Ալեքսանդր Լիտվինենկո
Ալեքսանդր Լիտվինենկո Александр Литвиненко | |
---|---|
![]() Լիտվինենկոն ռադիոակտիվ թունավորումից հետո | |
Ծնվել է | օգոստոսի 30, 1962 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 23, 2006 (44 տարեկանում) |
Մահվան վայր | ![]() |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Օրջոնիկիձեի բարձրագույն համակցված զենքի հրամանատարական դպրոց (1985) |
Մասնագիտություն | գրող, ռազմական գործիչ և հետախույզ |
Աշխատանք | ՖՍԲ փոխգնդապետ (հեռացված) |
Գործունեություն | 1980—1999 |
Աշխատավայր | Ներքին գնդեր (1980—1988) ԿԳԲ / ՖՍԿ / ՖՍԲ (1988—1999) |
Ամուսին | Նատալյա Լիտվինենկո (1981-1994, ամուսնալուծված, 2 զավակ) Մարինա Լիտվինենկո (1994-2006, 1 զավակ) |
Երեխաներ | Ալեքսանդր Սոնյա Անատոլի |
![]() |
Ալեքսանդր Վալտերովիչ Լիտվինենկո (ռուս.՝ Александр Вальтерович Литвиненко, դեկտեմբերի 4, 1962[3], Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - նոյեմբերի 23, 2006[1][2], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), փախստականի վիճակում հայտնված ռուս նախկին սպա, պետանվտանգության փոխգնդապետ (1988—1999), ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ), այնուհետև՝ ՌԴ Դաշնային հակահետախուզական ծառայության (ՖՍԿ) և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) աշխատակից[6], կազմակերպված հանցագործության դեմ հատուկ պայքարի խմբի անդամ։ Սպայական տարիներին կատարած աշխատանքների և վտանգ ներկայացնող հանցագործներին վնասազերծելու համար արժանացել է մի շարք պարգևների[6]։ Եղել է Ռուսաստանում գործող ռեժիմի և հատկապես Վլադիմիր Պուտինի քննադատողներից[7][7][8]։
1998 թվականի նոյեմբերին, ՖՍԲ-ի մի շարք համախոհ սպաների հետ հրապարակայնորեն հայտարարել է, որ վերադաս անձինք մեկ տարի առաջ բանավոր հրամայել էին սպանել ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկուն։ Կատարած հայտարարություններից հետո նախագահ Պուտինի հրամանով թիմակիցների հետ միասին հեռացվել է ՖՍԲ-ի շարքերից։ 1999 թվականի մարտին պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է, սակայն ապացույցների բացակայության պատճառով ազատվել կալանքից նույն տարվա նոյեմբեր ամսին, սակայն րոպեներ անց կրկին ձերբակալվել և կալանքի տակ մնացել մինչև 2000 թվականը։ Քրեական հետապնդումների պատճառով ընտանյոք հանդերձ փախել է Մեծ Բրիտանիա՝ տեղական իշխանությունների կողմից 2001 թվականին ստանալով քաղաքական ապաստան։ Լոնդոնում աշխատել է որպես լրագրող, հեղինակել աշխատություններ, ինչպես նաև խորհրդատվական գործունեություն ծավալել բրիտանական հետախուզական բյորուներում։
Լոնդոնում բնակվելու տարիներին հեղինակել է «ՖՍԲ-ն պայթեցնում է Ռուսաստանը» (ռուս.՝ ФСБ взрывает Россию, Յուրի Ֆելշտինսկու հետ) և «Լյուբյանկայի հանցագործ խմբավորում» (ռուս.՝ Лубянская преступная группировка) գրքերը, որոնցում քննադատում է ռուսական հատուկ ծառայություններին՝ 1999 թվականի Մոսկվայի բնակելի շենքերի պայթյունները կազմակերպելու և մի շարք այլ ահաբեկչական գործողությունների մեջ, որոնք ըստ Լիտվինենկոյի կապված էին Պուտինին իշխանության բերելու հետ։ Լիտվինենկոն մեղադրում էր նաև Պուտինին ռուս լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը պատվիրելու մեջ[9]։ 2005 թվականին ադրբեջանական «Ռեալնի Ազերբայջան» թերթին տված հարցազրույցում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության կազմակերպան մեջ մեղադրել է ՌԴ հատուկ ծառայություններին և մասնավորապես՝ Գլխավոր հետախուզական վարչությանը (ԳՌՈւ)[6][10][11]։
