Սինդիկալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The hand that will rule the world.jpg

Սինդիկալիզմ (ֆր.՝ Syndicalisme, syndicat - բանվորական արհեստակցական միություն անվանումից), բանվորական շարժման հոսանք։ Առաջացել է 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին։ Կարկառուն ներկայացուցիչներն էին Արտուրո Լաբրիոլան (Իտալիա), Ժորժ Սորելը (Ֆրանսիա) և ուրիշները։

Սինդիկալիստները փորձում էին ստեղծել տեղական, բանվորներից կազմված կազմակերպություններ և գործադուլների միջոցով առաջ տանել աշխատողների պահանջներն ու իրավունքները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png