Լավրենտի Բերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լավրենտի Պավելի Բերիա
վրացերեն ლავრენტი პავლეს ძე ბერია
Лаврентий Берия, 1920-е годы.jpg
1920-ականներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ
ԽՍՀՄ ՆԳ նախարար
ԽՍՀՄ ՆԳ Ժողկոմ ՆԳԺԿ նշան
1946 թվական մարտի 18 - 1953 թվական հուլիսի 7
(ԽՍՀՄ ատոմային նախագծի ղեկավար անվան տակ)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ ՊՊԿ փոխնախագահ
1944 թվական մայիսի 16 - 1945 թվական սեպտեմբերի 4
Հաջորդող պաշտոնը լուծարվել է
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ ԽՍՀՄ ՆԳ նախարար
1953 թվական մարտի 5 - հունիսի 26
Նախորդող Սերգեյ Կրուգլով
Հաջորդող Սերգեյ Կրուգլով
(3-րդ) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ ՆԳ ժողկոմ
1938 թվական նոյեմբերի 25 - 1945 թվական դեկտեմբերի 29
Նախորդող Նիկոլայ Եժով
Հաջորդող Սերգեյ Կրուգլով
ՀԿ(բ)Կ Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՎԽՍՀ ՎԽՍՀ
ԱԽՍՀ ԱԽՍՀ
1932 թվական հոկտեմբերի 17 - 1937 թվական ապրիլի 23
Նախորդող Իվան Օրախելաշվիլի
Հաջորդող պաշտոնը լուծարվել է
Վրաստանի Կ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար
ՎԽՍՀ ՎԽՍՀ
1931 թվական նոյեմբերի 14 - 1938 թվական օգոստոսի 31
Նախորդող Լավրենտի Քարթվելաշվիլի Իոսիֆի
Հաջորդող Կանդիդ Չարկվիանի Նեստերի
Թբիլիսիի Կ(բ)Կ Քաղկոմի առաջին քարտուղար
ՎԽՍՀ ՎԽՍՀ
1937 թվական մայիս - 1938 թվական օգոստոսի 31
ՎԽՍՀ ՆԳ ժողկոմ
ՎԽՍՀ ՎԽՍՀ
1927 թվական ապրիլի 4 - 1930 թվական դեկտեմբեր
Նախորդող Ալեքսեյ Գեգեչկորի Ալեքսանդրի
Հաջորդող Սերգեյ Գոգլիձե
 
Կուսակցություն՝ Կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Բաքվի Մեքենաշինական ուսումնարան
Մասնագիտություն՝ Շինարար-ճարտարապետ տեխնիկ
Գործունեություն՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Պետական քաղաքական գործիչ
Ազգություն մեգրել
Դավանանք աթեիստ
Ծննդյան օր մարտի 17 (29), 1899[1][2]
Ծննդավայր Ռուսական կայսրություն Սուխումի շրջան Մերխեուլի գյուղ
Վախճանի օր դեկտեմբերի 23, 1953(1953-12-23)[3] (54 տարեկանում)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Մոսկվա
Գերեզման Դոնսկոե գերեզմանատուն
Թաղված Դոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, Flag of the Georgian Soviet Socialist Republic.svg Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Հայր Պավել Բերիա Խուխայի (1872-1922)
Մայր Մարտա Ջակելի Իվանի (1868-1955)
Ամուսին
Զավակներ

Սերգո Բերիա (Գեգեչկորի)(1924-2000)

Էթերի Գեգեչկորի
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ Խորհրդային միության Մարշալ(1945 թվական հուլիսի 9) ԽՍՀՄ Մարշալ
Պետական անվտանգության պատվավոր աշխատակից կրծքանշան Պետական անվտանգության պատվավոր աշխատակից կրծքանշան(1932 թվական դեկտեմբեր)
Պետական անվտանգության Գլխավոր կոմիսար(1941 թվական հունվարի 30)
Պետական անվտանգության Առաջին ռանգի կոմիսար(1938 թվական սեպտեմբերի 11)
 
Ինքնագիր Lavrentiy Beria Signature.svg
 
Պարգևներ

Լավրենտի Պավելի Բերիա (վրաց.՝ ლავრენტი პავლეს ძე ბერია, Լավրենտի Պավլես ձե Բերիա, մարտի 17 (29), 1899[1][2], Մերխեուլ, Սուխումի օկրուգ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1953(1953-12-23)[3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ԽՍՀՄ պետական քաղաքական գործիչ, Պետական անվտանգության գլխավոր հանձնակատար (կոմիսար) (1941 թվական), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943 թվական), Խորհրդային Միության մարշալ[5] (1945 թվական)։

1953 թվական զրկվել է բոլոր կոչումներից՝ որպես «ստալինյան» ռեպրեսիայի գլխավոր կազմակերպիչներից մեկը։ 1953 թվական հանցագործ է ճանաչվել՝ մեղադրվելով պետական դավաճանության, լրտեսության և բռնությունների մեջ։ Դատարանը նրան դատապարտել է մահապատժի: 1953 թվական դեկտեմբերի 23-ին Լավրենտի Բերիան գնդակահարվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավրենտի Բերիան ծնվել է 1899 թվականի մարտի 17-ին (29) Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի Սուխումի շրջանի Մերխեուլի գյուղում[6], աղքատ գյուղացի մեգրելների ընտանիքում։ Մայրը՝ Մարտա Իվանի Ջակելին (1868-1955 թվականներ) դերձակ էր։ Առաջին ամուսնությունից ուներ որդի և դուստր։ Ամուսնու մահից հետո որպես սպասուհի աշխատում էր տեղի իշխաններից մեկի՝ Լակարբայի տանը։ Երբ անհայտ հանգամանքներով հղիանում է, իշխանը նրա համար մեգրել թեկնածու է գտնում՝ Պավել Խուխայի Բերիային[7] (1872-1922 թվականներ), որը գյուղացիական ապստամբության ժամանակ թագավորական մի պաշտոնյայի սպանելու պատճառով Վրաստանից փախել, պատսպարվել էր Աբխազիայի այս խուլ՝ Մերխեուլի գյուղում։ Համագյուղացիները ոստիկաններին վստահեցրել էին, որ նա սարերում մահացել է։ Այդ բարետես, աշխատասեր, բայց շուտ բռնկվող տղամարդն ամուսնանալով Մարտայի հետ, նորածին տղայի, Լավրենտիի հայրությունը ճանաչում է[8]:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Բերիան սիրում էր որդուն, հաճախ իր հետ տանում էր եգիպտացորենի դաշտերը ջրելու, սովորեցնում էր աստղերին հետևել։ Մերխեուլի գյուղի մոտ գտնվող գերմանական Լինդաու բնակավայր կար, որտեղ փոքրիկ Լավրենտին սիրում էր գնալ։ Եվ չորս տարեկանում գերմաներենին տիրապետում էր մայրենի լեզվի նման։ Տղայի ընդունակությունները տեսնելով ծնողները վաճառում են տան կեսը և 1906 թվական-ին Լավրենտիին կրթության են տալիս Սուխումիի ռեալական ուսումնարան։

Մարտան ևս երկու երեխա է ունենում, որոնցից որդին ծաղիկ վարակիչ հիվանդությունից երկու տարեկանում մահանում է, իսկ դուստրը՝ Աննան հազիվ է փրկվում, բայց խուլուհամր է դառնում։ Լավրենտին շատ է սիրում քրոջը և հաճախ կռիվների մեջ է մտնում նրան պաշտպանելու համար[8]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավրենտիի կնքամայրը՝ Էլլա Էմանուիլի Ալմենդինգերը ազնվական ծագմամբ գերմանուհի էր։ Նա տղային համաշխարհային պատմության և կուլտուրայի, արվեստի և գրականության, նաև հոգեբանության ու իրավունքի դասեր էր տալիս, գերմաներեն, պարսկերեն և թուրքերեն էր ուսուցանում։

Ուսումնարանում սովորելու տարիներին Լավրենտին «Սիշչիկ» (ռուսերեն՝ խուզարկու) մականունն է ստանում, որով նա հպարտանում էր։ Որևէ բան կորելու դեպքում Լավրենտին հետախուզություն էր սկսում և գրեթե միշտ գտնում էր։

Կրթությունը շարունակելու համար ծնողները վաճառում են տան մյուս կեսը, իրենք տեղափոխվում են բաղդատե հյուղակում բնակվելու։ 1915-1919 թվականներ Լավրենտին կրթություն է ստանում Բաքվի մեխանիկա-շինարարական ուսումնարանում։ Ուսուցման ընթացքում փորձաշրջան էր անցնում Նոբել եղբայրների նավթարդյունաբերական ընկերության կենտրոնական գրասենյակում (1916 թվական)։ Գերազանցությամբ ավարտում է ուսումնարանը՝ ստանալով շինարարության-ճարտարապետության տեխնիկի մասնագիտություն[8]: Մայրն ու քույրը տեղափոխվում են 17-ամյա Լավրենտիի մոտ բնակվելու, իսկ հայրը մինչև իր կյանքի վերջը մնում է գյուղում։

