Հենրիխ Յագոդա
| Հենրիխ Յագոդա Генрих Ягода | |||
| |||
|---|---|---|---|
| հուլիսի 10, 1934 - սեպտեմբերի 26, 1936 | |||
| Նախորդող | Վյաչեսլավ Մենժինսկի | ||
| Հաջորդող | Նիկոլայ Եժով | ||
| Կուսակցություն՝ | Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության (1917–1937) | ||
| Կրթություն՝ | Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարան | ||
| Մասնագիտություն՝ | Ինժեներ | ||
| Դավանանք | աթեիզմ | ||
| Ծննդյան օր | 1891 նոյեմբերի 7 | ||
| Ծննդավայր | |||
| Վախճանի օր | մարտի 15, 1938 (տարիքը 46) | ||
| Վախճանի վայր | |||
| Թաղված | Կոմունարկայի կրակահրապարակ | ||
| Քաղաքացիություն | |||
| Ամուսին | Իդա Ավերբախ | ||
| Ինքնագիր | |||
| Պարգևներ | |||

Հենրիխ Գրիգորևիչ Յագոդա (ռուս.՝ Генрих Григорьевич Ягода, ծնված որպես՝ Ենոխ Գերշևիչ Իեգուդա[1], նոյեմբերի 7 (19), 1891, Ռիբինսկ, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1938[2][3], Կոմունարկայի կրակահրապարակ), ռուս բոլշևիկյան հեղափոխական գործիչ, ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների գլխավոր ղեկավարներից մեկը, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմ (1934-1936)։
Ակտիվ մասնակցություն է ունեցել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1919-1920 թվականներին եղել է Արտաքին առևտրի ժողկոմիսարիատի կոլեգիայի անդամ, գրեթե նույն ժամանակահատվածում՝ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (Չեկա) հատուկ բաժնի գործերի կառավարիչ։ 1934 թվականին, երբ կազմավորվում է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԿՎԴ), Իոսիֆ Ստալինի հրամանով նշանակվել է ներքին գործերի ժողկոմ[4]։
Յագոդայի անմիջական վերահսկողությամբ իրականացվել է Ստալինի ներկուսակցական հակառակորդների (ինչպիսիք Լև Կամենևն ու Գրիգորի Զինովևն էին) ձերբակալումները, դատավարությունները և մահապատիժը, 1930-ականների խորհրդային զանգվածային բռնաճնշումները։ Ղեկավարել է Սպիտակ ծով-Բալթյանի (Բելոմորկանալ) և Մոսկվա-Վոլգա ջրանցքների, «Դինամո» մարզաստադիոնի[4] շինարարությունները, որոնց ժամանակ օգտագործվում էր ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային ճամբարներում բռնադատվածների աշխատուժը՝ միայն այդ ժամանակահատվածում դառնալով 12000-ից 25000 կալանավորի մահվան պատճառ։
1936 թվականին հեռացվել է Ներքին գործերի ժողկոմի պաշտոնից, ապա նշանակվել կապի մինիստր։ 1937 թվականին հեռացվել է պաշտոնից, այնուհետև կոմկուսի շարքերից և ի վերջո ձերբակալվել[4]։ Մեղադրվել է վնասարարության, լրտեսության, տրոցկիզմի և դավադրության հանցագործությունների մեջ։ Յագոդան ընդունել է իրեն ներկայացված բոլոր մեղքերը, բացի լրտեսությունից։ Գնդակահարվել է 1938 թվականի մարտի 15-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Генрих Ягода. Нарком внутренних дел. Генеральный комиссар государственной безопасности. Сборник материалов и документов. Казань, 1997: Данные приводятся по «Книге записи вновь родившихся евреев Рыбинска».
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 ՄԱՄՈՒԼ․ամ (2017 թ․ մարտի 16). «Ստալինյան մարդակեր համակարգը խժռել է իր իսկ կառուցողներին․ խորհրդային ժողովրդի դահիճներից մեկի՝ Հենրիխ Յագոդայի մասին». mamul.am. Մամուլ. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նախորդող - |
ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմ Հենրիխ Յագոդա 10 հուլիսի, 1934 – 26 սեպտեմբերի, 1936 |
Հաջորդող Նիկոլայ Եժով |
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 15 մահեր
- 1938 մահեր
- Ռուսաստանի հրեաներ
- Ռուս հեղափոխականներ
- Ռուս ճարտարագետներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
