Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Московское высшее техническое училище им. Н. Э. Баумана, Московский механико-машиностроительный институт им. Н. Э. Баумана, Московское механико-машиностроительное училище, Московское высшее техническое училище, Императорское Московское техническое училище, Московское ремесленное учебное заведение և Маскоўскае вышэйшае тэхнічнае вучылішча імя М. Э. Баўмана
15611s-1.jpg
Տեսակհամալսարան և բարձրագույն տեխնիկական կրթական հաստատություն
Հիմնադրված էհուլիսի 13, 1830
Անվանված էՆիկոլայ Բաուման
Ընդհանուր անձնակազմ3500 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Հուշամեդալ ի նշանավորումն ԽՍՀՄ 50-ամյա հոբելյանի
Կայքbmstu.ru
Կոորդինատներ: 55°45′57.000000098797″ հս․ լ. 37°41′5.0000000991991″ ավ. ե. / 55.76583333336077430° հս․. լ. 37.684722222249774859° ավ. ե. / 55.76583333336077430; 37.684722222249774859
Bauman Moscow State Technical University Վիքիպահեստում

Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (ռուս.՝ Московский государственный технический университет имени Н. Э. Баумана, լրիվ անվանումը` Դաշնային պետական բյուջետային բարձրագույն կրթական հաստատություն «Ն. Է Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարան (ազգային հետազոտական համալսարան)»[1], հայտնի է նաև որպես Բաումանկա, Բաումանյան ՄՊՏՀ, ՄԲՏՀ), ռուսական ազգային հետազոտական համալսարան, գիտական կենտրոն, Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության հատկապես կարևոր օբյեկտ[2][3][4]:

Համալսարանի նախկին անվանումը` «Ն. Է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարան»[Ն 1], նրան շնորհվել է ի պատիվ հեղափոխական Նիկոլայ Էռնեստովիչ Բաումանի, որին սպանել են 1905 թվականին, այն ժամանակվա Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանի գլխավոր մասնաշենքից ոչ հեռու:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհն ակտիվորեն մասնակցում է Բոլոնյան գործընթացին[5]: 2008 թվականին ստացել է «Եվրոպական որակ» մրցանակ «միջազգային ստանդարտներին համապատասխան բարձր որակի կրթական ծառայության հասնելու ձգտման համար»[6][7]: Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ն ավելի քան 10 տարի համարվում է Տեխնիկական համալսարանների ասոցիացիայի գլխամասային բուհերից, որոնց կազմի մեջ մտնում են 130 ռուսական բուհեր[8]: ՄՊՏՀ-ն առաջին ռուսական բուհն էր, որ դարձավ «Top Industrial Managers for Europe» ասոցիացիայի անդամ:

Գիտության և տեխնիկայի զարգացման և ինժեներական կադրերի դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ն պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի հունվարի 24-ի № 64 հրամանագրով ՄՊՏՀ-ն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների առավել արժեքավոր մշակութային ժառանգության օբյեկտների պետական ցանկի մեջ: 2014 թվականին« ՌԱ Փորձագետ» գործակալությունը համալսարանին շնորհեց «В» վարկանիշային դաս, որը նշանակում է շրջանավարտների պատրաստման «շատ բարձր» մակարդակ: ԱՊՀ-ում այդ վարկանիշային դասում «А» կարգ («բացառապես բարձր մակարդակ»), ստացած միակ համալսարանը դարձավ ՄՊՀ[9]:

Համալսարանների QS Միջազգային վարկանիշային դասում 2013/2014 թթ. Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ն զբաղեցրել է 334-րդ տեղը աշխարհի ТОР-800 համալսարանների մեջ, որը համարվում է երրորդ ցուցանիշը Ռուսաստանի բոլոր բուհերի մեջ: Ռուսաստանի միայն հինգ համալսարաններ ՄՊՀ-ն, ՍՊբՊՀ-ն, Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ –ն, ՆՊՀ-ն և ՄՄՀՊԻ-ն են ընդգրկվել այդ վարկանիշի ТОР-400- ի կազմի մեջ:

Համալսարանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՊՏՀ-ն իրականացնում է ավելի քան 70 մասնագիտությունների գծով կադրերի պատրաստում[10]: 2007 թվականին համալսարանում սովորում էին շուրջ 18 000 ուսանողներ, համալսարանի ուսումնական գործընթացում ներգրավված են շուրջ 4500 պրոֆեսորներ և դասախոսներ, որոնցից 450-ը՝ գիտությունների դոկտորներ և շուրջ 3000-ը՝ գիտության թեկնածուներ: 1918 թվականից մինչև 1997 թվականը ընկած ժամանակահատվածում պատրաստվել են ավելի քան 120 000 մասնագետներ, որոնցից շատերը իրենց կյանքը կապել են գիտական և կոնստրուկտորական գործունեության հետ, աշխատել են խոշորագույն մեքենաշինական և սարքաշինական գործարաններում:] ՄՊՏՀ-ի առանձին ճյուղային ֆակուլտետներ տեղաբաշխված են մերձմոսկովյան Կրասնոգորսկ, Ռեուտով, Կորոլյով քաղաքներում, գործում է նաև համալսարանի Կալուգայի մասնաճյուղը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1830-1868 թթ.` Մոսկվայի արհեստագործական ուսումնական հաստատություն (ՄԱՈւՀ):
  • 1868-1918 թթ.` Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարան (ՄԿՏՈւ):
  • 1918-1930 թթ.` Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարան (ՄԲՏՈւ):
  • 1930 թ. - Մոսկվայի մեխանիկա-մեքենաշինական ուսումնարան:
  • 1930-1943 թթ.` Ն. Է. Բաումանի անվան Մոսկվայի մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտ (Ն. Է. Բաումանի անվան ՄՄՄԻ):
  • 1943-1989 թթ.` Ն. Է. Բաումանի անվան Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարան (Ն. Է. Բաումանի անվան ՄԲՏՈւ):
  • 1989 թ.` մինչև այժմ Ն. Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ):