1920-1922 թվականներին Բաքվի Պոլիտեխնիկական ինստիտուտում է ուսանել, որն անավարտ է մնացել։ Հետագայում մի քանի անգամ ցանկացել է շարունակել ուսումը, սակայն այդ հնարավորությունը նրան չի ընձեռնվել։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերիան որդու՝ Սերգո Բերիայի հետ: 1930-ական թվականներ

Իր մասնագիտությամբ աշխատել չի հասցնում։ Անդրկովկասյան հեղափոխությամբ տարվելով հայտնվում է Քութայիսի բանտում։ Իր բանտակից ընկերոջ՝ Սաշա Գեգեչկորիին այցելության եկած բարեկամուհուն՝ Նինոյին տեսնելով, հմայվում է ազնվական ընտանիքից սերված այդ աղջկա գեղեցկությամբ և անկեղծությամբ։ 1921 թվական բոլշևիկ Գեգեչկորիի գաղտնի բնակարանում մոտիկից ծանոթանում է Նինա Գեգեչկորիի (1905-1991) հետ։ Նա ավարտել էր գիմնազիան, խելացի էր, սիրում էր երաժշտություն։ Լավրենտին նոտաներ չիմանալով՝ Նինոյի համար Շոպենի վալսը նվագել սովորեց:

17-ամյա Նինոն՝ նամակ թողնելով հարազատներին, Լավրենտիի հետ փախչում է տնից, Բաքվում գրանցում են իրենց միությունը, իսկ 1924 թվական-ին ծնվում է որդին՝ Սերգո Բերիան[8] (հետագայում՝ ռադիոլոկացիայի և հրթիռային համակարգերի ինժեներ-կոնստրուկտոր)։

Բերիան հետագայում բազմաթիվ արտամուսնական կապեր է ունեցել, նաև անչափաս աղջիկների հետ։

Aquote1.png ...մեքենայով գնալիս ինձ դուր եկած կին կամ աղջիկ տեսնելիս ես ուղարկել եմ Սարկիսովին և Նադարայային[9] հետևել, իմանալ բնակության հասցեն և անհրաժեշտության դեպքում նրան բերել իմ տուն: Նման դեպքերը քիչ չեն եղել[4]:
- Լ. Պ. Բերիայի հարցաքննության արձանագրությունից. 1953 թվական հուլիսի 14
Aquote2.png

Կյանքի վերջին տարիներին Բերիան ունեցել է ևս մեկ կին (ոչ քաղաքացիական ամուսնություն)։ Վալենտինա (Լյալյա) Դրազդովան Բերիայի հետ ծանոթության ժամանակ դպրոցական էր (Բերիայից քսան տարի փոքր)։ Հետագայում Բերիայի դեմ ցուցմունքներ է տվել իր նկատմամբ կիրառված բռնության և վախի վերաբերյալ։ Նրանց դուստրը՝ Մարտան (Էթերի), հետագայում ամուսնացել է Ալեքսանդր Գրիշինի՝ ԽՄԿԿ Մոսկվայի Քաղկոմի առաջին քարտուղար Վիկտոր Գրիշինի որդու հետ[10]:

Բերիայի դատապարտումից հետո նրա բարեկամները և մտերիմները արտաքսվեցին Կրասնոյարսկի երկրամաս, Սվերդլովսի շրջան և Ղազախստան: Հետապնդումներից խուսափելու համար զավակները փոխեցին իրենց Բերիա ազգանունը՝ վերցնելով մայրական Գեգեչկորի ազգանունը[11]:

Սրընթաց վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվական-ից մեխանիկա-շինարարական ուսումնարանի անլեգալ մարքսիստական խմբակի անդամ է և նրա գանձապահը։ Բերիան կարողանում էր խնամքով ծախսել գումարը և հետագայում էլ նրա հասցեին շատ մեղադրանքներ են հնչել, բայց ոչ մի անգամ չի մեղադրվել թալանի կամ պետական գույքի հափշտակման մեջ։

1917 թվական մարտին Բերիան ՌՍԴ(բ)ԲԿ անդամ է դառնում։

1917 թվական հունիսից դեկտեմբեր որպես հիդրոտեխնիկական խմբի տեխնիկ գնում է Ռումինական ճակատ, ծառայում է Օդեսայում, հետո Պաշկանիում (Ռումինիա), հիվանդության պատճառով որպես պահուստային վերադառնում է Բաքու, երբ Անդրկովկասում քաղաքական լուրջ ճգնաժամ էր։ Երկրամասի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունների և հասունացող թուրքական ագրեսիայի վտանգի պայմաններում՝ 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում կազմավորվեց Անդրկովկասյան սեյմը: Բերիան Բաքվում աշխատում է բոլշևիկյան քաղաքային կազմակերպությունում և Բաքվի խորհրդի քարտուղարությունում։ 1918-1919 թվականներին Բերիան աշխատում է Վրաստանում և Ադրբեջանում, որպես տեխնիկ, մաքսատան աշխատակից, Բաքվի «Սպիտակ քաղաք կասպյան ընկերություն» գործարանի գրասենյակային աշխատակից (1918 թվականի հոկտեմբերից մինչև 1919 թվականի հունվարԲաքվի կոմունայի պարտությունից և թուրք-ադրբեջանական զորքերի կողմից Բաքվի գրավումից հետո (1918 թվականի սեպտեմբեր) մինչև Ադրբեջանում Խորհրդային իշխանության հաստատումը (1920 թվական ապրիլ) Բերիան մնում է քաղաքում և մասնակցում է բոլշևիկյան գաղտնի կազմակերպության աշխատանքներին։

1919-1920 թվականներ Բաքվում ղեկավարում է տեխնիկների անլեգալ բոլշևիկյան կազմակերպությունը։ Միաժամանակ Անաստաս Միկոյանի հանձնարարությամբ Ադրբեջանի ՊՊԿ-ին առընթեր Հակահեղափոխականների դեմ պայքարի կազմակերպության (Հակահետախուզություն) գաղտնի գործակալ է դառնում[12]:

1920 թվականի ապրիլին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ուղարկվում է Վրաստանի դեմոկրատական հանրապետություն անլեգալ աշխատանքի՝ որպես ՌԿ(բ)Կ Կովկասյան մարզկոմի և 11-րդ բանակի Հեղափոխական զինվորական խորհրդին առընթեր Կովկասյան ճակատի գրանցման բաժնի լիազոր։ Գրեթե անմիջապես ձերբակալում են Թիֆլիսում և ազատ են արձակում երեքօրյա ժամկետում Վրաստանի սահմանները լքելու պայմանով։

Aquote1.png Սակայն ինձ հաջողվում է մնալ, Լակերբայ կեղծանվամբ ծառայության անցնել ՌՍՖՍՀ ներկայացուցչությունում ընկեր Կիրովի մոտ, որն այդ ժամանակ Թիֆլիսում էր[13]: Aquote2.png


1920 թվականի օգոստոսից Ադրբեջանի Կ(բ) կ ԿԿ-ի աշխատանքներն է ղեկավարում, իսկ հոկտեմբերից բուրժուազիայի ունեցվածքի բռնագրավման և աշխատավորության կենցաղի բարելավման հարցերով Հատուկ կոմիտեի պատասխանատու քարտուղար մինչև 1921 թվական փետրվար[14]: 1921 թվականի սկզբում նշանակվում է Ադրբեջանի Չեկայի՝ Արտակարգ հանձնաժողովի (ЧК) գաղտնի-օպերատիվ բաժնի պետի տեղակալ, հետո այդ բաժնի պետ, ապա՝ Ադրբեջանի Արտակարգ հանձնաժողավի (АзЧека) նախագահի տեղակալ։ 1923 թվականին տեղափոխվում է Վրաստանի Արտակարգ հանձնաժողով (ЧК), որտեղ նա աշխատում է մինչև 1931 թվական Վրաստանի Պետական քաղվարչության (ГПУ) նախագահ, Անդրկովկասի Պետական քաղվարչության նախագահ[15]: 1923 թվականի հուլիսին Վրաստանի Կենտրոնական կատարողական կոմիտեի կողմից պարգևատրվում է Վրաստանի Մարտական կարմիր դրոշի շքանշանով:

1924 թվական մասնակցում է մենշևիկյան ապստամբության ճնշմանը, արժանացել է ԽՍՀՄ Կարմիր Դրոշի շքանշանի[16]:

1926 թվական մարտից - ՎԽՍՀ Պետական քաղվարչության նախագահի տեղակալ, Գաղտնի օպերատիվ բաժնի պետ։

1926 թվական դեկտեմբերի 2-ից մինչև 1931 թվականի դեկտեմբերի 3-ը ՎԽՍՀ Ժողկոմխորին առընթեր Պետական քաղվարչության նախագահ, ԱԽՖՍՀ-ում ԽՍՀՄ Ժողկոմխորին առընթեր Միացյալ պետական քաղվարչության (ОГПУ при СНК СССР в ЗСФСР) լիազոր ներկայացուցչի տեղակալ և Պետական քաղվարչության նախագահի տեղակալ[14]: Միաժամանակ 1927 թվական ապրիլից մինչև 1930 թվական դեկտեմբեր Վրաստանի ԽՍՀ ՆԳԺԿ: Այդ ընթացքում էլ առաջին անգամ հանդիպում է Ստալինին[16]:

Կուսակցական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1931-1938 թվականներին Բերիան կուսակցական աշխատանք է կատարել. 1931 թվականին ընտրվել է ՀամԿ(բ)կ Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար (Համամիութենական կոմունիստական բոլշևիկյան կուսակցության, ռուսերեն՝ ВКП(б)), համատեղությամբ՝ Վրաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (ЦК КП)։

1938 թվականի օգոստոսին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմի առաջին տեղակալ, նոյեմբերին՝ Ներքին գործերի ժողկոմ:

1939- 1946 թվականներին Կոմկուսի 17-րդ համագումարի Համամիութենական Կոմունիստական բոլշևիկյան կուսակցության Կենտկոմի՝ ՀամԿ(բ) կ ԿԿ (ЦК ВКП(б)) անդամ, 18-րդ համագումարից հետո Քաղբյուրոյի (Политбюро) անդամության թեկնածու, ապա ՀամԿ(բ)Կ Քաղբյուրոյի անդամ (Президиума-Նախագահություն)։

1946 թվական մարտից Բերիան Քաղբյուրոյի անդամների «յոթնյակի» մեջ է, որը ներառում էր Ստալինին և նրա վեց «մոտիկները»[17]: Այդ «մտերիմների շրջանակը» լուծում էր պետական ղեկավարության կարևորագույն խնդիրներ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, պետական անվտանգության, զենք-զինամթերքի, զինված ուժերի գործունեություն[18]:

Մարտի 18-ին Քաղբյուրոյի անդամ ընտրվելու հաջորդ օրը ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ է նշանակվում[19]: Այդ պաշտոնում նրա վերահսկողության տակ էին Ներքին գործերի և Պետական անվտանգության մինիստրությունները (МВД, МГБ), նաև Պետական հսկողության մինիստրությունը։

1941 թվական-ից հետո ԽՍՀՄ Ժողկոմ, Ժողկոմխորի (Մինիստրների խորհուրդ) նախագահի տեղակալ, Պետական պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ և այլն։ 1941 թվական հունվարին շնորհվում է Պետական անվտանգության Գլխավոր կոմիսարի կոչում, իսկ պատերազմի ավարտից հետո Սովետական Միության մարշալի (1945 թվական) կոչում։ 1943 թվական Սոցիալիստական աշխատանքի հերոս, մինչև 1949 թվականն արդեն չորս անգամ արժանացել էր Լենինի շքանշանի, երկու՝ Կարմիր դրոշի շքանշանի և Սուվորովի առաջին աստիճանի շքամշանի (վերջինը ստացել էր Հյուսիսային Կովկասի ժողովուրդների տեղահանության համար)[20]:

1949 թվականի մարտից մինչև 1951 թվականի հուլիսը երկրի ղեկավարման գործում Բերիայի դերը նշանակալիորեն աճեց, որը պայմանավորված էր ԽՍՀՄ առաջին ատոմային ռումբի բարեհաջող փորձարկմամբ, որի աշխատանքները Բերիայի անմիջական հսկողությամբ էր իրականացվել[18]: Սակայն դրան հաջորդեց նրա դեմ ուղղված Մինգրելյան գործը․ Ստալինի լավագույն աշակերտը գերազանցել էր ուսուցչին իր ընդունակություններում։ Ստալինը նոր «խոշոր մաքրում» էր պլանավորում[21][22][23]: Ըստ Սերգեյ Խրուշչովի (Նիկիտա Խրուշչովի որդի), չնայած Բերիային հաջողվեց խուսափել հաշվեհարդարից, բայց եթե Ստալինը կենդանի մնար, Բերիան չէր փրկվի[24]:

Ռեպրեսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի դեկտեմբերի 1-ին Սերգեյ Կիրովի սպանությունը քաղաքական ռեպրեսիաներին նոր թափ հաղորդեց։ ԽՍՀՄ կառավարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, որում ասվում էր «բանվոր դասակարգի բոլոր թշնամիների վերջնականապես արմատախիլ անելու» անհրաժեշտության մասին[25]:

Կենտգործկոմի (ЦИК) и Ժողկոմխորի (СНК) Որոշում «Միութենական հանրապետությունների Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին»

Մի քանի տարի շարունակ Ստալինը շահարկեց Կիրովի սպանությունը՝ 1920-ական թվականներ տարբեր ընդդիմադիր հոանքների ղեկավարների հետ վերջնական հաշվեհարդար տեսնելու համար։ Ոչնչացրեց նախկին քաղաքական հակառակորդներին՝ ահաբեկչական գործունեությունների մեջ մեղադրելով[26]: 1935 թվական հունվար-փետրվար ամիսներին բացահայտվեց այսպես կոչված «կրեմլյան գործը», ըստ որի ստեղծվել էր ահաբեկչական խումբ, որը պետության ղեկավարների դեմ դավադրություն էր պլանավորում։

Եռյակների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականի մայիսի 27-ին ՆԳ Ժողկոմի հրամանով հանրապետություններում, շրջաններում և մարզերում ստեղծվեցին ՆԳ «եռյակներ», որոնք վերաճեցին ՆԳ «օպերատիվ եռյակների» (կազմը-նախագահ՝ ՆԳ Ժողկոմի վարչության պետ, անդամներ՝ Շրջանային դատախազ և շրջանային, մարզային կամ հանրապետական կուսակցության առաջին քարտուղար)։ «Եռյակը» իրավունք ուներ արտաքսման, աքսորելու կամ մինչև 5 տարի ճամբարում բանտարկելու որոշումներ կայացնել։

ՆԳ ժողկոմ Եժովի կառավարման տարիները՝ 1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»: 1937-1938 թվականներ ստալինյան ռեպրեսիաները գագաթնակետին հասան. երկու տարվա ընթացքում ձերբակալվեցին 1 575 259 մարդ, որոնցից 681 692-ը դատապարտվեցին գնդակահարության[27]:

1937 թվականի հուլիսի 30-ին ՆԳԺԿ № 00447 հրաման ընդունեց «Նախկին կուլակների, հանցագործների և այլ հակախորհրդային տարրերի հալածանքների օպերացիայի մասին»: Ըստ այդ հրամանի Խորհրդային Միության ամեն մարզի համար որոշակի սահմանաչափ էր նախատեսված՝ ընդ որում երկու կատեգորիայով.

  1. առավել թշնաբար տրամադրվածներ, որոնք շտապ ձերբակալման և եռյակի կողմից գործի քննությամբ գնդակահարման են ենթակա
  2. բոլոր ակտիվ, բայց այնուամենայնիվ թշնամական տարրերը, որոնք ըստ եռյակի որոշման ենթակա են բանտարկության և ճամբարներում մեկուսացման 8-10 տարի ժամկետով[28]:

1938 թվականի մայիսի 21ՆԳԺԿ հրամանով ձևավորվեցին «ոստիկանական եռյակներ», որոնք իրավասու էին առանց դատի դատաստան տեսնել «սոցիալապես վտանգավոր տարրերի» հետ՝ աքսորելով կամ 3-5 տարի ազատազրկելով մարդկանց։

Խոշոր զտում Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի բռնաճշումները սկսվեցին Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար Բերիայի Թբիլիսյան նստավայրում ՀԽՍՀ ԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանին գլխից գնդակահարելով սպանելուց հետո (1936 թվականի հուլիս)։ 1937 թվականին Բերիան, Մոսկվայից ուղարկված Գեորգի Մալենկովի և Անաստաս Միկոյանի հետ սկսեցին Հայաստանի կուսակցական կազմակերպության «զտում»:

1936 թվականի օգոստոս-սեպտեմբերին Հայաստանում շինծու գործերով ձերբակալվեցին Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսես Ստեփանյանը, գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Գուրգեն Մահարին և այլք։ 1937 թվականի օգոստոսին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկի լուսամուտից դուրս նետվեց Հայաստանի կառավարության նախկին նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը: Այդ առիթով Ի. Ստալինը նամակով դիմեց ՀԿ(բ) կ Կենտկոմի բյուրոյին՝ պահանջելով խստացնել պայքարը «հայ ժողովրդի թշնամիների» դեմ, որոնք իբրև թե ազատորեն թրև են գալիս և վնաս հասցնում ժողովրդական տնտեսությանը։ Դրա հետևանքով էլ ավելի ուժեղացան բռնությունները[29]: Այդ ժամանակ Աղասի Խանջյանի հաջորդը՝ ՀԽՍՀ ԿԿ առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը (1900-1938) ձերբակալվեց և գնդակահարվեց, իսկ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումի ժամանակ ՀԽՍՀ ԿԿ առաջին քարտուղար է ընտրվում Թբիլիսիի քաղխորհրդի Բերիայի տեղակալ Գ. Ա. Հարութինովը։

Աղասի Խանջյանի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի մայիսին Աղասի Խանջյանը մեկնում է Մոսկվա` մասնակցելու Կոմկուսի կենտկոմի պլենումին: Բերիայի անմիջական ցուցումով ՀԽՍՀ ՆԳԺԿ Վարչության պետ և ՆԳ ժողկոմ Խաչիկ Մուղդուսին (1898-1938), Ակոպովը, ՀԿ(բ)Կ ԿԿ Երկրորդ քարտուղար Ամատունին (1900-1938) Հայաստանում սկսում են ձերբակալություններ իրականացնել, հատկապես Խանջյանի մերձակավորներից: Խոշտանգումների միջոցով ցուցմունքներ են կորզում Աղասի Խանջյանի գլխավորած տրոցկիստական, հակահեղափոխական, ազգայնական խմբակի գոյության մասին:

Պլենումից հետո Խանջյանին կանչում են Թիֆլիս: 1936 թվականի հուլիսի 9-ին Լավրենտի Բերիան իր աշխատասենյակում Խանջյանի մասին ստացված ցուցմունքների վերաբերյալ բացատրություն է պահանջում նրանից: Հենց Բերիայի աշխատասենյակում էլ Աղասի Խանջյանը կասկածելի հանգամանքներում ինքնասպան է լինում (ըստ պաշտոնական տվյալների): Ըստ Բերիայի ու նրա շրջապատի՝ Խանջյանի ցուցադրական ինքնասպանությունը միտված էր հայ և վրացի ժողովուրդների բարեկամության դեմ:

Խանջյանի դին Երևան է տեղափոխվում փակ դագաղով: Նրա անձնական բժիշկ Սաղյանն ու հայտնի վիրաբույժ Հարություն Միրզա-Ավագյանը (1879-1938), քունքի վերքերից եզրակացրեցին, որ Խանջյանը ինքնասպան չի եղել, այլ կրակել են որոշակի հեռավորությունից: Շատ չանցած նրանք ձերբակալվեցին ու մահացան բանտում:

Մի քանի ամսում հանրապետությունում «Խանջյանի գործով» բանտարկվեց ավելի քան 800 մարդ։ Ամատունին և Խաչիկ Մուղդուսին ձերբակալում էին բոլոր նրանց, ովքեր ափսոսում էին Խանջյանին. ուրեմն համակիրներ են[30]:

Aquote1.png Խանջյանի մերկացումից հետո (10 ամսում) Հայաստանով մեկ 1365 մարդ է քողազերծվել և բանտարկվել (որոնցից 900-ը դաշնակ-տրոցկիստներ)[5]:
- Ամատունի. 1937 թվական հունիսին Ստալինին ուղղված նամակից
Aquote2.png

1937 թվականի հուլիսի 8-ին գնդակահարվեց Ակսել Բակունցը, իսկ հուլիսի 22-ին Մուղդուսին պարգևատրվեց Լենինի շքանշանով «կառավարության հանձնարարած պատասխանատու խնդիրը օրինակելի և ինքնամոռաց կատարելու համար»[5]:

Խոշոր զտում Վրաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1936-1938 թվականներին Բերիան իրականացնում է Վրաստանի պետական և կուսակցական ղեկավարների խոշոր զտում: Ռեպրեսիայի ենթարկվածների շարքերում էին նաև իր առաջադրած թեկնածուները՝ Վրաստանի Ժողկոմխորի նախագահ Գերման Մղալոբլիշվիլին, Կոմկուսի քարտուղար Պետրե Ագնիաշվիլին և այլն։ Գնդակահարվեցին Բերիայի անձնական հակառակորդներ Ղրիմի Շրջկոմի Առաջին քարտուղար Լավրենտի Քարթվելիշվիլին, Վրաստանի Կենտկոմի նախկին Առաջին քարտուղար Լևան Գոգոբերիձեն և այլք։

ԽՍՀՄ ՆԳ ժողկոմի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի օգոստոսին Բերիան նշանակվում է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Նիկոլայ Եժովի (1895-1940) առաջին տեղակալ։

Aquote1.png 1938 թվականի հոկտեմբերին Ստալինը Յարոսլավլից Ղազախստանի ՆԳԺԿ վարչության պետից նամակ է ստանում, որում ասվում է, որ Եժովը իրենց հետ զրույցի ժամանակ ակնարկել է հոկտեմբերյան տոնակատարությունների ժամանակ խորհրդային ղեկավարներին ձերբակալելու մտադրության մասին:
- Սուդոպլատով Պ․ «Հատուկ գործողություններ, Լյուբլյանա և Կրեմլ 1930-1950 թվականներ, Մ․, 1997 թվական, էջ 95» (ռուսերեն)
Aquote2.png

Չորս ամիս անց, 1938 թվականի նոյեմբերին Բերիան զբաղեցնում է ԽՍՀՄ ՆԳ ժողկոմի պաշտոնը։ «Հեղաշրջումը պետք է կանգնեցվեր»:

1938 թվականի սեպտեմբերից մինչև 1939 թվական հունվար Բերիան լայնամասշտաբ ձերբակալություններ ձեռնարկեց ՆԳԺԿ, դատախազության, ոստիկանության Եժովի դրածո աշխատակիցների շրջանում։ 1938 թվականի նոյեմբերի 17-ին լուծարվեցին ԽՍՀՄ ՆԳԺԿ Եռյակները: Ընդհանուր առմամբ Եժովը ռեպրեսիայի էր ենթարկել 2273 չեկիստների, իսկ Բերիան այդ թիվը ավելացրեց 937-ով։ Հատուկ խստությամբ իրականացվում էր բարձրաստիճան չեկիստների զտումը․ պետական անվտանգության կոչում ունեցող 37 կոմիսարներից տեռորի ավարտին մնացին միայն երկուսը։

1939 թվականի ապրիլի 10-ին Եժովը ձերբակալվեց ահաբեկչական գործունեության և օտարերկրյա հետախուզության հետ համագործակցության մեղադրանքով, 1940 թվական փետրվարի 3-ին դատապարտվեց և հաջորդ օրը գնդակահարվեց։

Որոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938-1939 թվականների ընթացքում Բերիան մի շարք որոշումներ է ընդունում.

  • «ԽՍՀՄ Ներքին գործերի Ժողկոմիսարիատի[31] կառուցվածքային փոփոխությունների մասին»
  • «ԽՍՀՄ Ներքին գործերի Ժողկոմիսարիատի կառուցվածքի մասին»
  • «ԽՍՀՄ Ներքին գործերի Ժողկոմիսարիատի աշխատակիցների հաշվառման, ստուգման, հաստատման մասին»
  • «Բանտարկությունների, քննչական հսկողության, հետաքննությունը վարելու մասին»
  • «Բանտարկությունների համաձայնեցման կարգի մասին»
  • «Ներքին գործերի Ժողկոմիսարիատի քննչական աշխատանքում թերությունների մասին»:
Բերիայի զեկույցի առաջին էջը 1940 թվական գարնանը 15 000 լեհ սպաների և որոշ 10 000-ից ավելի մտավորականների Կատինի անտառում և Խորհրդային Միության այլ վայրերում գնդակահարելու մասին: Առաջակը ընդունվել է Իոսիֆ Ստալինի, Կլիմենտ Վորոշիլովի, Անաստաս Միկոյանի, Վյաչեսլավ Մոլոտովի, Միխայիլ Կալինինի և Լազար Կագանովիչի ստորագրությամբ:[32]

Լավրենի Բերիան 1938 թվականից` լինելով ԽՍՀՄ Ներքին գործերի Ժողկոմի պաշտոնում, շարունակեց նախորդ ՆԳ ժողկոմ Եժովի օրոք Խորհրդային Միությունում մեծ թափ ստացած ռեպրեսիաների արյունոտ ավանդույթները[33]: Ռեպրեսիայի էին ենթարկվում հարյուր հազարավոր մարդիկ։ Անմեղ մարդիկ Բերիայի անմիջական ցուցումով ուղարկվում էին գնդակահարման, համակենտրոնացման ճամբարներ և աքսորավայրեր: Երեխայի անունն անգամ լուրջ պատրվակ էր «ժողովրդի թշնամի» համարվելու և ընտանյոք հանդերձ ԽՍՀՄ հեռավոր վայրեր աքսորվելու համար[34]:

Ստալինյան ռեպրեսիաների ժամանակաշրջանում վեճերը լուծելու, իրար հետ հաշիվները մաքրելու, հաշվեհարդար տեսնելու լավագույն միջոց էր մատնությունը, մեկը մյուսի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելը, որի արդյունքը լինում էր «մեղքի» խոստովանությունը՝ «ապացույցների թագուհին»: Հաճախ դա արվում էր դաժան ծեծի, ճնշման ազդեցությամբ։ «Ուռճացրած» մեղադրանքների արդյունքում բանտերում, աքսորավայրերում և ճամբարներում բռնադատվածների շարքերում էին հայտնվել բազմաթիվ ոչ միայն օգտակար, այլև երկրին անհրաժեշտ որակյալ մասնագետներ, գիտնականներ, կոնստրուկտորներ։

Aquote1.png Մասնագետներին օգտագործելու հատուկ ձև մշակվեց: ․․․Պարզվեց, որ ակադեմիկոսներին և կոնստրուկտորներին կարելի է օգտագործել ոչ թե անտառահատման և երկաթգծի շինարարության աշխատանքներում, այլ ․․․ավելի լավ է մանրադիտակի կամ գծագրական տախտակի մոտ նստած յուրաքանչյուրի մոտ հսկիչ կանգնեցնել, պատուհաններին ճաղավանդակներ դնել, իսկ ստեղծագործողներին «իրենց գործած մեղքի համար» 10-15 տարի խիստ մեկուսացման դատապարտել ու թող ստեղծագործեն:
- Ա․ Տոպտիգին․ «Անծանոթ Բերիան» (ռուսերեն)
Aquote2.png
1923-1967 թվականներին Գուլագների ճամբարների տեղակայման քարտեզ «Մեմորիալ» իրավունքների պաշտպանության միության տվյալներով

