Բանվորական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգվածային հասարակական շարժումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարության կայացումը երկարատև ու բարդ գործընթաց է։ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին այն նպատակաուղղված էր ընտրական իրավունքի ընդլայմանը։ Գործընթացն ուղեկցվում էր քաղաքական կուսակցությունների ի հայտ գալով։

Դարաշրջանին բնորոշ էին նաև բազմաբնույթ հասարակական միությունների ստեղծումը և գործունեությունը։ Հատկապես առանձնանում էին արհմիությունները, որոնք միավորում էին աշխատավորներին ըստ մասնագիտությունների։ Դրանք պայքարում էին աշխատանքային, կենցաղային, հասարակական պայմանների բարելավման համար։ Ժամանակի ընթացքում զարգացած երկրներում արհմիությունների կարգավիճակն ամրագրվեց օրենքով։ Արդեն XX դարի սկզբին կային միլիոնավոր անդամներ ունեցող արհմիություններ, որոնք մեծ ազդեցություն ունեին հասարակական կյանքում։

Հասարակության մեջ կարևոր դեր էին խաղում նաև լուսավորական, մշակութային, գիտական, կրոնական տարաբնույթ միությունները։ Դրանք հատկապես շատ էին Գերմանիայում և ԱՄՆ-ում։ Լայն տարածում ունեցավ կանանց շարժումը, որը պայքարում էր նրանց շահերի և իրավունքների համար։

Ժողովրդավարության կայացման պայմաններում ավելի ու ավելի մեծ դեր էին ստանում խոսքի ազատությունը և հասարակական կարծիքը։ Սկսեցին ձևավորվել զանդվածային լրատվության միջոցները (ԶԼՄ) թերթեր, ամսագրեր, տարեգրքեր։ Դրանք լույս էին տեսնում հարյուր հազարավոր օրինակներով։

Հասարակական շարժումների դրսևորումներից էին նաև փողոցային երթերը, ցույցերն ու հանրահավաքները։ Մարդկանց այդ իրավունքները նույնպես ամրագրվեցին օրենքներով։

Բանվորական շարժումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանվորությունը արդյունաբերական հասարակության ամենամեծ դասակարգն էր։ Նա էր նյութական բարիքների անմիջական արտադրողը։ Նոր դարերում նրա հասարակական դերը կտրուկ աճեց։

Սակայն բանվորությունն ուներ բազում հիմնախնդիրներ՝ իրավազրկություն, ցածր աշխատավարձ, երկար աշխատաօր, աշխատանքի և կենցաղի վատ պայմաններ, ցածր կրթական մակարդակ և այլն։ Դրանց բարելավման համար նրանք համառ և տևական պայքար էին մղում։ Այդ պայքարը հասարակության ժողովրդավարացման գործընթացի անբաժանելի մասն էր։

XX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին բանվորների պայքարը տվեց շոշափելի արդյունքներ։ Նրանք նախ և առաջ ձեռք բերեցին ընտրական իրավունք։ Ավելին՝ երբեմն ընտրապայքարում կարողանում էին հասնել հաջողության և իրենց ներկայացուցիժներին ուղարկել խորհրդարան։ Դրա շնորհիվ հօգուտ բանվորների սկսեցին ընդունվել բազմաթիվ օրենքներ, բարձրացավ աշխատավարձը, աշխատանքային օրը կրճատվեց՝ հասնելով 10 ժամի, սահմանվեցին հանգստյան օրեր, ընդմիջում և այլն։ Ստեղծվեց կյանքի ապահովագրության համակարգ։ Որոշ երկրներում սահմանվեց ծերության կենսաթոշակ։

Բանվորների պայքարի հիմնական ձևերից էր գործադուլը։ Իրենց շահերը պաշտպանելու համարբանվորները ստեղծում էին արհմիություններ, ակումբներ, կիրակնօրյա դպրոցներ և այլ կազմակերպություններ։

Զարգացած երկրներում բանվորները ստեղծեցին իրենց կուսակցությունները։ Հատկապես մեծ ազդեցություն ունեին գերմանական, ֆրանսիական, իտալական բանվորական (սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական) կուսակցությունները։ Քայլեր էին ձեռնարկում՝ միավորելու աշխարհի բոլոր բանվորներին։

Բանվորական շարժման գաղափարախոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանվորների վիճակը հուզում էր շատերին։ XIX դարի առաջին կեսին կային մտածողներ, որոնք երազում էին իդեալական հասարակական կարգերի մասին։ Նրանցից էին ֆրանսիացիներ Անրի Սեն-Սիմոնը, Շառլ Ֆուրիեն, անգլիացի Ռ. Օունը։ Բանվորների վիճակի բարելավման համար նրանք ծրագրեր կազմեցին։ Եվ նույնիսկ փորձում էին իրագործել դրանք։ Սակայն այդ փորձերն անիրական էին, ուստի ձախոխվեցին։