2006 թվականի նոյեմբերի 1-ին Լիտվինենկոյի առողջական վիճակը խիստ վատթարանում է։ Հոսպիտալացվելուց և բժշկական ախտորոշումից հետո պարզ է դառնում, որ Լիտվինենկոյին թունավորել են պոլոնիում-210 ռադիոակիվ նյութով[6][10]։ Ի վերջո, նոյեմբերի 23-ին Լիտվինենկոն կնքում է մահկանացուն՝ դառնալով բժշկությանը հայտնի պոլոնիում-210-ով թունավորված սուր ճառագայթային համախտանիշի առաջին զոհը[12]։ Լիտվինենկոյի թունավորման և մահվան վերաբերյալ առաջ են քաշվել մի շարք վարկածներ. ըստ բրիտանական հետաքննության, Լիտվինենկոյի սպանության մեջ գլխավոր կասկածյալ էր համարվում Ռուսաստանի դաշնային պաշտպանության ծառայության սպա Անդրեյ Լուգովոյը։ Հետաքննության նպատակով Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Լուգովոյին, ինչը հակասում էր Ռուսաստանի սահմանդարությանը, որն ուղղակիրեն արգելում է Ռուսաստանի քաղաքացու հանձնումն այլ պետության՝ առանց Ռուսաստանին գործի առընչությամբ որևէ վկայություն տրամադրելուն։ Արտահանձնումը մերժելուց հետո, երկրների միջև տեղի է ունենում հարաբերությունների սառեցում։
Ամուսնու մահվանից հետ, Լիտվինենկոյի այրին՝ Մարինան ստեղծել է «Լիտվինենկոյի արդարադատության հիմնադրամը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Nuclear fallout: Alexander Litvinenko died in agony. Who killed him, and why? (բրիտ․ անգլ.) // The Independent — Britain: 2006. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
- ↑ 2,0 2,1 Murder in Mayfair // London Review of Books — 2016. — Vol. 38, Iss. 7. — ISSN 0260-9592
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #125006160 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Քոչինյան, Արմեն (2012 թ․ օգոստոսի 29). «Լիտվինենկոյի սպանությունը».
- ↑ 7,0 7,1 «Ալեքսանդր Լիտվինենկո՝ քաղաքական այլախոհի վերածված ԿԳԲ գաղտնի գործակալ, ով բարձրացրեց ռուսական անվտանգության ծառայությունների խուփը» Արխիվացված 2011-03-01 Wayback Machine. // «The Independent», նոյեմբերի 25, 2006 (անգլ.)
- ↑ Լիտվինենկո, Ալեքսանդր, «Lenta.ru» (ռուս.)
- ↑ «Թունավորված Լիտվինենկոն խոսում էր նաև «Հոկտեմբերի 27»-ի մասին». «Ա1+». 2006 թ․ նոյեմբերի 26.
- ↑ 10,0 10,1 Դավթյան, Էդիտա (2008 թ․ մարտի 21). «Բերեզովսկին, Լիտվինենկոն եւ Հոկտեմբերի 27-ը». «Հայելի ակումբ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին. «եթե պոլոնիում-210-ն ընկնում է մարդու օրգանիզմ՝ ներարկման կամ ինհալյացիայի ճանապարհով, ապա ախտահարում է անխտիր բոլոր օրգանները։ Պոլոնիում-210-ի 50-90%-ը մարդու օրգանիզմից դուրս է գալիս բնական ճանապարհով։ Մնացած 10-50%-ը թափանցում է արյան մեջ եւ տարածվում ողջ մարմնով` հիմնականում խտանալով փայծախում, երիկամներում եւ լյարդում»
- ↑ Սարոյան, Սարո (2010 թ․ հոկտեմբերի 26). «Օպերացիան կոչվում էր «????» (տեսանյութ)». «1in.am».
- ↑ «Առաջին սպանությունը ռադիացիայի միջոցով»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիտվինենկոյի գործ(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Լիտվինենկո» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Վորոնեժ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 2006 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Օգոստոսի 30 ծնունդներ
- Սպանված գրողներ
- Խորհրդային հետախույզներ
- ԽՍՀՄ ՊԱԿ սպաներ
- Գաղտնի հետախուզական ծառայության աշխատակիցներ
- Ռուսաստանի քաղաքական գործիչներ
- Բրիտանացի լրագրողներ