Վնասարարություն
Վնասարարություն, Խորհրդային պետությունը թուլացնելու նպատակով արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առևտրի կամ ժողտնտեսության այլ ճյուղերի, ինչպես և պետական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների քայքայմանն ուղղված առանձնապես վտանգավոր պետական հանցագործություն, որը կատարվել է պետական կամ հասարակական հիմնարկները, ձեռնարկությունները, կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու միջոցով։ Կատարվում է գործողությամբ կամ անգործությամբ՝ սովետական պետությունը քայքայելու ուղղակի դիտավորությամբ։ Վնասարարության համար պատասխանատվություն են կրում ՍՍՀՄ քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Վնասարարության համար նախատեսվում է ազատազրկում 8—15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ և աքսորով՝ 2—5 տարի ժամկետով կամ առանց աքսորի (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 64)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 482)։ ![]() |