Նիկոլայ Պատրուշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Պատրուշև
Nikolay Patrushev 2019.jpg
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ ճարտարագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 11, 1951(1951-07-11) (71 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Զավակներ Դմիտրի Պատրուշև
 
Պարգևներ
Պատվո շքանշան (Բելառուս),
, Ռուսաստանի Դաշնության հերոս,
, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), Արիության շքանշան, «Ռազմական ծառայությունների համար» շքանշան, Պատվո շքանշան, Medal of Ushakov, Jubilee Medal "300 Years of the Russian Navy", «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Medal "For Impeccable Service", 2nd class, Medal "For Impeccable Service", 3rd class, Medal for distinguished military service,1st class,
, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ,
, «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, Medal «For diligence in performing engineering tasks», Մարտական ծառայության մեդալ,

Order of Saint Righteous Grand Duke Dmitry Donskoy?

, Բոգդան Խմելնիցկու շքանշան, Բոգդան Խմելնիցկու III աստիճանի շքանշան, Հայաստանի Մարտական խաչ շքանշան, Բարեկամության շքանշան,
, Ախմադ Քադիրովի անվան շքանշան,
, Medal of Anatoly Koni, Order of Naval Merit,

Q4188106?

, Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ, «Ազգերի համագործակցության» շքանշան և honorary citizen of Karelia

Նիկոլայ Պլատոնովիչ Պատրուշև (ռուս.՝ Никола́й Плато́нович Па́трушев, հուլիսի 11, 1951(1951-07-11), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն (1999-2008 թվականներին), 2008 թվականի մայիսի 12-ից` Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բանակի գեներալ (2001 թվականից), Ռուսաստանի Դաշնության հերոս (2000)[1]։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիարժեք ասպետ։

Վոլեյբոլի Համառուսաստանյան ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նախագահ։ Վոլեյբոլի Համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ (2004-2009 թվականներին)։

Նրա որդին ՝ Դմիտրի Պատրուշևը, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարն է 2018 թվականից [2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է զինվորական նավաստու ընտանիքում[4]։

Հայրը, Պլատոն Պատրուշևը, գյուղացու ընտանիքից (1918-1995) էր, ծառայող։ Նավատորմի անդամ է եղել 1938 թվականից։ 1939 թվականի նոյեմբերից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից. Բալթիկ նավատորմի «Սպառնացող» էսկադրային ականակրի անձնակազմի անդամ, անձնակազմի պարտորգ և «Գործուն» էսկադրային ականակրի հրամանատարի տեղակալ՝ քաղաքական մասով։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար»[5], «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով[6], Կարմիր աստղի[7] և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի[8], Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով[9]։ 1-ին կարգի պահեստազորի կապիտան է։ Մայրը՝ Անտոնինա Նիկոլաևնան, կրթությամբ քիմիկոս է, Խորհրդա-Ֆիննական պատերազմի և Լենինգրադի շրջափակման ժամանակ բուժքույր է եղել, պատերազմից հետո աշխատել է շինարարական կազմակերպությունում։ Պապը՝ Իգնատի Պատրուշևը, Արխանգելսկի շրջանի Վիլեգոդսկի շրջանի Պոդոմո գյուղից էր, որտեղ և թաղված է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է թիվ 211 միջնակարգ դպրոցում՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովի հետ[10][11]։ 1974 թվականին ավարտել է Լենինգրադի նավաշինարարական ինստիտուտի սարքաշինական ֆակուլտետը, որից հետո ինժեներ է աշխատել ինստիտուտի կոնստրուկտորական բյուրոյում[10][11][12]։ 1974-1975 թվականներին եղել է Մինսկում ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացների ունկնդիր։

1975 թվականից եղել է Լենինգրադի մարզի ՊԱԿ վարչության հակահետախուզական ստորաբաժանումում՝ կրտսեր օպերլիազոր, օպերլիազոր, քաղմասի պետ, շրջվարչակազմի պետի տեղակալ, մաքսանենգության և կոռուպցիայի դեմ պայքարի ծառայության պետ[10][11][13][14]։ Ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցին կից որակավորման մեկամյա դասընթացը։