XIX դարի կեսերին բանվորների պատմական դերը յուրովի գնահատեցին գերմանացի մտածողներ Կարլ Մարքսը և Ֆ. Էնգելսը։ Իրենց աշխատություններում նրանք փորձում էին ապացուցել, որ բանվորները հասարակության կարևոր հատվածն են։ Ուստի պետք է կատարեն հեղափոխություն, ստեղծեն բանվորական պետություն, վերացնեն կապիտալիստական հասարակարգը և կառուցեն նորը։ Այդ նոր հասարակարգը նրանք անվանեցին սոցիալիստական՝ ընկերվարական։ Նրանց տեսակետի համաձայն՝ սոցիալիզմի ժամանակ մարդիկ պետք է միավորվեն համընդհանուր շահերով։ Համաժողովրդական սեփականությունը կարող է պայմաններ ստեղծել ավելի շատ նյութական բարիքներ արտադրելու, առատություն և բարեկեցություն ապահովելու համար։

Ավելի ուշ Կարլ Մարքսը և Ֆ. Էնգելսը շեշտը դրին կոմունիզմի՝ համայնավարության գաղափարի վրա։ Մի հասարակություն, որտեղ պետք է վերանան պետությունը և մարդկանց հասարակական տարբերությունները։ Բոլորը պետք է աշխատեն և օգտվեն բոլոր բարիքներից։

Կարլ Մարքսի և Ֆ. Էնգելսի շատ հետևորդներ հետագայում վերանայեցին նրանց հայացքները՝ ասելով, որ սոցիալիզմին կարելի է հասնել տևական, խաղաղ բարենորոգումների ճանապարհով։ Գործողության այդ ձևը որդեգրեցին եվրոպական զարգացած երկրների բանվորական կուսակցությունները։

Հակառակ դրան՝ կոմունիզմի անիրական գաղափարները պարարտ հող էին գտնում հատկապես թերզարգացած երկրների բանվորության շրջանում։ Դրանց շարքում էր Ռուսաստանը։ Ռուսական մարքսիստների ծայրահեղ թևը՝ բոլշևիկները, երկիրը տարավ դասակարգային անհաշտ պայքարի և հեղափոխության ուղիով։

Կարլ Մարքս (1818-1883)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Մարքս

Գերմանացի իմաստասեր, տնտեսագետ, համայնավար։ Նրա գաղափարները հսկայական ազդեցություն են թողել ժամանակակիցների և հետագա սերունդների վրա։ Նրա հիմնական գաղափարն այն է, որ արդյունաբերական հասարակությունն անկատար է, հետևաբար դրա փոխարեն պետք է ստեղծվի սոցիալիստական և ապա կոմունիստական հասարակարգ։ Այդ գաղափարը հիմնավորելու համար գրել է տասնյակ հատորներ։ Կարլ Մարքսը չարիքի աղբյուր է համարել մասնավոր սեփականությունը։ Ուստի առաջարկել է ստեղծել համաժողովրդական սեփականություն։ Նա և նրա հետևորդները համողված էին, որ անցումը սոցիալիստական հասարակարգին հնարավոր է իրագործել միայն բռնի, հեղափոխական ճանապարհով։

Շառլ Ֆուրիե (1772-1837)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Ֆուրիե

Ֆրանսիացի նշանավոր մտածող։ Նրան մտահոգել են արդյունաբերական հասարակությունում աշխատավորների տառապանքները և թշվառ վիճակը։ Համոզված էր, որ պետք է ստեղծել նոր ներդաշնակ հասարակարգ։ Դրա համար նա առաջարկում էր ստեղծել աշխատանքային համայնքներ։ Դրանք պետք է լինեին ինքնավար բաղկացած 1500-1800 մարդուց։ Աշխատանքը պետք է լիներ գրավիչ, հետաքրքիր և բավարարեր բոլորի պահանջմունքները։ Նրա գաղափարները բնութագրվում են իբրև «ուտոպիական սոցիալիզմ», այսինքն՝ ոչ գիտական, երևակայական, անիրագործելի սոցիալիզմ։

Անրի Սեն-Սիմոն (1760-1825)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Սեն-Սիմոն

Ֆրանսիացի մեծ մտածողին մշտապես հուզել է հասարակության բարեփոխման հիմնախնդիրը։ Ջանասիրաբար ուսումնասիրել է լուսավորականների գաղափարները և Մեծ հեղափոխությունը։ Հանգել է այն հետևության, որ հասարակությունը պետք է բարեշրջել գիտության և արդյունաբերության զարգացման շնորհիվ։ Այդ նպատակով պետք է վերակառուցել հասարակությունը և պետությունը։ Մտածում էր, որ այդ ճանապարհով կյանքն արմատապես կբարելավվի։ Ունեցել է բազմաթիվ հետևորդներ։ Սոցիալիզմի գաղափարի հիմնախնդիրներից է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]