Միխայիլ Ֆրադկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Ֆրադկով
Mikhail Fradkov (Brasília, 04 April 2006).jpeg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Հայրենիք՝ համայն Ռուսաստան (2004) և Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան և Արտաքին առևտրի համառուսական ակադեմիա
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1950(1950-09-01)[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Զավակներ Pyotr Fradkov?
 
Կայք՝ government.ru/government/
 
Պարգևներ

Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), «Ռազմական ծառայությունների համար» շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան և Order of Saint George 4th class?

Միխայիլ Ֆրադկով (սեպտեմբերի 1, 1950(1950-09-01)[1][2], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, ռուս.՝ Михаи́л Ефи́мович Фрадко́в), ռուս պետական գործիչ, ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն 2017 թվականի հունվարի 4-ից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն (2007-2016)։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամ (2004 թվականի ապրիլի 24 - 2016 թվականի հոկտեմբերի 5)։ 2004 թվականի մարտի 5-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 12-ը՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ (2004 թվականի մայիսի 7-ից 12-ը պաշտոնական ընդմիջմամբ, երբ, Սահմանադրության համաձայն, նրա կառավարությունը լիազորությունները վայր դրեց երկրորդ ժամկետով վերընտրված նախագահի առջև, բայց արդեն հինգ օր անց կրկին հաստատվեց Պետական դումայի կողմից)։ 2007 թվականի սեպտեմբերի 12-14-ը կատարել է կառավարության նախագահի պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը՝ Վիկտոր Զուբկովի գլխավորությամբ[3]։

Տնտեսագիտության թեկնածու (Ատենախոսության թեմա՝ Միջազգային տնտեսական հարաբերությունների ժամանակակից միտումները և Ռուսաստանի արտաքին տնտեսական կապերը)։ Տիրապետում է անգլերեն և իսպաներեն լեզուներին։

Քաղաքացիական ծառայության դասային աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության I դասի իսկական պետական խորհրդական (2000)։ Զինվորական կոչում՝ պահեստազորի գնդապետ։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի լրիվ ասպետ»[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կրասնոյարսկի Կույբիշևի շրջանի Կուրումոչ գյուղում։ Սովորել է Մոսկվայում։

1972 թվականին ավարտել է Մոսկվայի ստանկոինստրումենտալ ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ։ 1973 թվականից աշխատել է Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան տնտեսական խորհրդականի աշխատակազմի աշխատակից։ 1975 թվականից աշխատել է Տյաժպրոմէքսպորտ համամիութենական միավորումում։

1981 թվականին ավարտել է Արտաքին առևտրի համամիութենական ակադեմիան[5]։ 1984 թվականից՝ ԽՍՀՄ տնտեսական կապերի պետական կոմիտեի մատակարարումների գլխավոր վարչության պետի տեղակալ։ 1988 թվականից՝ ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի նախարարության արտաքին տնտեսական գործառնությունների համակարգման և կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ, պետի առաջին տեղակալ։

1991 թվականից՝ Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչի ավագ խորհրդական, Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագիր կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի ներկայացուցիչ։ 1992 թվականի հոկտեմբերից՝ Ռուսաստանի արտաքին տնտեսական կապերի նախարարի տեղակալ։ 1993 թվականի հոկտեմբերից՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին տնտեսական կապերի նախարարի առաջին տեղակալ։ 1997 թվականի մարտից՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին տնտեսական կապերի և առևտրի նախարարի պաշտոնակատար։ 1997 թվականի ապրիլից՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին տնտեսական կապերի և առևտրի նախարար։

Նախարարի պարտականությունները կատարել է 1998 թվականի մարտ-ապրիլ ամիսներին՝ նախքան գերատեսչության վերակազմավորումը Ռուսաստանի Դաշնության արտաքին տնտեսական կապերի և առևտրի նախարարության։ 1998 թվականի հուլիսին հրաժարական է տվել նախարարության լուծարումից հետո։

1998 թվականի մայիսին ընտրվել է Ինգոսստրախ ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, 1999 թվականի փետրվարից՝ ընկերության գլխավոր տնօրեն։ 1999 թվականի մայիսին նշանակվել է Սերգեյ Ստեպաշինի կառավարությունում Ռուսաստանի Դաշնության առևտրի նախարար։

2000 թվականի մայիսին հրաժարական տվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության բոլոր անդամների հետ միասին, մայիսի 31-ին նշանակվեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ, ղեկավարում էր տնտեսական անվտանգությունը։

2001 թվականի մարտի 28-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության հարկային ոստիկանության դաշնային ծառայության տնօրեն։

2003 թվականի մարտի 11-ին Ռուսաստանի Դաշնության հարկային ոստիկանության դաշնային ծառայությունը վերացվեց, իսկ Միխայիլ Ֆրադկովը 2003 թվականի մայիսին նշանակվեց Եվրամիությանն առընթեր Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ դաշնային նախարարի պաշտոնում։

2003 թվականի հունիսին նշանակվել է նաև Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ։

2004-2007 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Указ Президента Российской Федерации № 1184 от 12.09.2007»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-26-ին։ Վերցված է 2007-09-13 
  4. Страница Archived 2017-07-05 at the Wayback Machine. на сайте РИСИ
  5. Выпускники ВАВТ
  6. Архив сайта Правительства Российской Федерации

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]