1992 թվականի հունիսից մինչև 1994 թվականը եղել է Կարելիայի Հանրապետության անվտանգության նախարար, Ռուսաստանի Դաշնության հակահետախուզության դաշնային ծառայության Կարելիայի վարչության պետ[10][11]։ 1994-1998 թվականներին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սեփական անվտանգության վարչության պետ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կազմակերպական-կադրային աշխատանքի դեպարտամենտի կազմակերպչական-տեսուչական վարչության պետի տեղակալ[11][12][15]։

1998 թվականի մայիսի 31-ից եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի գլխավոր վերահսկողական վարչության պետ[10]։ 1998 թվականի օգոստոսի 11-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 6-ը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Գլխավոր վերահսկիչ վարչության պետ։ Գլխավոր վերահսկիչ վարչության պետի պաշտոնում փոխարինել Է Վլադիմիր Պուտինին, որը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

1998 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, տնտեսական անվտանգության դեպարտամենտի պետ (նախկին պաշտոնում ավելի մոտ էր Կրեմլին և ավելի լայն հնարավորություններ ուներ)[11][14]։

1999 թվականի հունվարի 29-ից արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է[12][16]։

1999 թվականի ապրիլի 16-ից Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալն է։ 1999 թվականի օգոստոսի 9-ից՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի պաշտոնակատար[17][18]։ 1999 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2008 թվականի մայիսի 12-ը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն։ 1999 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել Է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ (մինչև 2008 թվականի մայիս)[12][19]։ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի մայիս եղել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար[20]։

1999 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2001 թվականի ապրիլի 25-ը եղել է ՌԴ Նախագահին առընթեր՝ ՌԴ-ում քաղաքական ծայրահեղականությանը հակազդելու հանձնաժողովի անդամ։

1999 թվականի նոյեմբերի 15-ից` ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ[12][19]։

1999 թվականի նոյեմբերի 20-ից՝ Դաշնային հակաահաբեկչական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2001 թվականի հունվարից մինչև 2003 թվականի օգոստոսը՝ Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի տարածքում հակաահաբեկչական գործողությունների կառավարման օպերատիվ շտաբի ղեկավար։ 2003 թվականի օգոստոսի 28-ին Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողության ղեկավարման լիազորությունները պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովին[10][21]։

2001 թվականի մարտին նշանակվել է Ստավրոպոլի երկրամասում և Կարաչաևո-Չերկեսյան հանրապետությունում հասարակական անվտանգության ուժեղացման, բնակչության ահաբեկչությունից պաշտպանվելու և ահաբեկչական ակտերից տուժած քաղաքացիներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու օպերատիվ խմբի ղեկավար[22]։

2003 թվականի հոկտեմբերի 20-ին ընդգրկվել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր ծովային կոլեգիայի կազմում[10]։

2007 թվականի մարտին դարձել է օտարերկրյա պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի անդամ։

2007 թվականի սեպտեմբերի 26-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, բարձրագույն նվաճումների սպորտի, XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի XI ձմեռային Պարալիմպիկ խաղերի խորհրդի անդամ։

2008 թվականի մայիսի 12-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Այդ պաշտոնում վերանշանակվել Է Ռուսաստանի նախագահի 2018 թվականի հունիսի 22-ի հրամանագրով[23]։

Նիկոլայ Պատրուշևը, Վլադիմիր Պուտինի հետ
2015 թվականի ապրիլ ամսվա ընթացքում վերադաս պաշտոններում նշանակված սպաների և դատախազների հետ հանդիպման ժամանակ

Իրավաբանական գիտությունների դոկտոր[24] է։ Պարգևատրվել է ՌԴ կառավարության պատվոգրով (2001)։ Մարշալ Գ. Կ. Ժուկովի անվան ՌԴ պետական մրցանակի 2009 թվականի դափնեկիր է` կոլեկտիվի կազմում «Հյուսիսային Կովկասի տարածքում հակաահաբեկչական գործողությունների անցկացման գոտի գործուղվող Անվտանգության դաշնային ծառայության մարմինների աշխատակիցների հատուկ պատրաստման հիմունքները» ուսումնական ձեռնարկի մշակման համար, որը զգալի ներդրում է կատարում պետության պաշտպանունակության ամրապնդման գործում։

2007 թվականի հունվարի 7-ին Արթուր Չիլինգարովի և մի շարք այլ անձանց հետ այցելել է Անտարկտիդա և Հարավային բևեռ՝ ուղղաթիռներով[25]։ Վոլեյբոլի Համառուսաստանյան ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նախագահն է։

