Վլադիմիր Կրյուչկով
Վլադիմիր Ալեքսանդրովիչ Կրյուչկով (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Крючко́в, փետրվարի 29, 1924[1][2][3], Վոլգոգրադ, Tsaritsyn Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2007[4][1][2][3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական գործիչ, 1988-1991 թվականների ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ (ԿԳԲ), Յուրի Անդրոպովի մտերիմ զինակիցներից մեկը: Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամ (1991 թվականի օգոստոսի 18-21):
ԽՍՀՄ Բանակի գեներալ (1988 թվականի հունվարի 27), 1944 թվականից ԽՄԿԿ անդամ, Կենտկոմի անդամ (ընտրվել է 1986, 1990), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի 11 գումարման պատգամավոր ԲԽՍՀ-ից (1984-1989), ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1989 սեպտեմբերի 20-1990 հուլիսի 13):
Կրյուչկովը դարձել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի վեցերորդ կալանավորված ղեկավարը (Յագոդա, Եժով, Աբակումով, Բերիա, Մերկուլով) և նրանցից միակը, ով չի դատապարտվել գնդակահարության:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Կրյուչկովը ծնվել է 1924 թվականի փետրվարի 29-ին Ռուսաստանի Ցարիցին քաղաքում[5][6], բանվորի ընտանիքում: Նրա ծնողները Իոսիֆ Ստալինի թունդ կողմնակիցներ էին:
Աշխատել է մակնիշող 1941-1942 թվականներին Ստալինգրադի թիվ 221 հրետանային գործարանում, որից հետո մինչև 1943 թվականներին՝ Գորկու թիվ 92 հրետանային գործարանում[7]: 1943 թվականից կատարել է կոմերիտական աշխատանք[7]: 1944 թվականին անդամագրվել է կոմունիստական կուսակցության կազմում և դարձել լրիվ դրույքով ՀամԼԿԵՄ աշխատակից: 1943-1944 թվականներին եղել է Ստալինգրադում ԽՍՀՄ շինարարության նախարարության 25-րդ հատուկ շինմոնտաժային տեղամասի ՀԼԿԵՄ Կենտկոմի կոմսօրգ (կոմերիտմիության կազմակերպիչ):
Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրավաբանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրյուչկովի կարիերան խորհրդային արդարադատության համակարգում սկսվել է իրավաբան դառնալուց հետո: Նա սկզբում աշխատել է իր հայրենի քաղաքում Ստալինգրադի դատախազությունում որպես քննիչ, հետագայում՝ դատախազ:
- 1944-1945 թվականներին ՀԼԿԵՄ շրջկոմի Բարիկադնովո շրջանի առաջին քարտուղար (Ստալինգրադ):
- 1945-1946 թվականներին սովորել է Սարատովի իրավաբանական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտ: 1946 թվականին՝ Ստալինգրադի քաղկոմի ՀԼԿԵՄ երկրորդ քարտուղար:
- 1946-1947 թվականներին Ստալինգրադի Տրակտորազավոդսկ շրջանի ժողովրդական դատախազության քննիչ[8]:
- 1947-1950 թվականներին եղել է Ստալինգրադի դատախազության քննչական բաժնի դատախազ[8]: Այդ ընթացքում, 1949 թվականին ավարտել է Համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտ[8] իրավաբան մասնագիտությամբ:
- 1950-1951 թվականներին եղել է Ստալինգրադի Կիրովի շրջանի դատախազ[8]: 1951 թվականին ուղարկվել է ուսման ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական դպրոց:
ԱԳՆ և ԽՍՀՄ ԽՄԿԿ ԿենտԿոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1951-1954 թվականներին կրթություն է ստացել ԽՍՀՄ ԱԳՆ Բարձրագույն դիվանագիտական դպրոցում[8], այնուհետև ըստ բաշխման աշխատանքի է անցել Արտաքին գործերի Նախարարության IV Եվրոպական բաժնում որպես երրորդ քարտուղար ԽՍՀՄ:
- 1955-1959 թվականներին Հունգարական Ժողովրդական Հանրապետության ԽՍՀՄ դեսպանատան երրորդ քարտուղար[8]: Մասնակցել է 1956 թ. հունգարական իրադարձություններին:
- 1959-1963 թվականներին եղել է «Եղբայրական երկրների բաժնի» Հունգարիայի և Ռումինիայի ռեֆերենտ, 1963-1965 թթ.-ին՝ ԽՄԿԿ Կենտկոմի ենթաբաժնի վարիչ[8]:
- 1965-1967 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար[8] Յուրի Անդրոպովի օգնական[7]:
ԽՍՀՄ ՊԱԿ-ում գրաված պաշտոններ (1967 թ.-ից հետո)[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ ՄԽ առընթեր ԿԳԲ նախագահի պաշտոնում Յուրի Անդրոպովի նշանակումից հետո (մայիսի 18-ին), մայիսի 24 - հունիսի 7 եղել է ԿԳԲ նախագահի օգնական[7]
- 1967-1971 թվականներին ԿԳԲ Քարտուղարության պետ[7]
- 1971-1974 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ-ի ԱԳՎ (արտաքին հետախուզություն) առաջին տեղակալ
- 1974-1988 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ-ի ԱԳՎ[7] պետ
- 1978-1988 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ նախագահի տեղակալ[8]
- 1988-1991 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ[7][8]:
Աֆղանական պատերազմ. գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆղանստանի պատերազմի ժամանակ մասնակցել է խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու կազմակերպման աշխատանքներին, Քաբուլում ՊԱԿ-ի ներկայացուցչության ձևավորմանը և ՊԱԿ-ի հատուկ նշանակության "Որոտ" ու "Զենիթ" ջոկատների միջոցով Ամինա պալատի գրոհի նախապատրաստմանը: Կրյուչկովը նաև կատարել է աֆղանական առաջնորդ Բաբրակ Կարմալին փոխարինելու մասին ԽՄԿԿ ԿենտԿոմի Քաղբյուրոյի որոշման իրականացման առաքելությունը, Քաբուլ կատարած այցի ժամանակ համոզելով հրաժարական տալ[9]: Խորհրդային կողմը կատարում էր Ժնևյան համաձայնագրի պայմանները, իսկ ամերիկյան կողմը միայն սպասում էր Աֆղանստանից խորհրդային զորքերի շուտափույթ դուրս բերմանը: ՊԱԿ-ի ղեկավարը համարում էր, որ դրանից հետո ԱՄՆ-ին մնում էր միայն տապալել Նաջիբուլայի ռեժիմը և Քաբուլում տեսնել ամերիկյան շահերին համապատասխան ղեկավարներ[9]:
ԽՍՀՄ փլուզման նախաշեմ. գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989 թվականի սեպտեմբերի 20-ից եղել է ԽՄԿԿ ԿենտԿոմի Քաղբյուրոյի անդամ
- 1990 թվականի մարտից եղել է ԽՍՀՄ-ի Նախագահական Խորհրդի անդամ[8]
- 1991 թվականի մարտի 1-ից վերանշանակվել է ՊԱԿ-ի նախագահ, որը կապված էր միութենական կառավարության վերակազմավորման հետ (ԽՍՀՄ Նախագահին առընթեր Նախարարների կաբինետի ստեղծում)[10]
- 1991 թվականի մարտի 13-ին դարձել է ԽՍՀՄ Անվտանգության Խորհրդի անդամ[11]
- 1991 թվականի մայիսին Կրյուչկովի նախաձեռնությամբ ընդունվել է ԽՍՀՄ անվտանգության մարմինների օրգանների մասին օրենքը
- 1991 թվականի հունիսին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի լիագումար նիստում հանդես է եկել «ազդեցությունների գործակալների» (агенты влияния) մասին ելույթով և միացել է փոխվարչապետ Վալենտին Պավլովի ԽՍՀՄ Նախարարների Կաբինետին արտակարգ լիազորություններով օժտելու պահանջին[8]:
Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի օգոստոսի 5-ից օգոստոսի 17-ը կազմակերպել է ապագա Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամների հանդիպումները և խորհրդակցությունները: Դարձել է ԽՍՀՄ ГКЧП անդամ (օգոստոսի 18-21-ը)[8]:
Ձերբակալություն և զղջում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգոստոսի 22-ին Վլադիմիր Կրյուչկովը ձերբակալվել է ГКЧП-ի գործունեությանը մասնակցելու համար ՌՍՖՍՀ ՔՐԵԱԿԱՆ օրենսգրքի 64 հոդվածով՝ Հայրենիքի դավաճանություն[12]: Գտնվել է Մատրոսկայա տիշինա բանտում[7]: Կրյուչկովի փաստաբաններն էին Յուրի Իվանովը և Յուրի Պիլիպենկոն:
Կրյուչկովի ձերբակալության օրը ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը ՊԱԿ-ի նախագահի պաշտոնից նրան ազատելու մասին հրամանագիր է արձակել և այդ որոշումը ներկայացրել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նստաշարջանի քննարկմանը[13]: Ըստ ԽՍՀՄ Սահմանադրության 113 հոդվածի 3 կետի և 127 հոդվածի 6 կետի՝ միութենական կառավարության անդամները ԽՍՀՄ նախագահի կողմից նշանակվում և պաշտոնից ազատվում են Գերագույն Խորհրդի համաձայնությամբ[14][15]:
Ձերբակալության օրը` օգոստոսի 22-ին, տեղի է ունեցել Կրյուչկովի առաջին հարցաքննությունը: Նա հայտարարել է, որ ոչ մի անգամ չի քննարկել Միխայիլ Գորբաչովին ԽՍՀՄ նախագահի պաշտոնից զրկելու մասին, այլ խոսքն այն մասին է եղել, որ Գորբաչովն իր լիազորությունները ժամանակավորապես հանձնի փոխնախագահ Գենադի Յանաևին[16]: Նրա խոսքով, Գորբաչովը օգոստոսի 18-ի Ֆորոսում ԳԿՉՊ-ի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի պատրաստվում լիազորությունները փոխանցել Յանաևին, բայց ասել է, որ նրանք փորձեն արտակարգ դրություն հայտարարել և հայտնել է իր առողջության վատացման մասին («ռադիկուլիտն անհանգստացնում է»)[17]: Կրյուչկովը քննիչներին հայտնել է նաև, որ ГКЧП -ն որևէ գործողություն չի ձեռնարկել ընդդեմ ՌԴ ղեկավարության: Ըստ նրա ГКЧП անդամները հասկանում էին, որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների (նա այդպես է պատասխանել ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի գրոհի[18] և Արխանգելսկից նախագահ Ելցինի մեկնելուն խոչընդոտելու մասին հարցերին)[19]:
Կրյուչկովը ձերբակալությունից 2 օր անց նամակ է գրել ՊԱԿ-ի ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինող Վադիմ Բակատինին (Գորբաչովը օգոստոսի 23-ին նշանակումն արդեն կատարել էր, բայց այդ պահին դեռևս հաստատված չէր Գերագույն Խորհրդի կողմից), որում ԳԿՉՊ գործողություններն անվանել է պետական հեղաշրջում, իսկ իր մասնակցությունը՝ հանցավոր գործողություն[20]: 2010 թվականի Հինգերորդ ալիքի Ժամանակի դատ ծրագրում փաստաբան Յուրի Իվանովը հայտարարել է, որ այս նամակն իր պաշտպանյալը հոգեբանական ճնշման տակ է գրել: Կալանքի առաջին հարցաքննությունների ընթացքում, 2-3 օր շարունակ, երբ Կրյուչկովը դեռևս փաստաբան չուներ, միացվում էր ռադիո, որով ասվում էր, որ նա «դահիճ» է և «մարդասպան»։ Հարկ է նշել, որ արդեն հաջորդ օրը (օգոստոսի 25-ին) Կրյուչկովը նամակ է գրել Գորբաչովին, որում մեկ անգամ ևս հայտարարել է, որ ГКЧП չէր պլանավորում հեռացնել նրան ԽՍՀՄ նախագահի պաշտոնից:
![]() |
Միխայիլ Սերգեևիչ, այս ամենի պլանավորումը երկրին օգնելու մտահոգությամ վրա էր միայն հենված: Ինչ վերաբերվում է Ձեզ, ապա ոչ մեկ Ձեզ հետ կապերը խզելու մտադրություն չի ունեցել<...>Հայտարարվել էր, որ բնակչության հետ հակամարտության դեպքում գործողություններն անմիջապես դադարեցվելու էին: Ոչ մի արյունահեղություն: Ողբերգական պատահարը տեղի ունեցավ Սադովի կալցոյով զինվորական հերթապահ մեքենայի անցնելու ժամանակ: Դա կհաստատի հետաքննությունը: Ձեզ մոտ էինք գալիս զեկուցելու և գործողությունները դադարեցնելու հաստատ մտադրությամբ[21][22]: - Վլադիմիր Կրյուչկովի Մ. Ս. Գորբաչովին բանտից գրած նամակից հատված, 1991 թ. օգոստոսի 25
