ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
Ստորագրվել է
— վայր
2017 նոյեմբերի 24
Բելգիա Բրյուսել, Բելգիա
Ստորագրել են Հայաստան Էդվարդ Նալբանդյան և
Եվրամիություն Ֆեդերիկա Մոգերինի
Կողմեր Հայաստան Հայաստան և
Եվրամիություն Եվրոպական Միություն

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)), 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված պայմանագիր[1][2][3]:

Ստորագրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրը ստորագրվել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանշական է, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին նախատեսված պայմանագրի ստորագրումից առաջ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան էր այց կատարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նոյեմբերի 21-ին տեղի են ունցել Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում բացել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը[4]:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին, նոյեմբերի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարծիք է հայտնել, որ «Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին»: Միաժամանակ նա ավելացրել է, որ «Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին»[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]