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի արհեստագործական ուսումնական հաստատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1826 թվականին այրիացած կայսրուհի Մարիա Ֆյոդորովնան «բարձրագույն հրամանով հիմնեց 300 մարդու համար տարբեր արհեստների, մեծ արհեստանոցներ» Դաստիարակչական տան որբ տղաների համար: Այդ նպատակով մոսկովյան ճանաչված ճարտարապետ Դոմենիկո Ժիլյարդիի կողմից վերակառուցվեց դեռևս 1812 թվականին հրդեհված Գերմանական ազատաբնակների ավանի Արվարձանային պալատը: Վերակառուցումից հետո շենքը ստացավ ուշ շրջանի մոսկովյան ամպիրի ոճի ժամանակների տեսք: Կենտրոնական մասում այն զարդարված էր ճարտարապետ Իվան Վիտալիի «Միներվա» ոճի բազմապատկերային զարդաքանդակներով, որոնք խորհրդանշում էին գիտության նվաճումները և արհեստավորի գործնական հմտությունները:

1830 թվականի հուլիսի 13-ին կայսր Նիկոլայ I-ը հաստատեց «Արհեստագործական ուսումնական հաստատությունների մասին կանոնակարգը»[11]: Ուսումնարանը բացվեց 1832 թվականին: Ուսումնառության ամբողջական դասընթացը վեցամյա էր ներառյալ երեք նախապատրաստական դասարանները և երեք արհեստանոցները: Դաստիարակչական տան կողմից ներկայացված 300 թափուր տեղերից 50-ը վճարովի էին և նախատեսված էին առևտրականների, կալվածատերերի ու արհեստավորների երեխաների համար: Լրիվ դասընթացներն ավարտածները ստանում էին գիտական վարպետի աստիճան, տեսական կրթություն չստացածները` վարպետի կամ ենթավարպետի աստիճան[12]:

Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականի կանոնադրությամբ արհեստագործական ուսումնական հաստատությունը վերակազմավորվեց Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանի, բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատության նմանությամբ իննամյա ուսուցման դասընթացներով: Երեք ավագ դասարանները կազմում էին Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը երեք բաժանմունքներով`

  • մեխանիկա-շինարարական
  • ինժեներա-մեխանիկական
  • ինժեներա-տեխնոլոգիական

Կանոնադրության առաջին պարագրաֆում նշված է «Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանը բարձրագույն հատուկ ուսումնական հաստատություն է, որի գլխավոր նպատակը մեխանիկ-շինարարների, ինժեներներ-մեխանիկների և ինժեներ-տեխնոլոգների ուսուցումն է»: Ուսումնարանի առաջին ամբիոններից էին, բարձրագույն մաթեմատիկայի, ընդհանուր և կիրառական ֆիզիկայի, մեքենաների պատրաստման, շինարարական արվեստի, մանրաթելային նյութերի տեխնոլոգիայի, ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի ամբիոնները:

Հետագայում ուսումնարանը բաղկացած էր 6 դասարաններից 3 ընդհանուր և 3 հատուկ:

1887 թվականին ուսումնարանը կայսրուհի Մարիայի հաստատությունների գերատեսչությունից տեղափոխվեց ժողովրդական կրթության նախարարության ենթակայության տակ:

1895 թվականին ժողովրդական կրթության նախարարի կողմից հաստատվեց Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանի նոր կանոնադրությունը. «Այն նպատակ ունի սովորողներին բարձրագույն կրթություն տրամադրել մեխանիկական և քիմիական մասնագիտությունների գծով ստորաբաժանվելով երկու բաժանմունքների: Ուսումնական դասընթացը տևում էր հինգ տարի: Ուսումնարանում դասավանդվում է Աստծո օրենքներ, բարձրագույն մաթեմատիկա, գծագրական երկրաչափություն, տեսական մեխանիկա, ֆիզիկա, քիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, հանքագիտություն, շինարարական արվեստ և ճարտարապետություն, կիրառական մեխանիկա և մեքենաների պատրաստման տեսություն, մեխանիկական տեխնոլոգիա, քիմիական տեխնոլոգիա, մետալուրգիա, քաղաքատնտեսություն և վիճակագրություն, հաշվապահություն, օտար լեզուներ, գծագրություն և նկարչություն: Բացի այդ ուսումնական դասընթացում ընդգրկված են ֆիզիկայի, քիմիայի, մեխանիկայի, բնության պատմության և այլ առարկաների գծով պրակտիկ դասընթացներ: Որպես ուսանող ընդունվում են ատեստատ, բարձրագույն ուսումնական հաստատության, գիմնազիայի կամ ռեալական ուսումնարանի դասընթացն ավարտելու վկայական ունեցողները: Ուսման վարձը կազմում էր տարեկան 75 ռուբլի: Ուսումնարանի լրիվ դասընթացը հաջողությամբ ավարտածները ստանում էին ինժեներ-մեխանիկի կամ ինժեներ-տեխնոլոգի կոչում, ցածր առաջադիմությամբ ավարտածները` մեխանիկի կամ տեխնոլոգի կոչում: Ուսանողների ընդհանուր թվաքանակը սահմանված էր 500 մարդ: Ուսումնարանի ղեկավարությունը վստահված էր տնօրենին` ուսումնական և տնտեսական կոմիտեների մասնակցությամբ: Ուսումնարանի հաստիքներով նախատեսված էր 11 պրոֆեսորներ, 6 ադյունկտ-պրոֆեսորներ: Արհեստանոցներում պրակտիկ պարապմունքները ղեկավարում են ուսումնական արհեստանոցների տեսուչները»:

1895-1896 թթ. ուսումնական տարվա սկզբին ուսումնարանում կային 656 ուսանողներ: 1870 թվականից մինչև 1895 թվականի հունվարի 1-ը ուսումնարանի դասընթացներն ավարտել է 975 մարդ: Ուսումնարանին կից գործում է լաբորատորիա, ֆիզիկայի կաբինետ, մեխանիկական կաբինետ, բնագիտության, պատմության կաբինետ, գեոդեզիական կաբինետ, ուսումնական արհեստանոց և գրադարան (11056 կտոր գիրք)[13]:

Պրոֆեսորա-դասախոսական կազմի բարձր հեղինակությունը և պատրաստվածության աստիճանը ՄԿՏՈւ-ն դասեցին Եվրոպայի առաջատար պոլիտեխնիկական դպրոցների շարքին:

Մոսկվայի արհեստագործական կրթական հաստատության շրջանավարտ Դմիտրի Սովետկինն առաջարկեց մասնագիտությունների պրակտիկ ուսուցման համակարգը համատեղել մանկավարժական և տեխնոլոգիական պահանջների հետ: Պրոֆեսորների կողմից կատարելագործված ՄԿՏՈւ-ն ընդգրկվեց ինժեներների տեսական պատրաստման դասընթացների մեջ, որն էլ ուսումնարանին բերեց համաշխարհային ճանաչում (1873 թվականի Վիեննայի Համաշխարհային ցուցահանդեսում Մեծ ոսկե մեդալ): 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ՄԿՏՈւ-ի դերը երկրի տեխնիկական և գիտական կյանքում աճում է: Ուսումնարանում ձևավորվում են ֆունդամենտալ գիտական դպրոցներ, որոնք կոչված էին արդյունաբերության մեջ ապահովելու բարձր աճ: Տեսական մեխանիկայի և աէրոմեխանիկայի բնագավառում աշխատել է «ռուսական ավիացիայի հայր» Նիկոլայ Ժուկովսկին: Ֆիզիկական ուղղվածությունը ներկայացված էր Պյոտր Լեբեդևի, Պյոտր Լազարևի, Վլադիմիր Շչեգլյաևի, Սերգեյ Վավիլովի աշխատանքներում: Ալեքսանդր Երշովի, Պաֆնուտի Չեբիշևի, Ն. Ժուկովսկու, Նիկոլայ Մերցալովի աշխատանքների շնորհիվ ծնվում է մեքենաների և մեխանիզմների տեսության վերաբերյալ հայրենական գիտությունը: Պ. Ն. Լեբեդևի, Անատոլի Սիդորովի, Պ. Կ. Խուդյակովի աշխատանքները հիմք դրեցին նյութերի դիմադրության և մեքենաների դետալների հաշվարկների կատարելագործմանը: Էլեկտրոտեխնիկայի, քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում զարգանում է ջերմատեխնիկական ուղղությունը:

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Р-7 ի կրկնօրինակը ԺՏՆՑ-ում, Մոսկվա

1917 թվականից հետո ուսումնարանը մի շարք վերափոխումների ենթարկվեց: 1918 թվականին այն սկսեց կոչվել Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարան (ՄԲՏՈւ): Ուսանողների ընդունելությունը կատարվում էր չորս ֆակուլտետներում, մեխանիկական, ինժեներա-շինարարական, քիմիական և էլեկտրատեխնիկական: Առանձնացան աէրոդինամիկական, ավտոմոբիլային, քիմիական-տեխնոլոգիական լաբորատորիան, որոնք կյանք տվեցին այնպիսի գիտահետազոտական ինստիտուտների, ինչպիսիք են` Կենտրոնական աէրոհիդրոդինամիկական ինստիտուտը, (ԿԱՀԻ), Ավիացիոն նյութերի համամիութենական ինստիտուտը, (ԱՆՀԻ), Ավիացիոն շարժիչների կենտրոնական ինստիտուտը (ԱՇԿԻ), Գիտական ավտոշարժիչային ինստիտուտը (ԳԱՇԻ):

Լուսժողկոմի որոշ ղեկավարների ռադիկալիզմը բարձրագույն դպրոցի «պրոլետարականացման», այդ պրոբլեմները քաղաքական ճնշման և վարչական միջամտության միջոցով լուծելու փորձերը հարուցեցին բազմաթիվ պրոֆեսորների և դասախոսների բողոքը: 1920-ական թվականների սկզբին նրանցից շատերը ենթարկվեցին ճնշումների:

1929 թվականին ուսանողների քանակը հասավ ավելի քան 7 հազարի:

Ուսումնարանը լուրջ փոխակերպությունների ենթարկվեց 1930 թվականին: ԽՍՀՄ ԺՏԲԽ-ի 1930 թվականի մարտի 20-ի № 1053 հրամանի համաձայն` ՄԲՏՈՒ-ն բաժանվեց հինգ ինքնուրույն բարձրագույն տեխնիկական ուսումնարանների` մեխանիկա-մեքենաշինական, աէրոմեխանիկական, էներգետիկական, ինժեներա-շինարարական և քիմիկո-տեխնոլոգիական: ՄԲՏՈՒ-ի նախկին շենքում մնացած մեխանիկա-մեքենաշինական ուսումնարանը (նախկին մեխանիկական ֆակուլտետը) շուտով վերանվանվեց Մոսկվայի մեխանիկա- մեքենաշինական ինստիտուտ (ՄՄՄԻ), որին 1930 թվականին շնորհեցին բոլշևիկ-հեղափոխական Ն. Է. Բաումանի անունը: Մյուս ուսումնարանների բազայի վրա ձևավորվեցին տեխնիկական բուհեր, որոնք հետագայում դարձան խոշորագույն ուսումնական հաստատություններ, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (ՄԱԻ), Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ (ՄԷԻ), Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ (ՄԻՇԻ), Հակաքիմիական պաշտպանության ակադեմիա և այլն[14][15]:

Համալսարանի շքանշաններ

1933 թվականի նոյեմբերի 17-ին ԽՍՀՄ ԿԳԿ-ի որոշմամբ Ն. Է. Բաումանի անվան ՄՄՄԻ-ին սոցիալիստական շինարարության բնագավառում ունեցած հատուկ վաստակի համար պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

1934 թվականին ուսումնարանում կազմակերպվեց վատ լսող ուսանողների ուսուցում: 1938 թվականին ՄՄՄԻ-ում ընդհանուր տեխնիկական ֆակուլտետի փոխարեն բացվեցին երեք պաշտպանական ֆակուլտետներ` տանկային, հրետանային և ռազմամթերքի: 1943 թվականին ՄՄՄԻ-ին վերադարձվեց հին անվանումը` ՄԲՏՈւ:

Համալսարանին նվիրված ԽՍՀՄ փոստային բացիկ

1948 թվականին ստեղծվեց հրթիռային տեխնիկայի ֆակուլտետը, որի հետ է կապվում աշխարհում առաջին տիեզերական Р-7 հրթիռի ստեղծող և ռուսական տիեզերագնացության հիմնադիր Սերգեյ Կորոլյովի գործունեությունը:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1955 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով Ն. Է. Բաումանի անվան ՄԲՏՈւ-ն հիմնադրման 125- ամյակի, գիտության և տեխնիկայի զարգացման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց Լենինի շքանշանով:

Ռուբցովյան առափնյայում 1960 թվականին կառուցվեց բազմահարկ գլխավոր շենքը (ճարտարապետ` Լ. Կ. Կոմարովա): ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980 թվականի ապրիլի 28-ի հրամանագրով Ն. Է. Բաումանի անվան ՄԲՏՈւ-ն հիմնադրման 150- ամյակի, գիտական աշխատանքների և բարձրորակ կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով: Այդ հոբելյանին էր նվիրված 1980 թվականի հուլիսի 1-ին թողարկված ԽՍՀՄ փոստային նամականիշը (№ 5091):

ԽՍՀՄ Ժողովրդական կրթության պետական կոմիտեի 1989 թվականի հուլիսի 27-ի № 617 հրամանով Ն. Է. Բաումանի անվան ՄԲՏՀ-ն վերափոխվեց Ն. Է. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի (ՄՊՏՀ): Այսպիսով սկսվեց բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունների հումանիտարացումը և Ռուսաստանում տեխնիկական համալսարանների ստեղծումը: 1995 թվականին Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի ГУК-ը ընդգրկվում է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության Պետական հատուկ կարևորության օբյեկտների ցանկի մեջ: 1997 թվականի սեպտեմբերի 28-ին իրականացվեց BMSTU.RU[16] դոմենի գրանցումը:

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին ստեղծվեց համալսարանի հիմնի նոր տեքստը[17], երգի բառերը և երաժշտությունը գրվեց ՄՊՏՀ-ի շրջանավարտ Ա. Կոժևնիկովի կողմից:

Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի միջազգային գործունեության բնագավառում համագործակցություն է իրականացվում ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների, մանկավարժական և գիտական աշխատողների երկկողմ և բազմակողմ փոխանակությունների միջոցով, պայմանագրերով կատարվում են օտարերկրյա ուսանողների ընդունելություններ, մասնակցում է համատեղ գիտական հոտազոտությունների , ուսումնա-մեթոդական մշակումների, ինչպես նաև կոնգրեսների, կոնֆերանսների և սեմինարների կազմակերպմանը: Ներկայումս համալսարանի կողմից կապեր են հաստատված Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի ավելի քան 70 համալսարանների հետ:

Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի ստենդը «Բանակ-2015» ցուցահանդեսի ժամանակ

1997 թվականին Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ն ընդգրկվում է Եվրոպայի ինժեներական համալսարանների TIME միության մեջ[18], որը հնարավորություն է տալիս բուհի դիպլոմը ճանաչել միության անդամ Արևմտյան Եվրոպայի 11 երկրներում[19]:

2005 թվականին լրանում էր ՄՊՏՀ-ի 175- ամյակը: 2002 թվականի սեպտեմբերի 5-ին հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը «Ն. Է. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի հիմնադրման 175-ամյակի տոնակատարությունների վերաբերյալ», իսկ 2002 թվականի դեկտեմբերի 31-ին հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության համապատասխան որոշումը:

2008 թվականի օգոստոսին Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի Լաբորատոր-ուսումնական մասնաշենքի մոտից ստորգետնյա անցում բացվեց Հոսպիտալային նրբանցքի տակով[20]:

2009 թվականի հոկտեմբերի 7-ին Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ն հաղթող ճանաչվեց համալսարանների զարգացման մրցույթում և նրան շնորհվեց «ազգային հետազոտական համալսարանի» կարգավիճակ[21]:

Մեղադրանքներ ակադեմիական էթիկայի խախտումների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսսերնետի հետազոտության արդյունքներով ՄՊՏՀ-ի ռեկտորի[22] և որոշ դասախոսների դիսերտացիաներում[23][24][25][26] հայտնաբերվել են ակադեմիական էթիկայի խախտումներ (գրագողություն): Դիսսերնետի տվյալներով ՄՊՏՀ-ում ընդհանուր առմամբ կան փոխկապակցված համանման 50 դիսերտացիաներ[27]:

Նշանավոր անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկտորներ և տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱՈւՀ-ի տնօրեններ
  • 1830-1837 թթ. Ֆյոդոր Օտ
  • 1837-1859 թթ. Ադոլֆ Ռոզենկամպֆ
  • 1859-1867 թթ. Ալեքսանդր Երշով
  • 1867-1868 թթ. Վիկտոր Դելա-Վոս
ՄԿՏՈւ-ի տնօրեններ
  • 1868-1880 թթ. Վիկտոր Դելա-Վոս
  • 1880-1883 թթ. Իվան Արխիպով
  • 1883-1902 թթ. Իվան Արիստով
  • 1902-1905 թթ. Սեմյոն Ֆյոդորով
  • 1905-1914 թթ. Ալեքսանդր Գավրիլենկո
  • 1914-1917 թթ. Վասիլի Գրինևեցկի
ՄԲՏՈւ-ի ռեկտորներ
  • 1917-1918 թթ. Վասիլի Գրինևեցկի
  • 1918-1920 թթ. Վասիլի Ուշակով
  • 1920-1922 թթ. Իվան Կալիննիկով
  • 1922-1923 թթ. Մատվեյ Լուկին
  • 1923-1929 թթ. Նիկոլայ Գորբունով
  • 1929-1930 թթ. Պավել Մոստովենկո
Ն. Է. Բաումանի անվան ՄՄՄԻ-ի ռեկտորներ
  • 1930-1938 թթ. Ադոլֆ Ցիբարտ
  • 1938-1939 թթ. Վասիլի Նիկիտին
  • 1939-1940 թթ. Անատոլի Դիկով
  • 1940-1941 թթ. Նիկոլայ Բրուևիչ
  • 1941-1943 թթ. Սերգեյ Պրոտասով
Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի ռեկտորներ
  • 1943-1943 թթ. Գեորգի Նիկոլաև (ժ. պ.)
  • 1943-1947 թթ. Եվգենի Անդրեև
  • 1947-1954 թթ. Միխայիլ Պոպով
  • 1954-1959 թթ. Դմիտրի Պրոկոշկին
  • 1959-1964 թթ. Լեոնիդ Լազարև
  • 1964-1985 թթ. Գեորգի Նիկոլաև
  • 1985-1989 թթ. Ալեքսեյ Ելիսեև
Ն. Է. Բաումանի անվան ՄԲՏՈւ-ի ռեկտորներ
  • 1989-1991 թթ. Ալեքսեյ Ելիսեև
  • 1991-2010 թթ. Իգոր Ֆյոդորով
  • 2010 թ. - մինչ այժմ Անատոլի Ալեքսանդրով