|
![]() |
1991 թվականի օգոստոսի 29-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը ՊԱԿ-ի նախագահի պաշտոնում հաստատեց նախագահ Գորբաչովի ներկայացրած Վադիմ Բակատինին[23], ըստ էության հավանություն տալով Կրյուչկովի՝ իր պարտականությունների կատարումից ազատ արձակվելուն (դրանից մեկ օր առաջ Կառավարության հրաժարականի արդյունքում ձերբակալված Կրյուչկովը փաստորեն պաշտոնապես դարձել էր ՊԱԿ-ի նախագահի պաշտոնակատար[24]):
1991 թվականի դեկտեմբերի 19-ին անկախ Լիտվայի գլխավոր դատախազությունը[25] հեռակա կարգով մեղավոր ճանաչեց ԼԽՍՀ-ի Քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով (հեղաշրջման փորձ) 1991 թ. հունվարին Վիլնյուսի դեպքերին մասնակցություն ունենալու համար: Հոդվածը նախատեսում էր մինչև 15 տարի ազատազրկում կամ գնդակահարություն[26]:
Ազատ արձակվելուց հետո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրյուչկովը դարձել է ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների վեցերորդ կալանավորված ղեկավարը (Յագոդա, Եժով, Աբակումով, Բերիա, Մերկուլով) և նրանցից միակը, ով չի դատապարտվել գնդակահարության:
- 1992 թվականի հուլիսի 3-ին Կրյուչկովն ուղերձով դիմել է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին, որում, մասնավորապես, մեղադրել է Ելցինին ԽՍՀՄ փլուզումը ԳԿՉՊ-ի անդամների վրա բարդելու համար[8]:
- 1993 թվականի հունվարին Կրյուչկովը ԳԿՉՊ-ի մյուս անդամների հետ միասին (Յանաև, Պավլով, Տիզյակով, Բակլանով և Յազով) ազատվել է բանտից՝ բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ[27], իսկ 1994 թվականի փետրվարին համաներվել է ՌԴ պետդումայի Դաշնության Ժողովի կողմից[28]:
- Ազատ արձակվելուց հետո Կրյուչկովը աշխատանքի է անցել Սերգեյ Կուրղինյանի Փորձարարական ստեղծագործական կենտրոնում[29]:
- 1993 թվականի մայիսի 1-ին մասնակցել է ցույցին, որն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով[30]:
- 1993 թվականի հոկտեմբերի 1-ին ՌԽՖՍՀ ՆԳՆ նախկին նախարար Անդրեյ Դունաևին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի Գերագույն Խորհրդի վրա գրոհ է լինելու[31][32]:
- Կրյուչկովը եղել է «Սիստեմա» (АФК «Система» - Акционерная финансовая корпорация) ֆինանսական բաժնետիրական կորպորացիայի մեջ մտնող «Ռեգիոն» ԲԸ տնօրենների Խորհրդի նախագահ, եղել է Ռուսաստանի ФСБ տնօրեն Վլադիմիր Պուտինի խորհրդական[8]:
- Բանակի աջակցման շարժման կազմկոմիտեի անդամ, մասնակցել է պետանվտանգության աշխատակից վետերանների խորհրդի աշխատանքներին:
- 2007 թվականի հոկտեմբերի վերջին Կրյուչկովը ԿԳԲ-ի այլ նախկին ղեկավարների հետ հրապարակել է մի նամակ՝ ռուսական հատուկ ծառայություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել երկպառակությունը[33]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 2007 թվականի նոյեմբերի 23-ին, Մոսկվայում սրտամկանի կաթվածից[34] 84 տարեկանում, կարճատև հիվանդությունից հետո[33]: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի ФСБ-ի Մշակութային կենտրոնում, մասնակցել է Ռուսաստանի ՖՍԲ տնօրեն Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ СВР/ԱՀԾ տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, Վ. Վ. Պուտինը չի մասնակցել[35]: Թաղված է Մոսկվայում, Տրոեկուրովյան գերեզմանատանը (հողամաս 10):