1939 թվական հունվարի 9-ին Բերիան ստորագրեց ԽՍՀՄ ՆԳԺԿ կազմում իր գլխավորությամբ Հատուկ տեխնիկական բյուրոյի ստեղծման մասին որոշումը[35]: Սկսվեցին վերանայվել բռնադատվածների գործերը, բանտարկությունների թիվը աստիճանաբար նվազեց։ Գուլագներում հանձնարարականներ տրվեցին մասնագետներ գտնել և շարաշկաներ ձևավորել[36][37]:

Արդյունաբերական արտադրության մի ամբողջ բազմաճյուղ համակարգ էր գործում Բերիայի անմիջական հսկողության տակ։ Այն հենված էր բանտարկյալների ստրկական աշխատանքի վրա։

Պետական պաշտպանության կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին իսկ օրերից Բերիան պնդում էր արտակարգ, ամսահմանափակ իրավունքներով լիազորված իշխանության օրգանի ստեղծման անհրաժեշտության մասին։ 1941 թվական հունիսի 30-ին Իոսիֆ Վիսարիոնի Ստալինի (1878-1953) նախագահությամբ ստեղծվեց Պետական Պաշտպանության կոմիտեն: Իր գործունեության ընթացքում ՊՊԿ-ի կազմը մի քանի անգամ փոփոխվելուց հետո, 1944 թվականի մայիսի 16-ին փոխնախագահ նշանակվեց Լավրենտի Պավլովիչ Բերիան, անդամներ՝ Վյաչեսլավ Միխայլովիչ Մոլոտովը (1890-1986), Կլիմենտ Եփրեմի Վորոշիլովը (1881-1969), որին 1944 թվականի նոյեմբերի 22-ից փոխարինեց Ն. Ա. Բուլգանինը և Գեորգի Մաքսիմիլիանի Մալենկովը (1902-1988)[38]: ՊՊԿ-ի աշխատանքը հիմնականում կապված էին պատերազմական խնդիրների հետ, այդ թվում՝ Ատոմային նախագծի։ Բոլոր որոշումները կայացվում էին խիստ գաղտնի՝ «с», «сс» և «сс/ов»[39]խորագրերով։

1945 թվականի սեպտեմբերի 4-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության որոշմամբ ՊՊԿ-ն լուծարվեց։

Ատոմային նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի փետրվարի 15-ին ՊՊԿ-ն ցուցումներերով Ատոմային նախագծի հետ կապված Իգոր Կուրչատովի ղեկավարությամբ ԳԱ գաղտնի № 2 լաբորատորիայի ստեղծման կազմակերպչական աշխատանքներն է սկսվում։ Այդ կապակցությամբ Բերիան նշանակվում է ՊՊԿ-ի փոխնախագահ[40]: Ատոմային նախագծի բոլոր հետախուզական տվյալները կենտրոնացված էին ՆԳ Ժողկոմիսարիատում՝ «Ս» խմբում (Սուդոպլատովի խումբ), որի աշխատանքների արդյունքները զեկուցվում էին անձամբ Բերիային։

1943-1945 թվականներին, երբ ԽՍՀՄ ատոմային զենքի ստեղծման ռազմավարության ընտրության հարցն էր լուծվում, հետախուզության տվյալները առավել էական նշանակություն ձեռք բերեցին։ 1944 թվական հունիսից Կուրչատովի և Աբրամ Իոֆեյի առաջարկով՝ Ստալինը Բերիային նշանակում է Խորհրդային ատոմային նախագծի ղեկավար[6]: Լուբլյանայում և Կրեմլում Բերիայի աշխատասենյակների հարևանությամբ Իգոր Կուրչատովի համար աշխատասենյակներ են առանձնացվում, որտեղ նա ուսումնասիրում էր ստացված տեղեկատվությունը։ Որևէ տեղեկություն կուրորեն չէր կրկնօրինակվում, ամեն ինչ ստուգվում և վերստուգվում էր։

Aquote1.png «...Ուրանի խնդրի վերաբերյալ ուսումնասիրել եմ 3000 էջ փաստաթուղթ:… Արտասահմանում համաշխարհային գիտության պատմության մեջ մասշտաբներով անհամեմատելի գիտական և ինժեներա-տեխնիկական ուժեր են կենտրոնացվել:… Մեր երկրում նյութա-տեխնիկական բազան լիարժեք ապահովված չէ: ... Հարակից կազմակերպություններում միասնական ղեկավարության բացակայության և խնդրի կարևորությունը թերի գնահատելու պատճատով աշխատանքներն անհրաժեշտ զարգացում չեն ստանում»[41]:
- Կուրչատովի Բերիային ուղղված 1944 թվական սեպտեմբերի 29-ի նամակից
Aquote2.png

1945 թվականի օգոստոսը ԽՍՀՄ ատոմային զենքի ստեղծման գործում շրջադարձային եղավ։ Ատոմային արդյունաբերության ստեղծման հսկայածավալ ծրագրի իրականացման աշխատանքներ սկսվեցին։ Անհրաժեշտ էր ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի և հարյուր հազարավոր մարդկանց ներգրավում։ Նման մասշտաբները ՆԳԺԿ-ի իններորդ վարչության ուժերից վեր էին։ Եվ Ստալինը որոշեց դուրս գալ ՆԳԺԿ-ի սահմաններից և ստեղծել Հատուկ կոմիտե, որը պետք է Կենտկոմի հսկողության տակ լիներ, խիստ գաղտնի աշխատեր և հատուկ լիազորություններով օժտված լիներ։

Հատուկ կոմիտեի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի օգոստոսի 20-ին ՊՊԿ № 9887сс/оп որոշմամբ ձևավորվեց 9 անդամից կազմված այդ Հատուկ կոմիտեն: Անդամներից երեքը՝ Լ. Պ. Բերիան, Ն. Ա. Վոզնեսենսկին, Գ. Ն. Մալենկովը, ՊՊԿ-ի անդամ էին։ Հատուկ կոմիտեն պետք է ղեկավարեր գիտա-հետազոտական աշխատանքների զարգացումը, ստեղծեր ուրանի հանքերի արտահանման նյութական բազա, կազմակերպեր ուրանի վերամշակման արտադրությունը, իրականացներ ատոմա-էներգետիկ սարքավորումների շինարարությունը, ատոմային ռումբի նախագծումն ու արտադրությունը[42]:

ԱՄՆ Մանհեթենյան նախագծի աշխատանքների արդյունքում Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից 14 օր հետո ՊՊԿ-ին առընթեր կազմված «Հատուկ կոմիտեն» (Ստալին՝ նախագահ, Բերիա՝ նախագահի տեղակալ) պետք է սեղմ ժամկետներում միջուկային զենքի ստեղծման բոլոր աշխատանքները ղեկավարեր՝ ԱՄՆ և ԽՍՀՄ միջև հավասարակշռությունը պահպանելու նպատակով։

Բերիայի ղեկավարությունը իրատեսական էր, քանի որ նրա հսկողությունն ամենուրեք էր. և՛ ներքին, և՛ արտաքին տեղեկատվությունը նրա ձեռքով էր անցնում։ Արդյունքն եղավ այն, որ 1949 թվականի օգոստոսի 29-ին պայթեց խորհրդային առաջին ատոմային ռումբը՝ ամերիկացիների ենթադրություններից հինգ տարի ավելի շուտ։ Հատուկ կոմիտեն մինչև 1953 թվականը 200-ից ավել նիստ գումարեց, 1000-ից ավել որոշումներ և ցուցումներ տրվեց ուրանի արդյունահանման և հարստացման վերաբերյալ, ատոմային արդյունաբերության գործարաններ կառուցելու մասին, Արզամաս-16 կենտրոնի ստեղծման մասին, որտեղ մշակվել են խորհրդային ատոմային զենքի նմուշները։

«Հատուկ կոմիտեն» մոտ ութ տարի գործեց և լուծարվեց ԽՄԿԿ Կենտկոմի Նախագահության որոշման համաձայն, 1953 թվականի հունիսի 26-ին, կոմիտեի նախագահ Լ. Պ. Բերիայի ձերբակալության օրը։

Կապիցայի անկեղծության գինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Կապիցան կարճ ժամանակ աշխատեց Հատուկ կոմիտեում։ Նա տեղյակ չէր, որ Բերիան գրպանում ունի ատոմային ռումբի ամերիկյան նախագիծը։ Կապիցան ուներ այդ խնդրի համազոր տարբերակ և նիստերի ժամանակ իրենն էր առաջ տանում։ Եվ նրանք մեկ մեկու նյարդերի վրա ազդում էին[43]:

Մինչհեղափոխական ինտելիգենցիայի ավանդույթներով դաստիարակված Պյոտր Կապիցան իր արժեքը լավ իմանալով, Բերիայի ղեկավարման մեթոդների դեմ բողոքով երկու երկար նամակ գրեց Ստալինին.