Հայտնի է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն եղած ժամանակ, քարոզում էր Ռուսաստանում նոր ազնվականության («նեոդվորյանների») ստեղծման գաղափարը[26][27]։

2006 թվականին քաղաքական մեկնաբանների կողմից նշվել է որպես նախագահի պաշտոնում Պուտինի հնարավոր հետնորդներից մեկը[28]։

2013 թվականին Նիկոլայ Պատրուշևը, որպես ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, նշանակվել է Կարելիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակի տոնակատարության նախապատրաստման պետական հանձնաժողովի ղեկավար, որը նախատեսվում է նշել 2020 թվականին[29]։

2016 թվականի հունվարի 21-ին Մեծ Բրիտանիայի Բարձր դատարանի դատավոր Ռոբերտ Օուենը Ալեքսանդր Լիտվինենկոյի գործով հասարակական հետաքննության արդյունքների հայտարարման ընթացքում հայտարարել էր[30], որ դատարանը պարզել է, որ Լիտվինենկոն սպանվել է պաշտպանության պետական վարչության նախկին սպա Անդրեյ Լուգովի և նրա գործընկեր Դմիտրի Կովտունի կողմից[31]։ Օուենի եզրակացության համաձայն՝ սպանությունը «ամենայն հավանականությամբ հաստավել է» անձամբ ԱԴԾ ղեկավար Նիկոլայ Պատրուշևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից[32][33][34]։

2018 թվականի ապրիլի 6-ին ներառվել Է ԱՄՆ-ի պատժամիջոցների «Կրեմլյան ցուցակում»՝ Պուտինին մոտ կանգնած 17 պաշտոնյաների և 7 գործարարների թվում[35][36]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Ելենա Նիկոլաևնա Պատրուշևան (ծնված. 1955 թվականին)՝ աշխատել է որպես ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, եղել է Վնեշէկոնոմբանկի աշխատակից։ 1993 թվականին նա Բորիս Գրիզլովի և այլ համադասարանցիների և ամուսնու համածառայակիցների հետ դարձել է «Բորգ» ՍՊԸ-ի հիմնադիրը, որը մասնագիտացել է մետաղի ջարդոնի արտահանման մեջ[37]։

  • Ավագ որդին՝ Դմիտրի Պատրուշևը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար է 2018 թվականի մայիսի 18-ից։ Աշխատել է որպես ՎՏԲ բանկի փոխնախագահ[38][39]։ 2012 թվականի մայիսին, 34 տարեկան հասակում նշանակվել է Ռուսաստանի 4-րդ խոշորագույն բանկի՝ Ռոսսելխոզբանկի վարչության նախագահի պաշտոնում[40][41], մտնում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի մեջ[42]։ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին ՌԴ նախագահի թիվ 572 հրամանագրով Դմիտրի Պատրուշևը «ագրոարդյունաբերական համալիրի վարկային ապահովման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի համար» պարգևատրվել է Պատվո շքանշանով[43]։
  • Կրտսեր որդին՝ Անդրեյը, 2003 թվականի հուլիսին ավարտել է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիան, աշխատել է Ռուսաստանի ԱԴԾ-ում, այսպես կոչված, «արդյունաբերական» բաժնում, իսկ 2006 թվականի սեպտեմբերին նշանակվել է «Ռոսնեֆտի» տնօրեն Իգոր Սեչինի խորհրդական[44]։ Յոթ ամիս անց՝ 2007 թվականի ապրիլին, նախագահ Պուտինի հրամանագրով նա պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։ Ներկայումս «Գազպրոմ նեֆտ»-ի վարչության կազմում է[45]։

Մրցանակններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության հերոս (շնորհվել է ՌԴ Նախագահի 2000 թվականի մարտի 15-ի հրամանագրով) (այլ տվյալներով՝ 2002 թվականի հունվարի 14-ին))[24][46]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2006)[24][47]
  • II աստիճանի շքանշան՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»[24]
  • III աստիճանի շքանշան՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»[24]
  • IV աստիճանի շքանշան՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»[24]
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան
  • Արիության շքանշան[24]
  • Շքանշան՝ «Ռազմական ծառայությունների համար»[24]
  • Շքանշան՝ «Ծովային ծառայությունների համար» (2002)
  • Պատվո Շքանշան (2011)
  • Ահմադ Կադիրովի անվան շքանշան[48]
  • Մեդալներ, այդ թվում` Ուշակովի մեդալ[46]
  • Գիտության և տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր
  • Գիտության և տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր
  • Խորհրդային Միության մարշալ Գ. Ժուկովի անվան Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր՝ ռազմական գիտության բնագավառում (2009)[49]։
  • Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարմինների վաստակավոր աշխատակից։

