Արտակարգ դրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտակարգ դրություն, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ, որը սահմանվում է պետության ամբողջ տարածքում կամ առանձին հատվածներում ներքին և արտաքին վտանգներից պաշտպանվելու, ինչպես նաև երկրի սահմանադրական ու հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Արտակարգ դրության ռեժիմն ենթադրում է քաղաքացիների, իրավաբանական անձանց ազատությունների և իրավունքների սահմանափակում, ինչպես նաև նրանց համար լրացուցիչ պարտականությունների սահմանում։

Արտակարգ դրության ժամանակագրությունն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ դրության հայտարարումը 20-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 թվականի մարտի 23-ից 1945 թվականի մայիսը արտակարգ դրություն հայտարարվեց Վայմարյան Գերմանիայի նախագահի կողմից հատուկ լիազորությունների մասին օրենքի հիման վրա Ռայխստագի հրդեհից հետո։ Օրենքի գործունեության ուժը երկարաձգվել է Ադոլֆ Հիտլերի կողմից անորոշ ժամանակով։ Արտակարգ դրության ռեժիմը գործել է Երրորդ ռայխի գոյության ամբողջ ընթացքում։
  • 1950 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 1978 թվականի սեպտեմբերի 14-ը ԱՄՆ նախագահ Հարի Թրումենի կողմից Կորեական պատերազմի ամբողջ ընթացքում սահմանվել է արտակարգ դրություն, որը չեղարկվել է ԱՄՆ կոնգրեսի կողմից այն բանից հետո, երբ պարզվել է, որ պատերազմի ավարտից հետո ոչ ոք չի չեղարկել այն։
  • 1975-1977 թվականներին՝ Ինդիրա Գանդիի կառավարության օրոք, արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել Հնդկաստանում։
  • 1976 թվականին ԱՄՆ-ում ընդունվեց արտակարգ դրություն սահմանելու հատուկ կարգ, որով միաժամանակ կարող են սահմանվել բազմաթիվ արտակարգ դրության ռեժիմներ։ Ներկա դրությամբ ԱՄՆ-ում գործում է ավելի քան 30 արտակարդ դրության ռեժիմ[1][2]։
  • 1981 թվականից մինչև 2011 թվականի փետրվարը (շուրջ 30 տարի) արտակարգ դրության ռեժիմ է գործել Եգիպտոսում, որը սահմանվել էր Հոսնի Մուբարաքի կողմից իշխանության գալուց անմիջապես հետո և չեղարկվել էր վերջինի լիազորությունների դադարեցումից հետո։
  • 1963 թվականից մինչև 2011 թվականի ապրիլ ամիսը (48 տարի) Սիրիայում գործել է արտակարգ դրություն, որը սահմանվել է Արաբական Սոցիալիստական Վերածննդի Կուսակցության կողմից[3]։
  • 1993 թվականի հոկտեմբերի 3-ից 4-ը Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը արտակարգ դրություն է սահմանում մայրաքաղաք Մոսկվայում՝ նպատակ ունենալով ճնշել Գերագույն Խորհրդի շենքի մոտ հավաքված ցուցարարներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]