Aquote1.png Ընկերներ Բերիան, Մալենկովը, Վոզնեսենսկին Հատուկ կոմիտեում իրենց դրսևորում են գերմարդու նման: Հատկապես ընկեր Բերիան: Իհարկե, նրա ձեռքին է խմբավարի (դիրիժորի) փայտիկը: Դա վատ չէ, բայց նրանից հետո առաջին ջութակը պետք է լինի գիտնականը:... Ընկեր Բերիայի գլխավոր թերությունն այն է, որ դիրիժորը ոչ միայն պետք է փայտիկը շարժի, այլ նաև պետք է հասկանա պարտիտուրան: Այս տեսակետից նա չափազանց թույլ է: Նա անչափ եռանդուն է, հիանալի և արագ կողմնորոշվում է, լավ տարբերում է երկրորդականը գլխավորից, և իզուր ժամանակ չի վատնում: Նա, անշուշտ, զգում է գիտական հարցերի նշանակությունը, նա լավ որսում է դրանք, ստույգ ձևակերպում է իր որոշումները: Բայց նա մի թերություն ունի. չափազանց ինքնավստահ է... նախագահի բազկաթոռին նստած որոշումերի նախագծերի վրա ընդգծումներ անելը դեռևս չի նշանակում խնդիրը ղեկավարել[44]:
- Պյոտր Կապիցա, 1945 թվական նոյեմբերի 25-ին գրած նամակից
Aquote2.png

1945 թվական դեկտեմբերի 21-ին Ստալինը Կապիցայի խնդրանքով ազատեց նրան Հատուկ կոմիտեի աշխատանքներից, միաժամանակ հեռացրեց նրան իր իսկ հիմնած ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի խնդիրների ինստիտուտից։

Ժամանակակիցների տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան վստահված էր ղեկավարել Խորհրդային Միության համար օրհասական՝ Ուրանի խնդիրը: Իր կյանքի 45 տարիներից քսանհինգն անցավ իշխանության համար համառ պայքարում։ Նա իր ժամանակաշրջանի ոգուն համահունչ էր․ բարոյականությունը անպետք, վտանգավոր մի բան էր համարում։ Ակադեմիկոսներ Ա. Պետրոսյանցի և Յու. Բ. Խարիտոնի վկայություններից ակնհայտ երևում է, որ Բերիան պատերազմական տարիներին դրսևորեց իրեն որպես խոշոր կառավարիչ, ադմինիստրատոր, որն ընդունակ էր լուծել ամենաբարդ խնդիրները։ Ուրանի խնդիրը ղեկավարելով, Բերիան ատոմային զենքի ստեղծման բոլոր աշխատանքներին անհրաժեշտ շարժում և թափ հաղորդեց։ Բերիան օժտված էր անհավանական էներգիայով և աշխատասիրությամբ, խելքով, կամքով և նպատակասլացությամբ։ Անհարմար չզգալով երբեմն անկեղծ գռեհկություն ցուցաբերել, միևնույն ժամանակ, ըստ իրավիճակի, նա կարողանում էր լինել բարեհամբույր, նրբանկատ և նույնիսկ հմայիչ մարդ։ Նրա վարած խորհրդակցությունները գործնական էին, միշտ արդյունավետ և երբեք չէին ձգձգվում[6][45]:

Ականատեսների վկայությամբ Բերիան հանկարծակի և յուրահատուկ լուծումների վարպետ էր։ Օրինակ, Քաղբյուրոն որոշում ընդունեց Ածխի արտադրության Ժողկոմը բաժանել արևմտյան և արևելյան մասերի, իսկ ղեկավարներ նշանակել Վախրուշևին և Օնիկային։ Բերիան նրանց առաջարկեց Ժողկոմի սեփականությունը բաժանել ըստ իրենց հայեցողության։ Հետո հետաքրքրվեց՝ չունե՞ն արդյոք առարկություններ։ Վախրուշևը ամեն ինչ արդարացի բաշխված համարեց, իսկ Օնիկան դժգոհեց, որ բոլոր լավ աշխատակիցներին, բոլոր լավ առողջարաններն ու հանգստյան տները Վախրուշևը իրեն է վերցրել։ Բերիան այսպիսի լուծում տվեց. «Դե քանի որ ըստ Վախրուշևի ամեն ինչ արդարացի է բաժանված, իսկ Օնիկան համաձայն չէ, ուրեմն Վախրուշևը կլինի արևելյան, իսկ Օնիկան արևմտյան շրջանների Ժողկոմ»: Խորհրդակցությունն ավարտված էր[45]:

Միշտ ժամանակ էր գտնում մարդկանց հետ շփվելու՝ անկախ ծառայողական դիրքից։ Նա լայնորեն տեղեկացված էր տարբեր ոլորտների և հատկապես պաշտպանության ոլորտի բոլոր խելացի երիտասարդների մասին։ Կադրերի ընտրությամբ զբաղվող հատուկ խմբեր էր ձևավորել, որի շնորհիվ շինարարների, ինժեներների, գիտնականների հիանալի կոլեկտիվներ էին ձևավորվում։ Օրինակ, Անդրեյ Սախարովին Բերիան իր տեսադաշտում էր պահում դեռ համալսարանում սովորելու ժամանակ։ Սախարովի հետ Լուբյանայում անձնական զրույց ունենալուց շատ չանցած Արզամաս-16-ում աշխատանքի նշանակվեց։ Հայտնի է, դեռևս ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու երիտասարդ Սախարովի հետ Բերիան բազմակի հանդիպումներ է ունեցել։

Մարշալ մանրահատակի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ստալինը որոշել էր Հովհաննես Բաղրամյանին, Իվան Պետրովին և Անդրեյ Երյոմենկոյին մարշալի կոչումներ շնորհել։

Aquote1.png Այդ մասին ինքը՝ Ստալինը «բերանբացություն արեց» Սովետական բանակի օրը իր ամառանոցում հավաքված բանակի բարձրաստիճան պաշտոնյաների նեղ շրջանում: Ստալինը բարձրացրեց գավաթը և զգուշացրեց, որ ժամանակից շուտ ոչ մեկ չիմանա այդ մասին: Հետո գավաթը ձեռքին մոտեցավ ինձ և ասաց. «Ընկեր Ալիխանով, հիմա հայերն էլ մարշալ կունենան: Վրացիներն արդեն ունեն մեկ մարշալ, ճիշտ է, մանրահատակի վրա, բայց այնուամենայնիվ նա մարշալ է: Ես նկատի ունեմ Բերիային: Բայց ա՛յ գեներալիսիմուս չեք ունենա: Դրա փոխարեն դուք ունեք նավատորմի ծովակալ՝ ընկեր Իսակով: Խելացի է. ոտք չունի, բայց գլուխ ունի»: Նա զարկեց իմ բաժակին, մի ումպ արեց ու առաջ գնաց[5]:
- Աբրահամ Ալիխանովի հիշողություններից
Aquote2.png

Բերիան իր Անդրկովկասյան հակահեղափոխական անցյալի վկա Բաղրամյանին նորից սկսում է հետապնդել։ Ստալինին նամակներ է ուղարկում նամակ նամակի հետևից, որոնցում գրում է, որ Բաղրամյանը Հայաստանի Կարմիր բանակի դիվիզիայի էսկադրոնի հրամանատարների շարքերում ներգրավել է նախկին դաշնակ սպաների, որոնց հետ 1918 թվականի մայիսին Սարդարապատի ճակատամարտում թուրքերի դեմ էին կռվել։ Սկսվում են աշխատասենյակից աշխատասենյակ նվաստացուցիչ հարցաքննություններ։ Բերիան հասնում է իր նպատակին. արդեն պատրաստ որոշման մեջ Ստալինը մատիտով հոծ գիծ է քաշում Բաղրամյանի անվան վրա (Բաղրամյանը (1897-1982) Սովետական Միության մարշալի կոչում է ստացել 1955 թվականի մարտին)[5]:

Ստալինի վստահության գինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերիան լինելով կոշտ իրատես, պրագմատիկ, խելացի, խորամանկ, նենգ, գռեհիկ, ցինիկ անձնավորություն հրաշալի հարմարվել էր իր ժամանակին հատուկ քաղաքական ռեժիմին և Ստալինի նկատմամբ նշանակալից ազդեցություն էր ձեռք բերել։ Սակայն Ստալինը երբեք լիովին չէր վստահում Բերիային. տարբեր կառույցների և կուսակցական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաները (հատկապես Գեորգի Մալենկովը) հսկում էին Հատուկ կոմիտեի աշխատանքը։

Հետագայում, Ստալինի մահից հետո, 1953 թվականին Մալենկովը, երբ Բերիայի դեմ ելույթ էր ունենում (Խրուշչովին հաճոյանալով), օգտագործել է Հատուկ կոմիտեի աշխատանքների վերաբերյալ իր տվյալները, այդպիսով կարողանալով ազատվել «Լենինգրադյան գործի» պատասխանատվությունից[46]:

Ազատականացման քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի մահից հետո ՆԳ նախարարի պաշտոնում Բերիան մի շարք ազատականացման քայլեր ձեռնարկեց։ 1953 թվական մայիսի 9-ին հայտարարվեց ամնիստիա, ազատ արձակվեցին 1, 2 միլիոն ազատազրկվածներ։ Բերիայի գաղտնի հրամանի համաձայն չեղյալ հայտարարվեցին քննության ժամանակ իրականացվող խոշտանգումները, պատվիրեց «խստորեն հետևել սոցիալիստական օրինականությանը»: Մի շարք աղմկահարույց քաղաքական գործեր կարճվեցին կամ վերանայվեցին։ Փակվեց «բժիշկների գործը», այդ գործով ազատազրկվածներն ազատ արձակվեցին։ Առաջին անգամ բացեիբաց հայտարարվեց, որ մեղադրյալների նկատմամբ «անօրինական քննչական մեթոդներ են կիրառվել»: Վերականգնվեցին նաև «Լենինգրադյան գործով» և «Մինգրելյան գործով» բոլոր դատապարտյալները։ Բարձրաստիճան զինվորականներ, դատապարտված 1940 թվականի վերջից մինչև 1950 թվականի սկիզբը, ազատվեցին և վերականգնվեցին կոչումներում (այդ թվում ավիացիայի գլխավոր մարշալ Ա․ Ա․ Նովիկովը, հրետանու մարշալ Ն․ Դ․ Յակովլևը և այլն)։ Ընդհանուր հաշվով փակվեցին 400 հազար մարդու հետաքննման գործերը[47]:

Այդ ամիսներին Բերիայի նախաձեռնությամբ իրականացված որոշ ձեռնարկումներ վերաբերում էին ներքին և արտաքին քաղաքականությանը։ Բերիան ելույթ էր ունենում ռազմական կարիքների ծախսերը կրճատելու, թանկարժեք շինարարությունների կրճատման մասին։ Կորեայում հաշտեցման երկխոսությունները սկսելու ձեռքբերում ունեցավ։ Հարավսլավիայի հետ հարաբերությունները վերականգնելու փորձեր արեց։ ԳԴՀ-ում հակակոմունիստական ընդվզումը սկսելուց հետո առաջարկում էր Արևելյան և Արևմտյան Գերմանիաների «խաղաղասեր, բուրժուական պետության» մեջ միավորելու ուղին բռնել։ Ազգային աշխատուժի առաջքաշման քաղաքականությունը առաջարկելով Բերիան հանրապետական Կենտկոմներ ուղարկեց փաստաթղթեր, որտեղ ասվում էր անօրինականությունների, ռեպրեսիաների և ռուսիֆիկացման ոչ ճիշտ քաղաքականության մասին։

Բերիայի ջանքերը, Ստալինի ժառանգորդը լիելու նրա մղումները և բարձրագույն կուսակցական ղեկավարության շարքերում համակիրների բացակայությունը հանգեցրին նրա անկմանը։ Նիկիտա Խրուշչովի նախաձեռնությամբ Կենտկոմի Նախագահության անդամները հայտարարեցին, որ Բերիան պետական հեղաշրջում է պլանավորում և «Դեկաբրիստներ» օպերայի պրեմիերայի ժամանակ Նախագահությունը ձերբակալելու պլաններ ունի։

Դավադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մենք տեսնում էինք, որ Բերիան իրեն երևակայում էր, Նախագահությունից վեր էր դասում իրեն և նույնիսկ չէր թաքցնում իր գերակայությունը: Մենք խիստ վտանգավոր վիճակում էինք: Ես համարում էի, որ պետք է շտապ գործողությունների դիմել և ասացի Մալենկովին, որ այդ մասին պետք է խոսել Նախագահության մյուս անդամների հետ: Aquote2.png

1953 թվականի հունիսի 17-ին Գերմանիայում շինարար բանվորների գործադուլ սկսվեց, որը տարածման միտում ուներ։ Սկսվեցին զինված բախումներ: ԽՄԿԿ Կենտկոմը և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը Բերիային գործուղեց Արևելյան Գերմանիա, որը տևեց մինչև հունիսի 25-ը։ Այդ ընթացքում Բերիայի հակառակորդները հասցրին դավադրություն կազմակերպել, որի մեջ ներգրավվել էին Բուլգանինը՝ Ժուկովի, Միկոյանի, Կագանովիչի, Վորոշիլովի, Պետվուխինի, Սաբուրովի հետ միասին։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի հունիսի 26-ին, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի Նախագահության նիստի ժամանակ Բերիան ձերբակալվեց, գիշերը գաղտնի տեղափոխվեց զորամասի հաուպտվախտ, իսկ հաջորդ օրը տեղափոխվեց Մոսկվայի զինվորական օկրուգի շտաբի բունկեր, որտեղ նա մնաց խիստ հսկողության տակ մինչև դատը։ Նույն օրը, ստալինյան անօրինականություններին համապատասխան ձերբակալվեց նաև որդին՝ Սերգո Բերիան, հղի կնոջ և մանկահասակ երկու երեխայի հետ միասին։ Նինո Բերիան ձերբակալվեց հուլիսի սկզբին և որդու հետ միասին բանտում մնաց մինչև 1954 թվականի դեկտեմբերը: Սեպտեմբերի 12-ի որոշմամբ Բերիայի ազգականներն աքսորվեցին Վրաստանի սահմաններից դուրս։

Բերիան հուլիսի 1-ին նամակ գրեց Մալենկովին, Նախագահության անդամներ Մոլոտովին, Խրուշչովին, Կագանովիչին, Սաբուրովին, Վորոշիլովին, Պերվուխինին, Միկոյանին։ Հուլիսի 2-ին կրկին նամակ ուղղեց ԽՄԿԿ Կենտկոմի Նախագահությանը, որից հետո նրան արգելեցին նամակ գրել և տեղափոխեցին Մոսկվայի մարզի Հակաօդային պաշտպանության (ПВО-ՀՕՊ) շտաբի բունկեր։

ԽՄԿԿ Կենտկոմի պլենումի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի հուլիսին ԽՄԿԿ Կենտկոմի պլենումը միաձայն որոշում ընդունեց.

  • Խորհրդային միության տապալմանն ուղղված մատնողական գործողությունների համար հեռացնել Լ. Պ. Բերիային Խորհրդային միության Կոմունիստական կուսակցության անդամությունից և հանձնել Գերագույն դատարան՝ որպես կուսակցության և խորհրդային ժողովրդի թշնամի[48]:

Բերիայի երեկվա համախոհներն իրենց ելույթներում նրան անվանեցին «ստոր, հրեշավոր չարագործ, օտարերկրյա հետախուզության գործակալ, անարգ սադրիչ»: Բերիայի պատմական առաքելությունը ոչ միայն նրանում էր, որ ֆիզիկապես ոչնչացված լիներ, այլ լիներ քավության նոխազ՝ պատասխանատվություն կրեր ոչ միայն իր, այլև ողջ ստալինյան վերնախավի փոխարեն։ Ստալինիզմի ամենաահավոր դրսևորումները անձնավորելով Բերիայի կերպարի մեջ, Նիկիտա Խրուշչովն ու նրա զինակիցները ջանում էին Բերիային ներկայացնել ստալինյան ռեժիմի բոլոր հանցանքների միակ մեղավոր[49]: Բերիայի մերկացմամբ հանդես եկավ նույնիսկ նոր վերաբացված Միջին մեքենաշինական մինիստրության նորընտիր մինիստր, ԽՍՀՄ Կենտկոմի անդամ Վ․ Ա․ Մալիշևը։ Մերկացնելով իր նախորդին՝ Մալիշևը խարանեց նրան որպես ժողովրդի թշնամի։

Նրանից հետո ելույթ ունեցավ Միջին մեքենաշինության ապագա (1955-1957) մինիստր Ա․ Պ․ Զավենյագինը, որը Բերիայի հետ գրեթե տասնհինգ տարի աշխատել էր, հայտարարեց, որ «Բերիան բթամիտ էր և ԽՄԿԿ Կենտկոմի անդամներից յուրաքանչյուրը Բերիայից առավել արագ և խորությամբ կարող է կողմնորոշվել ցանկացած հարցում»[50]:

ԽՄԿԿ կենտկոմի անդամ Իգոր Կուրչատովը հրաժարվեց ելույթից։ Երբ նրան դրդում էին հայտարարել, որ Բերիան ամեն կերպ խանգարում էր առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին, Կուրչատովը տվեց հակիրճ պատասխան.

