Բանակի գեներալ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բանակի գեներալ, մի շարք պետություններում շնորհվող բարձրագույն սպայակազմի զինվորական կոչում։ Այն երկրների զինված ուժերում, որտեղ շնորհվում է մարշալի (ֆելդմարշալի) կոչում, այն ավագությամբ երկրորդն է, մյուսներում՝ բարձրագույնը։ Որոշ երկրներում, որտեղ կա գեներալիսիմուս կոչումը, բանակի գեներալն ավագությամբ երրորդն է։ Հայաստանի զինված ուժերում բանակի գեներալ, այսինքն՝ չորսաստղանի գեներալ կոչումը մտցվել է 2006 թվականի հունիսի 1-ին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով[1][2]։ Մասնավորապես, 2006 թվականի հունիսի 1-ին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի Հոդված 26–ում ասված է. «Օրենքի թիվ 4 հավելվածի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների ցանկում» «կրտսեր լեյտենանտ» բառերը հանել, իսկ «գեներալ-գնդապետ» բառերից հետո ավելացնել «բանակի գեներալ» բառերը[1][2]։ Ընդ որում՝ Հայաստանի զինված ուժերում բանակի գեներալ» չորսաստղանի գեներալ կոչումը շնորհվում է միայն պատերազմական ժամանակաշրջանում ՝ռազմական գործողությունները ղեկավարող բարձրագույն կոչումով սպային։
Տարբերանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև տրված են բանակի գեներալների տարբերանշանները։
- Բանակի գեներալի տարբերանշանները ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում
-
Մերակային տարբերանշան 1940-1943 թվականներին ամենօրյա համազգեստի վրա -
Ուսադիրը 1943-1955 թվականներին (շքերթային գունավորմամբ) -
Ուսադիրը 1955-1974 թվականներին -
1992-1997 թվականներին. շքերթային համազգեստի համար -
Ռազմաօդային ուժերում՝ 1997-2010 թվականներին. ամենօրյա համազգեստի համար -
Ուսադիրը 1997-2010 թվականներին. ամենօրյա համազգեստի համար -
Ուսադիրը 2010-2013 թվականներին. ամենօրյա համազգեստի համար -
Ուսադիրը 1997-2013 թվականներին. շքերթային համազգեստի համար -
Ուսադիրը 1997-2013 թվականներին. դաշտային համազգեստի համար -
Ամենօրյա համազգեստի ուսադիրը 2013 թվականից -
Շքերթային համազգեստի ուսադիրը 2013 թվականից -
Ռուսաստանի Զինված ուժերի բանակի գեներալի ուսադիրը 2013 թվականից. դաշտային համազգեստ
Բանակի գեներալի տարբերանշանները ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]
, ԱՄՆ-ի լրիվ գեներալ (General, four-star general, GEN) - ԱՄՆ-ում լրիվ գեներալ կամ 4-աստղանի գեներալ են ԱՄՆ-ի Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար և ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը, ինչպես նաև ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի հրամանատարը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում լրիվ գեներալները կամ 4-աստղանի գեներալները զբաղեցնում են ամենաբարձր ռազմական պաշտոնները։ ԱՄՆ-ի Միացյալ շտաբի պետերի հանձնաժողովի նախագահ և ԱՄՆ-ի Միացյալ շտաբի պետերի հանձնաժողովի նախագահի տեղակալը նույնպես 4-աստղանի գեներալներ են։
, Բանակի գեներալ (General of Army, GA)/General of the Air Force - Այս կոչումը օգտագործվում է միայն պատերազմի ժամանակ, երբ զորահրամանատարը պետք է իր կոչումով հավասար կամ բարձր լինի այլ պետությունների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի զորահրամանատարներից։ Այս կոչումը ԱՄՆ-ի զինված ուժերի վերջին անգամ կրել են II Աշխարհամարտի ժամանակ կամ նրանից անմիջապես հետո։ Ծովային հետևակում դրան համարժեք որևէ կոչում չկա։
![]()
(օգտագործված Պերշինգի կողմից)![]()
(ենթադրելի տարբերանշանը), Բանակների գեներալ, General of the Armies - Այս կոչումը շնորհվել է գեներալ Պերշինգին 1919 թվականին։
Դրանից ի վեր այլևս ոչ մի գործող գեներալի այն չի շնորհվել։
Գեներալ Պերշինգը կրում էր 4 աստղ, սակայն արծաթի փոխարեն՝ ոսկյա աստղեր։
Հետմահու Ջորջ Վաշինգտոնն է նշանակվել ԱՄՆ-ի բանակների գեներալ 1976 թվականին՝ ԱՄՆ-ի 200-ամյակի կապակցությամբ։
6-աստղանի տարբերակը նախագծվել է (ցույց է տրված ձախ կողմում), երբ Դուգլաս ՄաքԱրթուրին պետք է տրվեր այդ կոչումը՝ Ճապոնիա ներխուժելու համար, սակայն համապատասխան հրամանը այդպես էլ չարձակվեց[3]։
Թուրքիայի զինված ուժերի բանակի գեներալների և նրանց հավասարեցված զինծառայողների ուսադիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թուրքիայի գլխավոր շտաբի պետի (Türkiye Genel Kurmay Baskani) ուսադիրը
-
Բանակի գեներալ, թուրքերեն՝ Օրգեներալ, Orgeneral (Türk Kara Kuvvetleri)
-
Թուրքիայի ռազմաօդային ուժերի բանակի գեներալի ուսադիրը (Orgeneral, Türk Hava Kuvvetleri)
Բունդեսվերի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային Զինված Ուժերի բանակի գեներալների զինծառայողների ուսադիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ցամաքային զորքերի բանակի գեներալի ուսադիրը
-
Ռազմաօդային ուժերի՝ Լյուֆթվաֆֆեի, բանակի գեներալի ուսադիրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ ԻՐՏԵԿ։ [1]
- ↑ 2,0 2,1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենք։ [2]
- ↑ Service record of Douglas MacArthur, Operation Downfall 1945 Promotion Package Proposal