Սաբոտաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ամերիկյան պաստառ, որն օգտագործվել է մարդկանց իրազեկելու համար, թե ինչ պետք է անել, եթե նրանք կասկածում են սաբոտաժ։

Սաբոտաժ (ֆր.՝ sabotage՝ փայտե կոշիկներով (սաբո) թխթխկացնել), որոշակի պարտականությունների դիտավորյալ չկատարումը կամ անփույթ կատարումը[1]։

Աշխատանքի վայրում սաբոտաժն արդյունավետության դիտավորյալ իջեցնումն է՝ աշխատանքային պայմաններում որոշ փոփոխությունների հասնելու նպատակով։ Այն անձը, որը ներգրավված է սաբոտաժի մեջ, կոչվում է սաբոտաժավոր (վնասարար)։ Վերջիններս փորձում են թաքցնել իրենց ինքնությունը՝ ելնելով իրենց գործողությունների հետևանքներից։

Վիճակի ցանկացած անբացատրելի վատթարացումը կարող է դիտարկվել որպես սաբոտաժ։ Սաբոտաժը երբեմն անվանում են միջամտություն, չար կատակ և այլն, որպեսզի խուսափեն սաբոտաժին հաջորդող իրավական պատասխանատվությունից։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սաբոտաժ» բառն առաջացել է 19-րդ դարի սկզբին ֆրանսերեն «sabotage» բառից։ Երբեմն ասվում է, որ որոշ բանվորներ իրենց սաբոները շպրտում էին սարքավորումների մեջ՝ դրանք վնասելու նպատակով, սակայն այս կարծիքը ընդունված չէ ծագումնաբանների շրջանում[2]։

Ֆրանսալեզու գրականությունում այս բառն առաջին անգամ օգտագործվել է 1808 թվականին Դ'Օտելի (D'Hautel) «Dictionnaire du Bas-Langage ou manières de parler usitées parmi le peuple» բառարանում[3]։

«Սաբոտաժել» բառն օգտագործվել է 1873-1874 թվականներին Էմիլ Լիտրեի «Ֆրանսերեն բառարան»-ում (Dictionnaire de la langue française)[4]։ Սակայն այն «դիտավորյալ կամ չարակամ վնաս հասցնել սեփականությանը» կամ «դանդաղ աշխատել» իմաստով իսկապես սկսել է օգտագործվել 19-րդ դարի վերջին։ 1897 թվականին հայտնի սինդիկատոր և անարխիստ Էմիլ Պուժեն իր «Le Père Peinard» ամսագրում գրել է․ «action de saboter un travail» (աշխատանքը սաբոտաժելու գործողություն)[5], իսկ 1911 թվականին՝ «Le Sabotage» («Սաբոտաժ») անվամբ գիրքը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1984, էջ 107 — 736 էջ։
  2. «Sabotage». Online Etymology Dictionary.
  3. D'Hautel, Charles-Louis (1808). Dictionnaire du Bas-Langage ou manières de parler usitées parmi le peuple [Dictionary of slang or ways to speak used by the people] (ֆրանսերեն). D'Hautel et Schoell. էջ 325. «Saboteur : Sobriquet injurieux qu'on donne à un mauvais ouvrier, qui fait tout à la hâte, et malproprement.»
  4. Littré, Émile (1873–1874). Dictionnaire de la langue française [Dictionary of the French language]. Hachette. էջ 1790.
  5. Pouget, Émile (1976). Le Père Peinard. Éditions Galilée. էջ 53. ISBN 2718600306.
  6. Pouget, Émile (1911). Le Sabotage. Marcel Rivière.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]