Սերգեյ Կուրղինյան
Սերգեյ Կուրղինյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1949 (73 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1983) և Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան (1972) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1978) |
Մասնագիտություն | քաղաքագետ, հեռուստահաղորդավար և երկրաֆիզիկոս |
Ծնողներ | հայր՝ Yervand Amayakovich Kurginyan?, մայր՝ Mariya Sergeyevna Kurginyan? |
Զբաղեցրած պաշտոններ | senior researcher? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | Essence of Time? |
Կայք | kurginyan.ru |
![]() |
Սերգեյ Երվանդի Կուրղինյան (ռուս.՝ Сергей Ервандович Кургинян, նոյեմբերի 14, 1949, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսաստանյան քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, քաղաքագետ, վերլուծաբան և «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ[1]։ Մինչև վերջին ժամանակներս «Պատմական գործընթաց» քաղաքական շոուի մշտական համավարողն էր»[2]։ Հաճախակի հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության պաշտպանության դիրքերից և քննադատում Արևմտյան երկրներին, մասնավորապես, ԱՄՆ–ին[3][4]։ Կուրղինյանը հայտնի է նաև իր հակահայ ելույթներով, որոնց թվին է դասվում 2013 թվականին Երևանում հնչեցրած այն միտքը, թե իբր Բերձորի (Լաչինի) միջանցքը ազատագրել են ոչ թե հայկական զինված ուժերը, այլ ռուսական զինուժը[5]։ Հայտնի է իր առավել հակահայկական դիրքորոշմամբ (տես՝ Հակահայկականությունը Ռուսաստանում)[6]։
Արտահայտություններ Հայաստանի և հայերի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի նոյեմբերի 24-ին Ռուսաստանի առաջին ալիքի Վրեմյա պոկաժետ (ռուս.՝ Время покажет, թարգ.՝ «Ժամանակը ցույց կտա») հեռուստահաղորդման եթերում, որի հիմնական թեման էր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Կուրղինյանը կատարել է մի շարք հայտարարություններ Հայաստանի վերաբերյալ[6].
Հայաստանը 80-ականների վերջում փորձել է հույսը դնել ամերիկացիների և այլ ուժերի վրա և կարծում էր, որ նա ունի մեծ սփյուռք և հնարավորություններ։ Դա ավարտվել է նրանով, որ ամերիկացիները և ընդհանուր առմամբ Արևմուտքը չեն կարող իրականում աջակցել այն տարածքներին, որոնց մասին խոսում են։ Հայաստանը հայտնվել է պատմական այն իրողության մեջ, որի մեջ նա արդեն եղել է՝ Պարսկաստանի (ժամանակակից Իրանի) և Թուրքիայի միջև։ Կարելի է ընտրել, ով կոտորի՝ օսմանները թե պարսիկները։ Պարսիկները կարծես մի քիչ լավն են։ Հայերը ստիպված են ընտրել և հայտնվում են ռուսները։ Եվ ռուսները նորից են այստեղ հայտնվում։ Հայաստանը ուզում է ինչ-որ մեկի հետ ընկերություն անել և տնտեսական բաներ արտադրել։ Խնդրեմ, Հայաստանը, ինչպես մենք գիտենք, Ադրբեջանի հետ ունի խոր հակամարտություն, և Հայաստանը ունի համապատասխան աշխարհաքաղաքական հարևաններ։ Հայաստանը ուզու՞մ է ապրել։ Ուզում է։ Եթե նա ուզում է ապրել, ապա ոչ մի տեղ նա ռուսական քաղաքականության ճակատամասից դուրս չի գա։ Եթե դուրս գա՝ համեցե'ք։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Армения в конце 80-х годов попыталась понадеяться на американцев и на всё прочее и считала, что у неё большая диаспора и возможности. Это кончилось тем, что американцы и Запад в целом не могут поддержать по настоящему те территории, о которых они говорят. Армения оказалась в той исторической ситуации, в которой она была: между Персией (или Ираном теперь) и Турцией. Можно выбирать, кто будет резать — османы или персы. Персы вроде чуть лучше. Армянам приходится выбирать, тогда появляются русские. И тогда русские появились здесь снова. Армения хочет там с кем-то дружить и производить экономические вещи. Пожалуйста, у Армении есть, как мы знаем, глубокий конфликт с Азербайджаном, и у Армении есть соответствующие геополитические соседи. Армения жить хочет? Хочет. Если она жить хочет, никуда она из фарватера русской политики не выйдет. Выйдет — милости просим[6].