Նշանավոր դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՊՏՀ-ում աշխատում են շուրջ 3000 դասախոսներ 3000 (մնացած աշխատակիցների հետ միասին ավելի քան 10 000 մարդ): Դրանց թվում կան ավելի քան 340 պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, ավելի քան 1700 դոցենտներ և գիտության թեկնածուներ: Ավելի քան 150 աշխատակիցներ Լենինյան և Պետական մրցանակների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի դափնեկիրներ են: Դասախոսների միջին տարիքը կազմում է 54 տարի:

Ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սկզբին ՄՊՏՀ-ի կառուցվածքում կային հետևյալ ֆակուլտետներն ու ամբիոնները:

Հիմնական ֆակուլտետներ և ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաբժշկական տեխնիկա (ԿԲՏ)
    • Կենսաբժշկական տեխնիկական համակարգեր (ԿԲՏ 1)
    • Բժշկա-տեխնիկական տեղեկատվական տեխնոլոգիաներ (ԿԲՏ 2)
    • Վալեոլոգիա (ԿԲՏ 3)
    • Բժշկա-տեխնիկական կառավարում (ԿԲՏ 4)
  • Ռազմական ինստիտուտ (ՌԻ)
  • Ճարտարագիտական բիզնես և կառավարում (ՃԲԿ)
    • Տնտեսագիտության տեսություն (ՃԲԿ 1)
    • Արտադրության Էկոնոմիկա և կազմակերպում (ՃԲԿ 2)
    • Արդյունաբերական լոգիստիկա (ՃԲԿ 3)
    • Կառավարում (ՃԲԿ 4)
    • Ֆինանսներ (ՃԲԿ 5)
    • Ձեռներեցություն և արտաքին տնտեսական գործունեություն (ՃԲԿ 6)
    • Նորարարական գործարարություն (ՃԲԿ 7)
  • Ինֆորմատիկա և կառավարման համակարգեր (ԻԿ )
    • Ավտոմատ կառավարման համակարգեր (ԻԿ 1)
    • Կողմնորոշման, կայունացման և նավարկության սարքեր և համակարգեր (ԻԿ 2)
    • Տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգեր (ԻԿ 3)
    • Էլեկտրոնային սարքավորումների արտադրության նախագծում և տեխնոլոգիա (ԻԿ 4)
    • Տեղեկատվության և կառավարման համակարգերի մշակում (ԻԿ 5)
    • Համակարգչային համակարգեր և ցանցեր (ԻԿ 6)
    • ԷՀՄ-ների ծրագրային ապահովում և տեղեկատվական տեխնոլոգիաներ (ԻԿ 7)
    • Տեղեկատվական անվտանգություն (ԻԿ 8)
    • Տեսական տեղեկատվություն և համակարգչային տեխնոլոգիաներ (ԻԿ 9)
    • Տեղեկատվության դաշտ (ԻԿ 10)
  • Լեզվաբանություն (Լ)
    • Ռուսաց լեզու (Լ 1)
    • Անգլերեն լեզու սարքաշինական մասնագիտության համար (Լ 2)
    • Անգլերեն լեզու մեքենաշինական մասնագիտության համար (Լ 3)
    • Ռոմանո-գերմանական լեզուներ (Լ 4)
  • Մեքենաշինական տեխնոլոգիաներ (ՄՏ)
    • Մետաղահատ հաստոցներ (ՄՏ 1)
    • Գործիքային տեխնիկա և տեխնոլոգիաներ (ՄՏ 2)
    • Մեքենաշինական տեխնոլոգիաներ (ՄՏ 3)
    • Չափագիտություն և համափոխարինելիություն (ՄՏ 4)
    • Ձուլման տեխնոլոգիաներ (ՄՏ 5)
    • Ճնշմամբ մշակման տեխնոլոգիաներ (ՄՏ 6)
    • Եռակցման և ախտորոշման տեխնոլոգիաներ (ՄՏ 7)
    • Նյութագիտություն (ՄՏ 8)
    • Արդյունաբերական դիզայն (ՄՏ 9)
    • Գլանման սարքավորումներ և տեխնոլոգիաներ (ՄՏ 10)
    • Էլեկտրոնային տեխնոլոգիաները մեքենաշինությունում (ՄՏ 11)
    • Լազերային տեխնոլոգիաները մեքենաշինությունում (ՄՏ 12)
    • Նյութերի մշակման տեխնոլոգիաներ (ՄՏ 13)
  • Ռադիոէլեկտրոնիկա և լազերային տեխնիկա (ՌԼ)
    • Ռադիոէլեկտրոնային համակարգեր և սարքեր (ՌԼ 1)
    • Լազերային և օպտիկա-էլեկտրոնային համակարգեր (ՌԼ 2)
    • Սարքերի կառուցվածքային տարրեր (ՌԼ 5)
    • Սարքաշինության տեխնոլոգիաներ (ՌԼ 6)
  • Ռոբոտատեխնիկա և կոմպլեքս ավտոմատացում (ՌԿ)
    • Ճարտարագիտական գծանկարչություն (ՌԿ 1)
    • Մեխանիզմների և մեքենաների տեսություն (ՌԿ 2)
    • Մեքենաների նախագծման հիմունքներ (ՌԿ 3)
    • Ամբարձիչ-տրանսպորտային համակարգեր (ՌԿ 4)
    • Կիրառական մեխանիկա (ՌԿ 5)
    • Ավտոմատացված նախագծման համակարգեր (ՌԿ 6)
    • Արտադրության ավտոմատացման համակարգչային համակարգեր (ՌԿ 9)
  • Սոցիալական և հումանիտար գիտություններ (ՍՀԳ)
    • Պատմություն (ՍՀԳ 1)
    • Սոցիոլոգիա և մշակութաբանություն (ՍՀԳ 2)
    • Քաղաքագիտություն (ՍՀԳ 3)
    • Փիլիսոփայություն (ՍՀԳ 4)
  • Հատուկ մեքենաշինություն (ՀՄ)
    • Տիեզերական սարքեր և կրող հրթիռներ (ՀՄ 1)
    • Աէրոտիեզերական համակարգեր (ՀՄ 2)
    • Հրթիռների և տիեզերական ապարատների դինամիկա և կառավարում (ՀՄ 3)
    • Գերճշգրիտ թռչող ապարատներ (ՀՄ 4)
    • Ինքնավար տեղեկատվական և կառավարման համակարգեր (ՀՄ 5)
    • Հրթիռային և իմպուլսային համակարգեր (ՀՄ 6)
    • Հատուկ ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկա (ՀՄ 7)
    • Մեկնարկային հրթիռային համալիրներ (ՀՄ 8)
    • Բազմաֆունկցիոնալ թրթուռային մեքենաներ և շարժական ռոբոտներ (ՀՄ 9)
    • Անվավոր մեքենաներ (ՀՄ 10)
    • Ստորջրյա ռոբոտներ և ապարատներ (ՀՄ 11)
    • Հրթիռա-տիեզերական մեքենաշինության տեխնոլոգիաներ (ՀՄ 12)
    • Հրթիռա-տիեզերական կոմպոզիցիային կառուցվածքներ (ՀՄ 13)
  • Հիմնարար գիտություններ (ՀԳ)
    • Բարձրագույն մաթեմատիկա (ՀԳ 1)
    • Կիրառական մաթեմատիկա (ՀԳ 2)
    • Տեսական մեխանիկա (ՀԳ 3)
    • Ֆիզիկա (ՀԳ 4)
    • Քիմիա (ՀԳ 5)
    • Էլեկտրոտեխնիկա և արդյունաբերական էլեկտրոնիկա (ՀԳ 7)
    • Հաշվողական մաթեմատիկա և մաթեմատիկական ֆիզիկա (ՀԳ 11)
    • Մաթեմատիկական մոդելավորում (ՀԳ 12)
  • Ֆիզկուլտուրա-առողջարարական
    • Ֆիզիկական կրթություն
    • Վալեոլոգիա
  • Էներգոմեքենաշինություն (Է)
    • Հրթիռային շարժիչներ (Է 1)
    • Մխոցային շարժիչներ (Է 2)
    • Գազատուրբինային և ոչ տրադիցիոն էներգոսարքավորումներ (Է 3)
    • Սառնարանային տեխնիկա, օդափոխության և կենսաապահովման համակարգեր (Է 4)
    • Վակումային և կոմպրեսորային տեխնիկա (Է 5)
    • Ջերմաֆիզիկա (Է 6)
    • Ատոմային ռեակտորներ և սարքավորումներ (Է 7)
    • Պլազմային էներգետիկ կայանքներ (Է 8)
    • Բնապահպանություն և արդյունաբերական անվտանգություն (Է 9)
    • Հիդրոմեխանիկա, հիդրոմեքենաներ և հիդրոպնևմատիկա (Է 10)
  • Իրավագիտության, մտավոր սեփականության և դատական փորձաքննության» ամբիոն
    • Իրավագիտություն
    • Դատական փորձաքննություն
    • Մտավոր սեփականության կառավարում