Aquote1.png Առանց Բերիայի ռումբն էլ չէր լինի[51][52]:
- 1953 թվականի ԽՄԿԿ ԿԿ պլենումի սղագրությունից. Իգոր Կուրչատով
Aquote2.png


ԽՍՀՄ Գերագույն դատարանի որոշում: Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի դեկտեմբերի 18-ին մարշալ Կոնևի նախագահությամբ տեղի ունեցավ դատը։ ԽՍՀՄ Գերագույն դատարանը դեկտեմբերի 23-ին Բերիային՝ Պետական անվտանգության օրգանների նրա նախկին զինակիցների (Վսեվոլոդ Մերկուլովը, Վլադիմիր Դեկանոզովը, Բոգդան Կոբուլովը, Պավել Մեշիկը, Սերգեյ Գոգլիձեն, Լև Վլոձիմիրսկին) հետ միասին դատապարտեց մահապատժի սեփականության բռնագրավմամբ, զրկելով զինվորական կոչումներից և պարգևներից։

ԽՍՀՄ Գերագույն դատարանի Հատուկ դատական ներկայացուցչությունը ճանաչեց Բերիայի մեղավորությունը Հայրենիքի դավաճանության, իշխանությունը գրավելու և բուրժուական իշխանության վերականգնման նպատակով հակախորհրդային դավադրական խմբի կազմակերպման, Կոմունիստական կուսակցության և Խորհրդային միության ժողովրդին նվիրված քաղաքական գործիչների դեմ ահաբեկչական գործողությունների համար։ Նրան մեղադրեցին նաև 1919 թվականին Բաքվի հեղափոխական բանվորական շարժման դեմ հանցագործություններում․ այդ ժամանակ Բերիան Ադրբեջանի հակահեղափոխական մուսաֆաթական կառավարությունում հետախուզության գաղտնի գործակալ էր։ Նրան մեղադրեցին օտարերկրյա հետախուզության հետ կապեր ունենալու մեջ, հետագայում՝ մինչև մերկացվելն ու բանտարկվելը, այդ գաղտնի հանցագործ կապերը պահպանելու և ընդլայնելու մեջ[53]:

Գնդակահարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ատոմային զենքի ստեղծման բոլոր աշխատանքների ղեկավար Լավրենտի Բերիան իշխանության համար մղվող պայքարում պարտություն կրեց։ Գնդակահարվեց 1934 թվական դեկտեմբերի 1-ին ընդունված օրենքի համաձայն, որի հիման վրա ինքը՝ լինելով ՆԳ Ժողկոմ, հրեշավոր անօրինականություններ էր իրականացրել և անմեղ մարդկանց ոչնչացրել։ Սերգեյ Կիրովի սպանությունից հետո ընդունված այս օրենքը նախատեսում էր որոշում ընդունել արագացված ընթացակարգով՝ առանց ներում շնորհելու միջնորդության, ընդ որում մահապատիժները պետք է ի կատար ածվեին անհապաղ։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավրենտի Բերիայի դատավճռով նրա բոլոր պարգևներն ու կոչումերը չեղյալ հայտարարվեցին։

Սովետական մեծ հանրագիտարանի բոլոր բաժանորդներին խմբագրությունից նամակներ ուղարկվեցին, որում ասվում էր. պատռել ժողովրդի թշնամու նկարով և կենսագրականով հոդվածի էջը և դրա փոխարեն սոսնձել «Բերինգի նեղուց»-ի մասին հոդվածը[54]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118509586 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Берия Лаврентий Павлович [1] Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Մարինա և Համլետ Միրզոյաններ. Հայերը «Լավրենտի Բերիայի գործում» Նոյան տապան № 19 (202) հոկտեմբերի (16-31) 2012 թվական (ռուսերեն)
  6. 6,0 6,1 6,2 Колпакиди А. И., Серяков М. Л. Щит и меч: Энциклопедический справочник.[2] М., 2002.
  7. Берия С. Мой отец - Лаврентий Берия.// М, 1994с. 288.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Наш Гиммлер. 4 февраля 2004
  9. Բերիայի անձնական թիկնապահներ, Ստալինյան ռեպրեսիաների ակտիվ մասնակիցներ
  10. Н. А. Зенькович. Самые секретные родственники. Серия: ЭЛИТА. - С. 98. - ISBN 5-94850-408-5.
  11. Записка И.А.Серова в ЦК КПСС о наблюдении за поведением высланных родственников лиц осуждённых по делу Л.П.Берия. 9 сентября 1955 г.
  12. 1953 թվական-ին այս փաստն օգտագործվեց նրա պրովոկատոր լինելու մեղադրանքում:
  13. Станислав ТАРАСОВ, Дмитрий ЕРМОЛАЕВ: под псевдонимом «лакербая». РОССИЙСКИЕ ВЕСТИ (28 января - 03 февраля 2009 №(3) 1945)
  14. 14,0 14,1 Берия Лаврентий Павлович. Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991.
  15. Революция. RU: К дню рождения Л. П. Берии
  16. 16,0 16,1 Колпакиди А. И. (автор-составитель). Энциклопедия секретных служб России. - М.: ООО "Издательство Астрель", 2004. - 800 с. - 10 000 экз. - ISBN 5-271-07368-8.
  17. Барсенков А. С., Вдовин А. И. История России. 1917-2007. - М.: Аспект Пресс, 2008. - С. 380.
  18. 18,0 18,1 Барсенков А. С., Вдовин А. И. История России. 1917-2007. - М.: Аспект Пресс, 2008. - С. 385.
  19. Берия Лаврентий Павлович // Memo.ru
  20. Некрасов В.Ф. Тринадцать "железных наркомов".// М.: "Версты", 1995, с. 216-220, 221.
  21. Тh. Wittlin. Comissar. McMillan Co. London. 1972, рр. 366-367
  22. Khrushchev. Remembers, vol. I, р. 301
  23. А.Авторханов. Загадка смерти Сталина. Новый мир. 1991. No5. С. 194-233.
  24. С. Н. Хрущёв, «Никита Хрущёв. Реформатор»
  25. Постановление ЦИК и СНК СССР 1 декабря 1934 года
  26. Хлевнюк, 1996, с. 141
  27. Справки 1 спецотдела МВД СССР о количестве арестованных и осужденных в период 1921-1953 гг
  28. ОПЕРАТИВНЫЙ ПРИКАЗ НАРОДНОГО КОМИССАРА ВНУТРЕННИХ ДЕЛ СОЮЗА С. С. Р. № 00447 об операции по репрессированию бывших кулаков, уголовников и др. антисоветских элементов.
  29. Քաղաքական բռնությունները Պատմություն, «Հայոց լեռների գանձերը» նախագիծ
  30. Վահե Աթանեսյան.Աղասի Խանջյանը ըմբոստ էր ու չէր կամենում Ստալին-Բերիա զույգի հլու կամակատարը լինել: ANKAKH|նոյեմբերի 16, 2011 թվական
  31. НКВД-Народный комиссариат внутренних дел
  32. Միկոյանը ստորագրել է նաև Կատինի սպանդը իրականացնելու որոշման տակ: «Առավոտ» 11 2014 - Լուրեր Հայաստանից
  33. ЗАПИСКА КОМИССИИ ПРЕЗИДИУМА ЦК КПСС В ПРЕЗИДИУМ ЦК КПСС О РЕЗУЛЬТАТАХ РАБОТЫ ПО РАССЛЕДОВАНИЮ ПРИЧИН РЕПРЕССИЙ И ОБСТОЯТЕЛЬСТВ ПОЛИТИЧЕСКИХ ПРОЦЕССОВ 30-х ГОДОВ (доклад «комисси Шверника», 1963 г.
  34. Սամվել Խալաթյան. Բերիան 13.06.2014
  35. История структурных подразделений НКВД
  36. [3]
  37. Г. Озеров. Туполевская шарага. Посев. Второе изд. 1973 г
  38. ПечешинА.А. Государственный Комитет обороны в 1941 году// Отечественная история, 1994, № 4-5, էջեր 128, 129.
  39. «Секретно- գաղտնի
    «Совершенно секретно»-խիստ գաղտնի
    «Совершенно секретно/особой важности»-խիստ գաղտնի/հատուկ կարևորության
  40. Феклисов Л․ С. За океаном и на острове. Записки разведчика.// М., 1994, с. 13.
  41. Смирнов Ю.Н. Поездка Я.П. Терлецкого в Копенгаген. Документы против версии генерала П.А. Судоплатова// Вопросы истории естествознания и техники, 1994, № 4, с. 11.
  42. Военно-исторический журнал. 1995, № 4, с. 165.
  43. Халатников И.М. Капица выиграл // Природа, 1994, № 4, с. 100.
  44. Капица П.Л. Письма о науке.// Московский рабочий: 1989, с. 243-244.
  45. 45,0 45,1 Յու. Բ. Խարիտոն, Յու. Ն. Սմիրնով. Որոշ առասպելներ և լեգենդներ խորհրդային ատոմային և ջրածնային նախագծերի մասին// Бюллетень Центра общественной информации по атомной энергии, 1993, №6, с. 61.
  46. Քառասունականների վերջերին կուսակցության և երկրի ղեկավարման համար երկու խմբավորումների միջև մրցակցությունը խիստ սրվեց: Մալենկով-Բերիա խմբին հաջողվեց սկզբում հեռացնել հակառակորդի առաջնորդ Ա. Ա. Ժդանովին, ապա նրա կողմնակիցներին, որոնք 1930-1940-ական թվականներին Լենինգրադի մարզում ղեկավարում էին կուսակցական, խորհրդային, տնտեսական կազմակերպությունները:
  47. Взлёт и падение Берии - 1953 год
  48. Пленум ЦК КПСС июль 1953 года. Стенографический от чет.// Известия ЦК КПСС 1991, № 2, февраль, с. 205.
  49. Пономарев А. Интриги и репрессии по правилам игры // Российская газета 1995, от 29 июля.
  50. Пленум ЦК КПСС. Июль 1953 года. Стенографический от чет // Известия ЦК КПСС 1991, № 2 февраль, էջ 167.
  51. Пленум ЦК КПСС. Июль 1953 года. Стенографический от чет // Известия ЦК КПСС 1991, № 2 февраль, с. 167.
  52. Берия С.Л. с. 305.
  53. В Верховном Суде СССР // Известия депутатов трудящихся СССР, 1953, 24 декабря.
  54. У России нет герба, но есть Энциклопедия

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]