Օտարերկրյա մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտական խաչ I աստիճանի շքանշան (Հայաստան, 2003 թվական)[50]
  • Պատվո Շքանշան (Բելառուս, 2001 թվական)
  • Բոգդան Խմելնիցկի III աստիճանի շքանշան (Ուկրաինա,2001 թվականի մայիսի 21)՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության և Ուկրաինայի անվտանգության ծառայության միջև միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրաբիզնեսի դեմ պայքարում համագործակցության զարգացման գործում նշանակալի ավանդի համար[51] (ընդ որում՝ «Ուկրաինայի պետական պարգևների մասին» օրենքով և շքանշանի կանոնադրությամբ Բոգդան Խմելնիցկու շքանշանով պարգևատրվում են բացառապես Ուկրաինայի քաղաքացիները՝ պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պաշտպանունակության ամրապնդման և Ուկրաինայի անվտանգության ծառայությունների համար)[52][53]

Ռուսաստանի սուբյեկտների մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդալ՝ «Ստավրոպոլի երկրամասին մատուցած ծառայությունների համար» (Ստավրոպոլի երկրամաս, 2003 թվական, հունիս)[54]
  • Կարելիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի (2006 թվական, հունիսի 5)[55]

ԱՊՀ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Համագործակցություն» շքանշան (2003 թվական), ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդ[56]