Ամենուրեք գոյություն ունի արևմտամետ գլոբալիստական լոբբի։ Նա միշտ կարող է փողոց հանել հինգհարյուր, երկուհարյուր, երեքհարյուր հազար մարդ։ Որոշիչ պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները՝ ազգային մեծամասնությունը, որը ավելի բարդ է համախմբված և այդ ազգային մեծամասնությունը իր մեջ պահպանում է գենետիկական հիշողություն այն բանի մասին, թե ինչն է Ռուսաստանից հեռանալը։ Նրանք քաջ գիտակցում են, որ լուրջ հեռանալ չի կարելի։ Իսկ այն, որ ուզում են Տիտոյի խորհրդային-հարավսլավական տարբերակը խաղալ՝ քնքուշ հորթը երկու մատակից է ծծում, դա կողմի բնական ցանկությունն է։ Ինչքան մենք դա թույլ տանք, այնքան էլ այն շարունակվելու է։ Բայց ոչ մի անալոգիա Ուկրաինայի և Հայաստանի միջև չկա։ Հայաստանը այլ իրավիճակի մեջ է։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Всюду есть прозападное глобалистское лобби. Оно всегда моет вывести на улице пятьсот, двести, триста тысяч людей. Решать должны демократические выборы - народное большинство, которое гораздо труднее консолидировано и это народное большинство хранит в себе генетическую память о том, что такое отход от России. Они прекрасно знают, что никуда всерьёз отойти нельзя. А то, что хотят сыграть советско-югославский вариант Тито - ласковый телёнок у двух маток сосёт - это естественное желание стороны. Сколько мы дадим этому состояться, столько и будет. Но никакой аналогии между Украиной и Арменией нет. Армения в другой ситуации[6].
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մոսկվայում գիտնականների ընտանիքում։ Հայրը՝ պատմաբան Երվանդ Հմայակի Կուրղինյանը (1914-1996), «արմատներով մի խուլ հայկական գյուղից էր»[7], իսկ մայրը՝ Մարիա Սերգեյի Բեկման (1922-1989)։ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնի ավագ գիտական աշխատողն էր, Թոմաս Մանի գործունեության ուսումնասիրող, մի շարք մենագրությունների հեղինակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сторонники оппозиции вышли на улицы — Առաջին ալիք
- ↑ «Խաղի իմաստը — 14» հաղորդման հատված, որտեղ Կուրղինյանը հաղորդում է «Պատմական գործընթաց» հեռուստածրագրից իր դուրս գալու մասին
- ↑ Սերգեյ Կուրղինյան. Եվրոպան դառնում է միասեռական ամուսնությունների, ինցեստի արգելքի վերացման Եվրոպա
- ↑ Հակաեվրոպական քարոզչությո՞ւն, թե՞ «գենդերի» դեմ պայքար
- ↑ Ամեն մի եղունգ՝ սեփական գլխի համար
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. ВИДЕО(չաշխատող հղում)
- ↑ Сергей Кургинян: Россия обречена снова стать сверхдержавой
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսաստանի քաղաքագետներ
- Ռուսահայ քաղաքագետներ
- Հակահայկականությունը Ռուսաստանում
- Հայկական ծագմամբ ռուսներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Հայ թատերական ռեժիսորներ
- Հայ գիտնականներ