ԱԴԾ-ն պայթեցնում է Ռուսաստանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱԴԾ-ն պայթեցնում է Ռուսաստանը
անգլ.՝ Blowing Up Russia: Terror from Within
ՀեղինակԱլեքսանդր Լիտվինենկո և Yuri Felshtinsky?
Տեսակգրավոր աշխատություն
ԹեմաԱնվտանգության դաշնային ծառայություն, 1999 Russian apartment bombings? և ահաբեկչություն
Բնօրինակ լեզուռուսերեն և անգլերեն
ԳՄՍՀ0-914481-63-0
OCLC481235634

ԱԴԾ-ն պայթեցնում է Ռուսաստանը (ռուս.՝ ФСБ взрывает Россию), Ալեքսանդր Լիտվինենկոյի և Յուրի Ֆելշտինսկու կողմից գրված գիրք[1]։ Թարգմանվել է 20 լեզվով և հրատարակվել է ավելի քան 20 երկրներում[2]։ Գրքում հեղինակները պատմում են 1999 թվականին աշնանը Ռուսաստանում բնակելի տների պայթյունների մասին, որոնք, ըստ հեղինակների, հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության պետական ծառայության կեղծ դրոշի ներքո իրականացված (en) գաղտնի գործողություն՝ Չեչենական երկրորդ պատերազմը արդարացնելու և Վլադիմիր Պուտինին իշխանության հասցնելու համար։ Սակայն Ռուսաստանում գիրքն պաշտոնապես բռնագրավվել և արգելվել է պետական գաղտնիքը բացահայտելու համար, ընդգրկվելով Ծայրահեղական նյութերի դաշնային ցանկի մեջ։ Գրքում ներկայացված պատմությունը ի սկզբանե հրապարակվել է Յուրի Շչեկոչիխինի կողմից 2001 թվականի օգոսոտսին Նովայա գազետա թերթի հատուկ թողարկման մեջ, իսկ 2002 թվականին լույս է տեսել որպես առանձին գիրք[3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հարցազրույցի, Յուրի Ֆելշտինսկին Ռուսաստանում բնակելի տների պայթյունների մասին նյութեր է սկսվել հավաքել 2001 թվականին, չպատկերացնելով, որ Ռուսաստանի Անվտանգության պետական ծառայությունը կարող է դրանց կազմակերպման հետ որևէ կապ ունենալ[4]։ Նա խիստ անհանգստացել էր, երբ պարզել էր, որ պայթյունները փաստացի կազմակերպել է ԱԴԾ-ն։ Ֆելշտինսկին խորհրդակցել է գրող և Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սուվորովի հետ։ Ֆելշտինսկին հարցրել է Սուվորովին՝ Անձամբ դուք կպայթեցնե՞ք անմեղ բնակիչներով տունը՝ հրամանը ստանալուց հետո։ Սուվորովը պատասխանել է՝ Իհարկե, ես դա կանեմ։ Դա մեր գործն է։ Մենք միշտ հետևում ենք հրամաններին։ Ֆելշտինսկին կապվել է Ալեքսանդր Լիտվինենկոյի հետ, ով դարձել է գրքի համահեղինակը։ Ֆելշտինսկին ճանաչում էր Լիտվինենկոյին 1998 թվականից։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին գրքի հիման ֆրանսիացի պրոդյոսերներ Ժան-Շառլ Դենյոյի (Jean-Charles Deniau) և Շառլ Գազելի (Charles Gazelle) կողմից լույս է տեսել Հարձակում Ռուսաստանի վրա (ռուս.՝ Покушение на Россию) վավերագրական ֆիլմը (նաև հայտնի է որպես Պայթեցնելով Ռուսաստանը)[5]։ Ալեքսանդր Լիտվինենկոն և Յուրի Ֆելշտինսկին աշխատել են որպես ֆիլմի խորհրդակիցներ։ Ֆիլմը ցուցադրվել է հեռուստատեսությամբ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հեռուստատեսությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Felshtinsky & Litvinenko 2007
  2. Yuri Felshyinsky against Yulia Latynina, RFE/RL, Interview with Yuri Felshtinsky where he refutes opinion by Yulia Latynina about Russian apartment bombings
  3. «FSB blows up Russia». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. Фильм BLOWING UP RUSSIA - Покушение на Россию

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]