ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետական անվտանգության կոմիտե
ԽՍՀՄ ՊԱԿ

Emblema KGB.svg
Տեսակ հատուկ ծառայություն և անվտանգության գործակալություն
Երկիր ԽՍՀՄ
Հապավում ՊԱԿ
ԿԳԲ (КГБ)
Կարգախոս «Հավատարմություն կուսակցությանը, հավատարմություն հայրենիքին»
Верность партии - Верность Родине
Հաջորդող ԽՍՀՄ միջհանրապետական անվտանգության ծառայություն
ԽՍՀՄ Կենտրոնական հետախուզական ծառայություն
ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանությանկոմիտե
Հիմնադրված մարտի 13, 1954
Լուծարված Նոյեմբերի 6, 1991 (դե ֆակտո)
Դեկտեմբերի 3, 1991 (դե յուրե)
Իրավ. կարգավիճակ լուծարված
Շտաբակայան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լուբյանսկայա հրապարակ, Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Տարածաշրջան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Գլխավոր քարտուղար ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ
Վերջին նախագահ Վլադիմիր Կրյուչկով
Վերադաս կառույց ԽՄԿԿ կենտրոնական կոմիտե
ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ
Անձնակազմ 480 000 (1991 թ.)
Կոորդինատներ: 55°45′31.20120000001″ հս․ լ. 37°37′32.159999999995″ ավ. ե. / 55.7586670000000026° հս․. լ. 37.62559999999999860° ավ. ե. / 55.7586670000000026; 37.62559999999999860
KGB Վիքիպահեստում
Վլադիմիր Պուտինը որպես ՊԱԿ աշխակից

Պետական անվտանգության կոմիտե (ՊԱԿ, ԿԳԲ, ռուս.՝ Комитет государственной безопасности, КГБ, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), ազգային անվտանգության ոլորտում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում գործող պետական կառավարման կենտրոնական համամիութենական մարմին։

Ստեղծվել է 1954 թվականին՝ որպես ՉԵԿԱ-ի, ՆԿԳԲ-ի և ՄԿԲ-ի անմիջական իրավահաջորդ՝ և մտնելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի ենթակայության տակ։ Գործել է 1954-1991 թվականները:

ՊԱԿ-ի հիմնական գործունեություններն են եղել Ներքին հետախուզությունը, հակահետախուզությունը, օպերատիվ-հետախուզությունը, ԽՍՀՄ պետական սահմանների, Կոմունիսական կուսակցության և ԽՍՀՄ կառավարության պաշտպանությունը, նաև այլակարծության և ազգայնականության, հանցագործությունների և ենթադրյալ հակասովետական գործունեության դեմ: Նաև ՊԱԿ-ի իրավասությունների մեջ է մտել ԽՄԿԿ-ի (մինչև 1990 թվականի մարտի 14-ը), բարձրագույն պետական իշխանության և ԽՍՀՄ ղեկավարության, ազգային անվտանգության և երկրի սահմանների պահպանության, Խորհրդային Միության սոցիալտնտեսական վիճակի անվտանգության ապահովումը:

ԽՍՀՄ ՊԱԿ համակարգի մեջ էին մտնում ԽՍՀՄ երկրների տասնչորս պետական անվտանգության կոմիտեներ:

Տարբեր տարիների ընթացքում ՊԱԿ-ը ունեցել է տարբեր միջազգային անվանումներ և տարբեր կարգավիճակներ կենտրոնական պետական կառավարման համակարգում:

Ամբողջական անվանումը Հապավում Կարգավիճակ Տարիներ
«ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր պետական անվտանգության կոմիտե» ՊԱԿ գերատեսչություն ԽՍՀՄ նախարարության օրենքներով 1954 մարտի 13 — 1978 հուլիսի 5
«ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտե» ԽՍՀՄ ՊԱԿ պետական կոմիտե 1978 հուլիսի 5 — 1991 դեկտեմբերի 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]