Ճյուղային և այլ ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱԿ - Աէրոկոսմիկական
  • ОԷՍ - Օպտիկա-էլեկտրոնային սարքաշինություն
  • ՍՇ - Սարքաշինական
  • ՀՏՏ - Հրթիռա-տիեզերական տեխնիկա
  • ՌՏ - Ռադիոտեխնիկական
  • Գլխավոր ուսումնական, հետազոտական և մեթոդաբանական կենտրոն

ՄՊՏՀ-ի շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր ուսումնական մասնաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՊՏՀ գլխավոր ուսումնական մասնաշենքը (ԳՈւՄ) բաղկացած է երկու մասից` Հնագույնը (կոչվում է նաև պալատական) իրենից ներկայացնում է 18-19-րդ դարերի Սլոբոդյան պալատ: Այս մասը ճակատային հատվածով ուղղված է դեպի 2-րդ Բաումանյան փողոց: ԳՈւՄ-ի երկրորդ համեմատաբար հին մասը (այսպես կոչված «ցիրկուլնայա» կամ «վիսոտնայա») 12 հարկանի է և կառուցվել է խորհրդային ժամանակներում, ճակատային մասով ուղղված է դեպի Յաուզայի առափնյա հատվածը: Նրա շինարարությունը սկսվել է ձախ թևից, որը կոչվում է «հյուսիսային»: Հետագայում ավարտվեց աջ, «հարավային» թևը: Լսարանները տեղակայված են այս թևում և համարակալված են «յու» վերջածանցով:

Համալսարանի ստորաբաժանումների միջև հաղորդակցությունը իրականացվում է հիմնականում 2, 3 և 4 հարկերի միջոցով: Հարավային թևում որոշ անցումներ փակված են ռազմական ուսուցման ստորաբաժանումներով: Շրջանաձև մասի անցումներն առաջին հարկում զբաղեցված են վարչական, ծառայության և լաբորատորիաների կողմից: Հինգերորդ հարկի անցումները ելքեր ունեն դեպի ձեղնահարկային շինություններ, որտեղ տեղակայված են համալսարանի որոշ տեխնիկական ծառայություններ և հրաձգարանը 25 մետր, (ատրճանակային հրաձգության համար) և 50 մետր երկարությամբ (հրացանային հրաձգության համար): ԳՈւՄ-ի շենքում տեղակայված է նաև ՄՊՏՀ-ի թանգարանը: ԳՈւՄ-ում գործում է լսարանների համարակալման ընդհանուր կանոն: ԳՈւՄ-ի լսարանների համարը բաղկացած է հարկի համարից (առաջին թիվը) և լսարանի հերթական համարից: Լսարանների հերթական համարները շնորհվում են շախմատային կարգով: Զույգ համարները տեղաբաշխված են ԳՈւՄ-ի բարձրահարկ շենքի կենտրոնական աստիճաններից շրջանաձև շարժման աջ կողմում:

Ուսումնական-լաբորատորային մասնաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական-լաբորատորային մասնաշենքը և Կորոլյովի հուշարձանը

Ուսումնական-լաբորատորային մասնաշենքը բացվեց 2004 թվականի մարտի 1-ին ՌԴ կրթության նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Ֆիլիպովի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի և ՄՊՏՀ-ի ռեկտոր Իգոր Ֆեոդորովի կողմից, իսկ ժապավենը կտրելու մկրատը մատուցեց ռոբոտը: ՈւԼՄ-ն կառուցվել է երեք տասնամյակի ընթացքում, շինարարությունը սկսվել է 1972 թվականին, ֆինանսավորման պրոբլեմների հետ կապված 1984 թվականին աշխատանքները դադարեցվել են: 2001 թվականին Մոսկվայի քաղաքապետարանի միջամտությունից հետո շինարարությունը վերսկսվեց: Վլադիմիր Ֆիլիպովը մասնաշենքի բացումը համարեց «վերջին 20 տարվա ամենամասշտաբային նախագիծը», նրա կարծիքով, նոր մասնաշենքի բացումը «խորհրդանշում է երկրի վերածնունդը, Մոսկվայի վերածնունդը»: Իր հերթին Մոսկվայի քաղաքապետը հայտարարեց, որ նոր մասնաշենքը իրենց հնարավորություն տվեց կառուցել «նորին մեծություն շուկան»:

Aquote1.png Համալսարանը մեզ անհրաժեշտ է, մեր երկիրը պետք է լուծի տեխնիկայի և տեխնոլոգիայի պրոբլեմը, աշխարհում չկորցնելով տեխնոլոգիական անկախությունը, որը ստեղծում են ոչ մեծ թվով բարձրագույն ուսումնական հաստատությունները: Երկրի տեխնոլոգիական անվտանգության առաջատարը համարվում է Բաումանյան համալսարանը: Aquote2.png


Ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 80 հազար քառակուսի մետր և նախատեսված է միաժամանակ 5000 ուսանող ընդունելու համար: Այստեղ կան 100 լսարաններ, 20 համակարգչային դասարաններ, 19 վերելակ, գրադարան (նախատեսված 800 հազար գրքի պահպանության համար), 680 տեղանոց ընթերցասրահ, 1170 տեղանոց միջոցառումների և համերգային դահլիճ, 126 տեղանոց կոնֆերենց դահլիճ և մի շարք այլ շինություններ: Ուսանողներն այն անվանում են «Հածանավ», «Տիտանիկ» և «Սառցահատ» նավերի արտաքին տեսքի նմանության պատճառով: ՈւԼՄ-ն գտնվում է Ռյաուզա գետի ափին:

2007 թվականի փետրվարին ՈւԼՄ շենքը օրհնվեց Ռուսական ուղղափառ եկեղեցու կողմից: Օրհնության ծեսը կատարեց Կարմիր գյուղում գտնվող Բոլոր Սրբերի եկեղեցու քահանա ավագ երեց Արտեմի Վլադիմիրովը: Ծիսակատարության ընթացքում նկարահանվեց տեսաֆիլմ:

Մոսկվայի քաղաքապետարանի կողմից ՈւԼԿ-ի շենքի շինարարության ֆինանսավորումը համարում են ՄՊՏՀ-ին յուրահատուկ փոխհատուցում Լեֆորտովյան թունելի շինարարության դիմաց: Թունելի շինարարությունը իրականացվում էր ՄՊՏՀ-ի տարածքում, որն իրականացվում էր բաց եղանակով, շուրջօրյա աշխատող գերմանական էքսկավատորի միջոցով, որը անհանգստացնում էր շինարարությանը հարակից տարածքում սովորող և հանրակացարանում բնակվող ուսանողներին: Շինարարության ընթացքում քանդվեց «Է» մասնաշենքի մի մասը, շինության հիմքը նստվածք տվեց և պատերի վրա ճաքեր առաջացան: Մոսկվայի քաղաքապետարանի և Երրորդ տրանսպորտային օղակի «շնորհիվ» ՄՊՏՀ-ի գրեթե բոլոր լսարանները հագեցվեցին ապակե փաթեթներով, ավելորդ աղմուկը խլացնելու նպատակով:

Այլ ուսումնական մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • СМ և Э ֆակուլտետների մասնաշենքեր (մասնաշենքի հարավային թևի մի մասը քանդվեց երրորդ տրանսպորտային օղակի Լեֆորտովյան թունելի կառուցման հետ կապված)
  • НУК МТ մասնաշենք և ИБМ ֆակուլտետ (գտնվում է գլխավոր ուսումնական մասնաշենքի և № 160 պոլիկլինիկայի միջև):
  • «Ռոբոտատեխնիկա» գիտա-ուսումնական կենտրոն: Կազմավորվել է 1981 թվականի մայիսին, 1984 թվականին Կենտրոնի կազմի մեջ մտավ «Ռոբոտատեխնիկական համակարգերի» (РК-10) ամբիոնը և կազմակերպվեց ճարտարագիտական կադրերի վերապատրաստման ֆակուլտետը:
  • Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում գտնվող մասնաշենք, որտեղ գտնվում է Օպտիկա-էլեկտրոնային սարքաշինության (ОԷՍ) ֆակուլտետը: Հասցե` Գետափնյա փողոց, տուն 7
  • РКТ ֆակուլտետի մասնաշենք Կորոլյովում «РКК Էներգիայի» տարածքում

Հանրակացարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրակացարան № 2 (Մոսկվա, Հոսպիտալնայա նաբերեժնայա)
  • Հանրակացարան № 3 (Մոսկվայի մարզի, Իլյինսկի ավան)
  • Հանրակացարան № 4, № 5, № 6, № 8, № 9 (Մոսկվա, Իզմայլովսկի պողոտա, մետրոյի կայարան Իզմայլովսկի)
  • Հանրակացարան № 10 (Է ֆակուլտետ), № 11 (СМ ֆակուլտետ) (Մոսկվա, Հոսպիտալնի նրբանցք, «Ստիլոբատ»)
  • Հանրակացարան № 13 ընտանիք ունեցողների և ասպիրանտների համար (Մոսկվա, Մուրանովսկի փողոց)

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպորտային համալիրը կառուցվել է 1982 թվականին Յաուզա գետի ձախ ափին
  • ՄՊՏՀ-ին կից № 160 պոլիկլինիկա

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալուգայի մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալուգայի մասնաճյուղ (վարչական շենք)

1959 թվականին Կալուգայում բացվեց Ն. Է. Բաումանի անվան ՄԲՏՀ-ի մասնաճյուղ, մեքենաշինական և սարքաշինական արդյունաբերական ձեռնարկությունների ինժեներական կադրեր պատրաստելու համար: Մասնաճյուղի հիմնադրումից հետո սերտ համագործակցություն սկսվեց արդյունաբերական ձեռնարկությունների Կալուգայի մարզային վարչակազմի միջև և ակտիվ աշխատանք սկսվեց մասնաճյուղի նյութատեխնիկական բազայի ձևավորման ուղղությամբ: Ներկայումս Ն. Է. Բաումանի անվան ՄԲՏՀ-ի Կալուգայի մասնաճյուղը համարվում է մարզի առաջատար տեխնիկական բուհերից մեկը և Ռուսաստանի ամենահեղինակավոր և խոշոր մասնաճյուղերից մեկը: Մասնաճյուղը տեղակայված է 7 մասնաշենքերում: Կալուգայի մասնաճյուղը կազմակերպական կառուցվածքով համարվում է ուսումնա-գիտական-արտադրական համալիր, որի կազմի մեջ մտնում են 5 ֆակուլտետներ (մեքենաշինական տեխնոլոգիաների, կոնստրուկտորա- մեխանիկական, էլեկտրոնիկայի, ինֆորմատիկայի և կառավարման, սոցիալ-տնտեսական և հումանիտար գիտությունների), 27 ամբիոններ, այդ թվում` ռազմական ուսուցման, հաշվողական կենտրոն, գրադարան ընթերցասրահով, սպորտային առողջարարական ճամբար և սպորտհամալիր, ինչպես նաև փորձարարական տեղամաս:

Դմիտրովսկի մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի Դմիտրովսկի մասնաճյուղը կառուցվել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 06.04.1960 թվականի № 1009-Р որոշման համաձայն: Կենտրոնի առաջին հերթը շահագործման է հանձնվել 1965 թվականին, 1965-1973 թվականներին հանձնվել է Մերձքաղաքային ուսումնա-փորձարարական կենտրոնը, 1973-2000 թվականներին` մյուս ուսումնա-փորձարարական կենտրոնը: Դմիտրովսկի մասնաճյուղից ոչ հեռու գտնվում է Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի ռադիոհեռադիտակը:

Միտիշչինսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի Միտիշչինսկի մասնաճյուղը ստեղծվել է 2016 թվականին, «Ն. Է. Բաումանի անվան ՄՊՏՀ»-ի Դաշնային պետական բյուջեի կրթական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթության և Դաշնային պետական բյուջեի կրթական հաստատության բարձրագույն կրթության «Մոսկվայի պետական անտառային համալսարան»-ի վերակազմավորման արդյունքում: Մասնաճյուղն ունի 2 ֆակուլտետ` ԱՏ-Անտառային տնտեսության, անտառարդյունաբերական տեխնոլոգիաների և այգե-պուրակային շինարարության և ՏՖ-Տիեզերական ֆակուլտետ:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Московское ордена Ленина, ордена Октябрьской Революции, ордена Трудового Красного Знамени высшее техническое училище им. Н. Э. Баумана

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Основные сведения» 
  2. Лучшие из высших // Журнал «Коммерсантъ Власть» № 23 от 18.06.2007. С. 35
  3. «EduNetwork»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է 2012-11-01 
  4. «Завтра крупнейший технический университет страны - МГТУ имени Н. Э. Баумана встречает абитуриентов и их родителей.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է 2012-11-01 
  5. Болонский процесс в России
  6. «Европейское качество» за Бауманским университетом - Новости ВУЗов - НОВОСТИ - 5ballov.ru
  7. «Европейское качество» за Бауманским университетом! - 27 марта | МГТУ им. Н. Э. Баумана
  8. МГТУ имени Баумана - первый среди технических вузов - В фокусе - НОВОСТИ - 5ballov.ru
  9. Рейтинг высших учебных заведений стран СНГ
  10. МГТУ им. Н. Э. Баумана. Перечень образовательных программ
  11. С этого года и ведёт своё летоисчисление нынешний МГТУ.
  12. «Московское Императорское техническое училище»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  13. «Московское Императорское техническое училище»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  14. Гвоздецкий В. Л. Дмитрий Георгиевич Жимерин // МЭИ: история, люди, годы. Т. 1 / Под общ. ред. Серебрянников, Сергей Владимирович. — М.: Издательский дом МЭИ, 2010. — 544 с. — (Выдающиеся деятели МЭИ). — ISBN 978-5-383-00576-7 — С. 406—418.
  15. proletar
  16. Whois Service
  17. Скачать гимн МГТУ
  18. Top Industrial Managers for Europe
  19. http://www.bmstu.ru/mstu/info/vneshdel/
  20. Открыт подземный переход у Учебно-лабораторного корпуса МГТУ им. Н. Э. Баумана.
  21. 12 российских вузов получат статус национальных исследовательских университетов
  22. Александров Анатолий Александрович
  23. Хорошавина Галина Долматовна
  24. Балдин Александр Викторович
  25. Белоус Валентина Владимировна
  26. Ларионов Глеб Валерьевич
  27. Московский государственный технический университет им. Н. Э. Баумана
  28. Энергия прорыва. Видеофильмы про МГТУ им. Н. Э. Баумана.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]