվել է բացել 2018 թվականի նախագահական ընտրություններին[22] (հուշարձանը չի տեղադրվել)։
Սոցիոլոգիական հարցումների տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կա՞ արդյոք Պուտինի անձի պաշտամունք» թեմայով համառուսական սոցիոլոգիական հարցումներ իրականացվել են առնվազն 2004 թվականից[25]։ Ըստ Լևադա կենտրոնի 2006 թվականի մարտ ամսվա տվյալների՝ ռուսների 57%-ը չի տեսել Վլադիմիր Պուտինի անձի պաշտամունքի առկայությունը, մինչդեռ հարցվածների միայն 10%-ը միանշանակ նշել է անձի պաշտամունքի առկայությունը[26]։ 2011 թվականի հոկտեմբերին առաջին ցուցանիշը ընկել է մինչև 33%։ Միևնույն ժամանակ, նույն տարվա հոկտեմբերի դրությամբ՝ ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք համամիտ են եղել Պուտինի անձի պաշտամունքի ներկայությանը, աճել է մինչև 25%։ Ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք տեսել են անձի պաշտամունքի առաջացման նախադրյալները, 2006 թվականի մարտ ամսվա 21%-ից 2011 թվականի հոկտեմբերին հասել են 30%-ի[27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sperling V. Putin's macho personality cult : [անգլ.] // Communist and Post-Communist Studies. — 2016. — Vol. 49, no. 1. — P. 13–23. — .
- ↑ Goscilo H. Putin as Celebrity and Cultural Icon. — Routledge, 2013. — P. 39. — 220 p. — ISBN 0415528518
- ↑ Sobanet A. Generation Stalin: French Writers, the Fatherland, and the Cult of Personality. — Indiana University Press. — 312 p. — ISBN 0253038243
- ↑ Lu X., Soboleva E. Personality cults in modern politics: cases from Russia and China : [անգլ.] / Risch K. // Freie Universität Berlin, Center for Global Politics. — 2014. — ISSN 1869-9243.
- ↑ Cassiday J. A., Johnson E. D. Putin, Putiniana and the question of a post-Soviet cult of personality : [անգլ.] // The Slavonic and East European Review[en]. — 2010. — Vol. 88, № 4. — P. 681–707.
- ↑ «Private enterprise meets personality cult» (անգլերեն)։ BBCNews։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2011-12-18
- ↑ «Corriere Della Sera анализирует культ личности президента Путина»։ NEWSru.com։ Վերցված է 2011-12-18
- ↑ Ричард Саква (пер. В. Львов) Путин: выбор России. — Москва: Олма-пресс, 2005. — С. 141. — 480 с. — ISBN 5224053870
- ↑ «Новости Украины NEWSru.ua :: The Moscow Times. Евгений Киселёв: Путинское десятилетие: поводов для празднований немного»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-07-ին։ Վերցված է 2009-08-31
- ↑ «Лукашенко обнаружил в России культ личности Путина»։ Lenta.ru։ 2007-10-12։ Վերցված է 2010-08-13
- ↑ «Пресса Британии: неосоветский культ личности Путина»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2011-12-19
- ↑ Культ личности Путина обрёл причудливые формы, заметила инопресса «Newsru.com», 08.10.2014
- ↑ «Возвращение империи: Французские СМИ о России после пятидневной войны»։ ИноСМИ.ру։ 2008-12-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ «FT.com / UK — Vladimir Putin’s Singular Grasp Of Diplomacy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-27-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Доживет ли «Единая Россия» до XX съезда?»։ Коммерсантъ-Власть։ Վերցված է 2012-06-07
- ↑ «Пожизненный срок для президента»։ Эхо Москвы։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-07
- ↑ «Культ личности Путина не пойдет во благо «ЕР»»։ ИА «Новый регион»։ Վերցված է 2012-06-07
- ↑ «"Левада-центр" зафиксировал признаки морального износа личности Путина»։ ПОЛИТ.РУ։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-07
- ↑ Борис Галкин։ «Флаг в руки. Как продают «Россию»»։ // Профиль։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-07
- ↑ «Есть ли в России культ Путина?»։ //BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-06-07
- ↑ «Новый золотой iPhone 6 с портретом Президента Путина»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին։ Վերցված է 2016-10-05
- ↑ «Конгресс русских общин Крыма» хочет возвести памятник капитану за штурвалом Путину до президентских выборов 2018 года
- ↑ «Как Вы считаете, существует ли в России культ личности В. Путина? | Левада-Центр»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-18-ին։ Վերցված է 2020-06-17
- ↑ «О демократии в России и культе личности В.Путина | Левада-Центр»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-18-ին։ Վերցված է 2020-06-17
- ↑ «Россияне еще не готовы создать культ личности Путина» (ռուսերեն)։ Lenta.ru։ Վերցված է 2011-12-19
- ↑ «Культ личности Владимира Путина?»։ Левада-Центр։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2011-12-18
- ↑ «Четверть россиян заметила культ личности Путина»։ Lenta.ru։ Վերցված է 2011-12-18
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sperling, Valerie. Putin’s macho personality cult // Communist and Post-Communist Studies 49.1 (2016): 13-23.(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Александр Проханов Культ личности Владимира Путина // «Завтра» : газета. — 2002. — № 31 (453).
- Алексей Левинсон Культ тела и культ личности // «Неприкосновенный запас» : журнал. — 2004. — № 3 (35).
- Екатерина Деева Поющие под вождём. Почему раздувают культ личности Владимира Путина? // Московский комсомолец. — 2007.
- Дмитрий Иванов (2012-02)։ «Запись передачи, в которой Сергей Маркин, Олег Кашин, Валерий Трапезников и Роман Доброхотов обсуждают культ личности Путина»։ Полёт с камикаdzе։ Վերցված է 2015-02-01