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը` Ալեքսանդր Եֆրեմովիչ Կրյուչկովը (1889-1951) և մայրը` Մարիա Ֆյոդորովնա Կրյուչկովան (1896-1987) եղել են թունդ ստալինականներ:
Կինը՝ Կրյուչկովա Եկատերինա Պետրովնան (1924-2005), ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի էր: Ունեցել է երկու որդիներ՝ Սերգեյ Կրյուչկով (1950) և Ալեքսեյ Կրյուչկով (1957-13.02.2007): Ալեքսեյ Կրյուչկովը աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ[36][37] գլխավոր խորհրդական:
Թոռները՝ Անդրեյ Ալեքսեյի Կրյուչկով և Վլադիմիր Ալեքսեյի Կրյուչկով:
Հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տարիներին աշխատել է հուշագրությունների վրա, գրել է գրքեր.
- Անձնական գործը (1996)
- Անդունդի եզրին (2003)
- Ինքնություն և իշխանություն (2004)
- Առանց վաղեմության ժամկետի (2006):
Տիրապետել է գերմաներեն և հունգարերեն լեզուներին: Իոսիֆ Կոբզոնը հիշում է, որ Կրյուչկովը սիրում էր Եսենինի պոեզիան[38]:
Կոչումները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեներալ-մայոր (17.05.1968)
- Գեներալ-լեյտենանտ (17.12.1973)
- Գեներալ-գնդապետ (16.12.1982)
- Բանակի գեներալ (27.01.1988)
Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխայիլ Վասկովի "Անհայտ հեղաշրջում" վավերագրական ֆիլմում, Ռուսաստան, 2009թ.
- Անդրեյ Մյագկովի "Մառախուղը ցրվում է" հետուստասերիալում, Ռուսաստան, 2010թ.
- Ալեքսանդր Սիրինի "Ելցինը. Երեք օր օգոստոսին" գեղարվեստական ֆիլմում, Ռուսաստան, 2011թ.
- Վալերի Բարինովի "Ինչից է սկսվում հայրենիքը" հեռուտասերիալում , Ռուսաստան, 2014 թ.:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի երկու շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Մեդալներ և այլ գերազանցության տարբերանշաններ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.boston.com/bostonglobe/obituaries/articles/2007/11/27/vladimir_kryuchkov_helped_plot_soviet_coup/
- ↑ Ավելի ուշ՝ Ստալինգրադ, այժմ՝ Վոլգոգրադ
- ↑ "Soviet Union's hawkish KGB chief Kryuchkov dies at 83". Reuters. 25 November 2007.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 КРЮЧКОВ Владимир Александрович
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 Крючков Владимир Александрович — Биография
- ↑ 9,0 9,1 Долгий путь из Афганистана
- ↑ Указ Президента СССР от 1 марта 1991 г. № УП-1575, согласие на назначение дано постановлением Верховного Совета СССР от 1 марта 1991 г. № 1981-I
- ↑ Указ Президента СССР от 13 марта 1991 г. № УП-1619, согласие на назначение дано постановлением Верховного Совета СССР от 7 марта 1991 г. № 2010-I
- ↑ Крах авантюры: день четвертый. 22 августа 1991 года Путч. Хроника тревожных дней. — М.: Прогресс, 1991.
- ↑ УКАЗ Президента СССР от 22_08_1991 № УП-2445.
- ↑ Конституция СССР принятая 7 октября 1977, с изменениями и дополнениями от 26 декабря 1990 года
- ↑ Конституция СССР принятая 7 октября 1977, с изменениями и дополнениями от 26 декабря 1990 года
- ↑ Программа "Вести".
