Յուրի Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Իվանով
ռուս.՝ Юрий Иванов
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 1960(1960-08-08)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 187 սմ
Քաշ 82 կգ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Մոսկվա) 0 (0)
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվիչ 27 (2)
1984-1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դիմամո (Կաշիրա) 60 (9)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Վոլոգդա) 28 (6)
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Յորկի 29 (8)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կայրատ 21 (0)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տրակտոր (Պավլոդար) 32 (5)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դաուգավա 30 (1)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պարդաուգավա 32 (2)
1992 Ռուսաստան Կուբան 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յուրի Իգորևիչ Իվանով (ռուս.՝ Ю́рий И́горевич Ивано́в, օգոստոսի 8, 1960(1960-08-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին եղել է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի կազմում, բայց ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 1982 թվականին խաղացել է «Մոսկվիչ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 27 խաղ և խփել 2 գոլ։ 1984 մրցաշրջանում տեղափոխվել է Կաշիրի «Դինամո» ֆուտբոլային ակումբ, որի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ խփելով 6 գոլ։

1986 թվականին նա հանդես է եկել Վոլոգդայի «Դինամո» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 28 հանդիպում և խփել 6 գոլ։ 1987 թվականին նա տեղափոխվել է «Զորկի» ֆուտբոլային ակումբ, որտեղ անցկացրել է 29 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։ 1988 թվականին նա միացավ «Կայրատ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում մասնակցել է 21 խաղի։

1989 թվականին նա տեղափոխվել է Պավլոդարի «Իրտիշ» ֆուտբոլային ակումբ, որի կազմում խաղացել է 32 հանդիպում և խփել 5 գնդակ։ 1990 թվականին հանդես է եկել Ռիգայի «Դաուգավա» ֆուտբոլային ակումբում՝ 30 խաղերում խփելով 1 գոլ։ 1991 թվականին նա միացավ «Պարդաուգավա» ֆուտբոլային ակումբին, որի կազմում անցկացրած 32 հանդիպումներում դարձել է 2 գոլի հեղինակ։

1992 թվականի մրցաշրջանում նա նշել է իր նորամուտը Ռուսաստանի Բարձրագույն լիգայում որպես «Կուբան» ֆուտբոլային ակումբի խաղացող, որի կազմում խաղացել է 7 հանդիպում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]