The Independent
| The Independent անգլ.՝ The Independent[1] | |
|---|---|
| Տեսակ | օրաթերթ և առցանց լրագիր |
| Լեզու | բրիտանական անգլերեն և անգլերեն[1] |
| Գլխավոր խմբագիր | Andreas Whittam Smith?[2] |
| Հիմնադրվել է | 1986[2] |
| Հիմնադիր | Andreas Whittam Smith?[2] |
| Սեփականատեր | Ալեքսանդր Լեբեդև |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն[3] |
| Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| ISSN | 1741-9743 |
| OCLC | 185201487 |
| Կայք | independent.co.uk(անգլ.) և the-independent.com(անգլ.) |
«Ինդեփենդենտ» (անգլ.՝ The Independent՝ «անկախ»), բրիտանական օրաթերթ։ Գաղափարապես մոտ է լիբերալ դեմոկրատ կուսակցությանը, հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին։ 2009 թվականին պարբերականի շրջանառությունը եղել է 183,5 հազար օրինակ (ամենաքիչը բրիտանական օրաթերթերի շարքում), շաբաթօրյա թողարկման («The Independent on Sunday») շրջանառությունը՝ 155,6 հազար օրինակ[4]։ 2013 թվականի նոյեմբերին, ABC հետազոտական ընկերության տվյալներով, պարբերականի շրջանառությունը եղել է 67,7 հազար օրինակ, 2014 թվականի ապրիլին՝ 63,4 հազար օրինակ[5]։
Հիմնադրվել է 1986 թվականին The Daily Telegraph պարբերականի նախկին երեք լրագրողների կողմից՝ Անդրեաս Ուիտտամ Սմիթի, Ստիվեն Գլովերի և Մեթյու Սիմոնդսի[6]։
2010 թվականի մարտին հայտարարվեց, որ պարբերականը գնվել է ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևի կողմից։ Գործի գինը խորհրդանշական 1 ֆունտ էր[4]։ Վաճառքի հետ միաժամանակ հայտարարվեց նաև Այվեն Ֆալլոնի հրաժարականի մասին, ով «Ինդեփենդենտ» и «Independent on Sunday» պարբերականների անմիջական ղեկավարն էր[7]։
2010 թվականի հոկտեմբերի 26-ին սկսեց լույս տեսնել նոր ամենօրյա սեղմ ծրագիր՝ «i», օրաթերթ երիտասարդ ընթերցողների համար[6]։
Համաձայն ռուսական Բի-Բի-Սի ծառայության, 2012 թվականի հունվարի 3-ին պարբերականի սեփականատերն Ալեքսանդր Լեբեդևի որդին է՝ Եվգենի Լեբեդևը[8]։
2014 թվականի հունվարին The Guardian պարբերականը հայտարարեց, որ Ալեքսանդր Լեբեդևը վաճառքի է հանել «Ինդեփենդենտ», «The Independent on Sunday» և «i» պարբերականները։ Վաճառքի պատճառը խմբագրության կորուստներն էին։ 2012 թվականին, համաձայն «Ինդեփենդենտ» պարբերականի հաշվետվության, մաքուր կորուստը կազմել է 14 միլիոն ֆունտ (2011 թվականին՝ 18 միլիոն ֆունտ)[6]։
Համաձայն ռուսական «Կոմերսանտ» պարբերականի, «Ինդեփենդենտ» պարբերականի և դրա հետ կապված ապրանքանիշների վաճառքը կապված էր Ալեքսանդր Լեբեդևի ֆինանսական ծանր դրության հետ[9]։
Համաձայն The Guardian պարբերականի տեղեկատվության, նոր ներդրողների փնտրտուքով զբաղվում էր «Independent Print» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ և պարբերականի հիմնադիրներից մեկը համարվող Անդրեաս Ուիտտամ Սմիթը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1741-9743
- ↑ 2,0 2,1 2,2 Sir Andreas Whittam Smith, Telegraph city journalist who became the first editor of The Independent / C. Evans — London: 2025. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0951-9467
- ↑ 4,0 4,1 Ксения Болецкая. Русский хозяин британской прессы // Ведомости, № 53 (2571), 26.03.2010
- ↑ Данные newsworks.org.uk Արխիվացված 2015-03-16 Wayback Machine
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Катерина Китаева. Александр Лебедев готов избавиться от газеты The Independen // www.rbcdaily.ru, 17.01.2014
- ↑ Прогоревшую британскую антиизраильскую газету купили за 1 фунт Արխիվացված 2010-03-27 Wayback Machine // Zman.com, 26.03.2010
- ↑ Би-Би-Си: «Пресса Британии: Лондон стал прибежищем для жуликов»
- ↑ Павел Белавин, Елизавета Кузнецова. Александр Лебедев отписывается от газет // Коммерсантъ, № 5 (3381), 17 января 2014