- ↑ ЧП союзного масштаба — допросы по делу ГКЧП (см. на 02:00) // Телекомпания «Совершенно секретно», 2013
- ↑ Часть 66 из 175 — Варенников Валентин Иванович.
- ↑ Программа "Вести".
- ↑ Обращение В. А. Крючкова к назначенному на должность Председателя КГБ СССР В. В. Бакатину. Горбачев Фонд. — Цит. по: Звягинцев А. Г., Орлов Ю. Г. Заложники вождей. Российские и советские прокуроры. ХХ век. 1954—1992. — М.: Росспэн, 2006. — С. 591..
- ↑ Тайны ушедшего века. Глава 21. СТРАННЫЙ ГКЧП
- ↑ https://ru.wikisource.org/wiki/Письмо_Председателя_КГБ_СССР_Президенту_СССР_от_25.08.1991
- ↑ Постановление Верховного Совета СССР от 29 августа 1991 г.
- ↑ 1991 թ. օգոստոսի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշում № 2366-I «Պավլով Վ. Ս.-ին ԽՍՀՄ վարչապետի պաշտոնից ազատելու մասին»: Ըստ «ԽՍՀՄ Մինիստրների կաբինետի մասին» օրենքի 13 հոդվածի 2-րդ մասի, վարչապետի հրաժարականը հանգեցնում է Մինիստրների կաբինետի ամբողջ կազմի հրաժարականին: Համաձայն այդ օրենքի 13 հոդվածի 3-րդ կետի, միութենական ղեկավարությունների անդամները (ներառյալ այդ պահին ձերբակալված Կրյուչկովը) պահպանում էին իրենց պաշտոնները
- ↑ Անկախությունը ճանաչել է ԽՍՀՄ պետական խորհուրդը 1991 թ. սեպտեմբերին
- ↑ Дело о перевороте в Литве: следствие окончено, преступники разбежались
- ↑ Ъ-Газета — Пресс-конференция по делу ГКЧП
- ↑ ՌԴ Պետական դումայի Դաշնային Ժողովի 1994 թ. փետրվարի 23-ի № 65-1 ГД «Քաղաքական և տնտեսական համաներման մասին» որոշում
- ↑ Тайны биографии Сергея Кургиняна
- ↑ 1 МАЯ 1993 ч.1
- ↑ Забытые жертвы октября 1993 года (К двадцатилетию трагических событий)
- ↑ «Провокаторы были с обеих сторон»
- ↑ 33,0 33,1 Последний из КГБ.
- ↑ Бывший глава КГБ Владимир Крючков умер от инфаркта.
- ↑ Ушёл последний из КГБ.
- ↑ О кончине Крючкова Алексее Владимировиче//Сын Владимира Крючкова
- ↑ Умер сын экс-главы КГБ Крючкова
- ↑ Умер бывший шеф КГБ.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Крючков Владимир Александрович. СВР России. Проверено 19 августа 2013. Архивировано из первоисточника 25 августа 2013.
- Крючков Владимир Александрович. Сайт В. Мзареулова. Проверено 19 августа 2013. Архивировано из первоисточника 25 августа 2013.
- Крючков Владимир Александрович. Биография.ру. Проверено 19 августа 2013. Архивировано из первоисточника 25 августа 2013.
- Калашников В., Калашникова М. КГБ боролся с видеомагнитофонами и просмотрел распад СССР // Известия. — 2006, 13 декабря.
- Экс-глава КГБ Крючков: Американцы будут разваливать Россию с помощью доллара, глобализации и «утечки» ядерных материалов // Комсомольская Правда. — 2007, 4 сентября.
- Экс-глава КГБ Крючков: Американцы будут разваливать Россию с помощью доллара, глобализации и «утечки» ядерных материалов (продолжение) // Комсомольская Правда. — 2007, 5 сентября.
- Серкова С. Члены ГКЧП поняли слова президента по-своему // Коммерсантъ : газета. — 1993, 3 декабря. — № 233 (456).
- Тайны ушедшего века. Глава 21. СТРАННЫЙ ГКЧП
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վլադիմիր Կրյուչկով կատեգորիայում։ |
|
- Փետրվարի 29 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Վոլգոգրադ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 2007 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային պետական գործիչներ