Եկեղեցական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ բարեպաշտ մեծ իշխան Դիմիտրիոս Դոնացի I աստիճանի շքանշան (Ռուս Ուղղափառ եկեղեցի, 2005 թվական)[57]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «С неба упала шальная звезда»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-30-ին։ Վերցված է 2020-08-23 
  2. «Дмитрий Патрушев - биография министра сельского хозяйства»։ Биограф.ру (ru-RU)։ Վերցված է 2023-06-01 
  3. «Дмитрий Патрушев: биография руководителя Минсельхоза РФ»։ theperson.pro։ Վերցված է 2023-06-01 
  4. Герой Российской Федерации Патрушев Николай Платонович :: Герои страны
  5. «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Медаль «За оборону Ленинграда»»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2016-01-06 
  6. «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Медаль «За победу над Германией в Великой Отечественной войне 1941–1945 гг.»»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2016-01-06 
  7. «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Орден Красной Звезды»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2016-01-06 
  8. «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Орден Отечественной войны I степени»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2016-01-06 
  9. «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Орден Отечественной войны II степени»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2016-01-06 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Владимир Прибыловский. Патрушев Николай Платонович Archived 2018-12-04 at the Wayback Machine.. — Антикомпромат
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Патрушев Николай Платонович. — Официальный сайт ФСБ РФ (www.fsb.ru)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Патрушев Николай Платонович. — Ladno.Ru
  13. Биография Олега Калугина: история обиженного генерала. — Тема дня, 27.05.2002
  14. 14,0 14,1 Илья Булавинов. Колода Российской Федерации. — Коммерсантъ-Власть, 01.12.2003. — № 047
  15. Сергей Вадимович Степашин. — People’s History (www.peoples.ru)
  16. Патрушев Николай Платонович — биография. — 24News.ru
  17. Андрей Грозин. «Дубль» Ниязова не предвидится. — РИА Новости, 27.12.2006
  18. Александр Соколов. На Лубянке больших перемен пока не предвидится. — Независимая газета, 10.09.1999
  19. 19,0 19,1 Илья Булавинов. Профессионал в курсе дела. — Кто есть Кто
  20. У Национального антитеррористического комитета появилась своя эмблема | РИА Новости
  21. Управление операцией на Северном Кавказе перешло от ФСБ к МВД. — Вести. Ru, 28.08.2003
  22. Зенькович «Самые открытые люди. Энциклопедия биографий»
  23. Указ Президента Российской Федерации от 22.06.2018 № 353 «О Секретаре Совета Безопасности Российской Федерации».
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 24,7 Биография на официальном сайте Совета Безопасности Российской Федерации Archived 2009-12-13 at the Wayback Machine.
  25. «Директор ФСБ России высадился в Антарктиде» Archived 2007-09-30 at the Wayback Machine. // Интерфакс, 7 января 2007
  26. Интервью с директором Федеральной службы безопасности России Н. Патрушевым // «Комсомольская правда», 20 декабря 2000
  27. В России уже почти 15 тысяч «новых дворян»: Ксения Собчак, Алексий II, Николай Патрушев // NEWSru.com 6 ноября 2007
  28. Преемником Путина может стать и Патрушев // BBC, 5 апреля 2006
  29. Владимир Путин подписал Указ «О праздновании 100-летия образования Республики Карелия», 25 мая 2013
  30. «Дело Литвиненко: что такое общественное расследование?»։ Русская служба BBC։ 2016-01-21։ Վերցված է 2016-01-21 
  31. Вера Челищева (2016-01-21)։ «Высокий суд Лондона: «Причастность Ковтуна и Лугового к отравлению Литвиненко установлена». Звучали фамилии Патрушева и Путина, доказательств в их отношении приведено не было»։ Новая газета։ Վերցված է 2016-01-21 
  32. «The Litvinenko Inquiry» (անգլերեն)։ litvinenkoinquiry.org։ 2016-01-21։ Վերցված է 2016-01-23 
  33. «Суд Лондона заявил о возможной причастности Путина к убийству Литвиненко»։ РБК։ 2016-01-21։ Վերցված է 2016-01-21 
  34. «Убийство Литвиненко, «вероятно, санкционировано Путиным»»։ Русская служба BBC։ 2016-01-21։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-22-ին։ Վերցված է 2016-01-21 
  35. «США расширили санкционный список в отношении России»։ РИА Новости։ 2018-04-06։ Վերցված է 2018-04-06 
  36. Наказание за «скверные поступки». «Кремлёвский список» превратился из «телефонного справочника» в реальный инструмент воздействия на российскую финансовую элиту
  37. Дмитрий Патрушев. Биография
  38. ««Власть», «Родня во власти», 24 сентября 2007»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-12-ին։ Վերցված է 2007-09-26 
  39. «Газета. Ru», «Дети в банках», 28 июня 2007
  40. На сельские деньги. Ведомости, 25.05.2010
  41. Дмитрий Николаевич Патрушев родился 13 октября 1977 года
  42. «Совет директоров ПАО «Газпром»» (ռուսերեն)։ www.gazprom.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-04-ին։ Վերցված է 2019-01-28 
  43. Указ Президента Российской Федерации от 26.10.2016 № 572
  44. «КоммерсантЪ», «„Роснефть“ во втором поколении», 13 сентября 2006
  45. «Правление компании»։ www.gazprom-neft.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-11-ին։ Վերցված է 2016-11-11 
  46. 46,0 46,1 Герои страны
  47. Басаев юридически ещё жив, а директор ФСБ уже получил награду за его уничтожение
  48. «Николай Патрушев награждён орденом имени Ахмат-Хаджи Кадырова»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-19-ին։ Վերցված է 2014-05-19 
  49. «Вручена государственная премия Г.К.Жукова»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-16-ին։ Վերցված է 2016-03-31 
  50. ««OXPAHA.RU», "Директора ФСБ наградили в Армении «Боевым крестом», 5 июня 2003»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2007-07-15 
  51. Указ Президента України № 338/2001 від 23 травня 2001 року «Про нагородження орденом Богдана Хмельницького»(ուկր.)
  52. Закон України № 1549-III від 16 березня 2000 року «Про державні нагороди України»(ուկր.)
  53. Указ Президента України № 112/2004 від 30 січня 2004 року «Про орден Богдана Хмельницького»(ուկր.)
  54. Босенко И. Чекисты любят Родину и… мороженое // Ставропольская правда. — 24 июня 2003
  55. «Лучшим людям Карелии»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2010-01-10 
  56. «Постановление Совета Межпарламентской Ассамблеи государств — участников Содружества Независимых Государств от 14 ноября 2003 г. № 45 О награждении орденом «Содружество»»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-20-ին։ Վերցված է 2020-08-23 
  57. ««Интерфакс», «Патриарх Алексий наградил главу ФСБ орденом Димитрия Донского», 11 июля 2005»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2020-08-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]