Սերգեյ Շոյգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Շոյգու
Official portrait of Sergey Shoigu.jpg
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան և ԽՄԿԿ
Կրթություն՝ Կրասնոյարսկի պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և տնտեսագետ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 21, 1955(1955-05-21)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Չադան, Tuvan Autonomous Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Հայր Kuzhuget Shoygu?
Մայր Aleksandra Shoygu?
Ամուսին Irina Shoygu?
Զավակներ Yuliya Shoygu? և Kseniya Shoygu?
 
Ինքնագիր Sergey Shoygu, signature.svg
 
Պարգևներ

Պատվո շքանշան, «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, Order "For Personal Courage"?, Ռուսաստանի Դաշնության հերոս, «Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի» մեդալ, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, Շքանշան «Համահայկական մարդահամարի անցկացման գործում արժանիքի համար», «Ազատ Ռուսաստանի պաշտպանին» մեդալ, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), Մեդալ «Ղրիմը վերադարձնելու համար», «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, Q4287097?, մեդսալ «Պաշտպանության նախարարության 200-ամյակի առթիվ», «200 տարի ՆԳՆ Ռուսաստան» մեդալ, Q4287015?, Q4286882?, Q4240311?, Q4286849?, Q4286990?, Order of the Tyva Republic?, Q4286937?, Q24932811?, «Մատուցած ծառայությունների համար» շքանշան, «Օսիայի փառքի համար» մեդալ, Q4188115?, Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր, Q18080612?, Q4375533?, Q21644047?, pro Merito Melitensi շքանշան, «Դանաքեր» օրդեն, «Դանկ» մեդալ, Սերբիայի դրոշի շքանշան, Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն, Order of St.Andrew with swords?, Q95000245? և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան

Սերգեյ Կուժուգետովիչ Շոյգու[2] (տուվ. Сергей Күжүгет оглу Шойгу, մայիսի 21, 1955(1955-05-21)[1], Չադան, Tuvan Autonomous Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ռազմական ու պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար 2012 թվականի նոյեմբերի 6-ից: Բանակի գեներալ (2003): Ռուսաստանի Դաշնության հերոս (1999): Ռուսաստանի Դաշնության վաստակավոր փրկարար (2000): «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ:

ՌԽՖՍՀ և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով պետական կոմիտեի նախագահ (1991-1994), Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար (1994-2012), Մոսկվայի մարզի նահանգապետ (2012)[3][4]։

Միասնություն միջտարածաշրջանային շարժման ղեկավար (1999-2001), «Միասնական Ռուսաստան» կուսակցության համանախագահ (2001-2002, Յուրի Լուժկովի և Մինտիմեր Շայմիևի հետ), «Միասնական Ռուսաստան» կուսակցության հիմնադիր[5][6]։

Ռուսական աշխարհագրական ընկերության նախագահ (2009 թվականից): Այս պահին միակ նախարարը, որը փոքր ընդմիջումով Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամ է 1990-ական թվականներից (ընդհանուր առմամբ՝ ավելի քան քառորդ դար)[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի մայիսի 21-ին Տուվայի ինքնավար մարզի Չադանե փոքրիկ քաղաքում՝ շրջանային թերթի խմբագիր Կուժուգետ Սերեևիչ Շոյգուի և զոոտեխնիկ Ալեքսանդրա Յակովլևնա Շոյգուի ընտանիքում[8]։ Մայրական կողմից նրա հարազատները ծնունդով Ուկրաինայից են։

1960 թվականին մկրտվել է Լուգանսկի մարզի Ստախանով քաղաքի տաճարներից մեկում[9]։

Ժամկետային ծառայությունը բանակում չի անցել[10]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-ից 1972 թվականներին սովորել է տեղի դպրոցում, 1972 թվականից մինչև 1977 թվականը՝ Կրասնոյարսկի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է ինժեներ-շինարար մասնագիտությամբ[11]։

1996 թվականին պաշտպանել է «Պետական կառավարման կազմակերպում արտակարգ իրավիճակների կանխագուշակման ժամանակ՝ սոցիալ-տնտեսական վնասի նվազեցման նպատակով» ատենախոսությունը Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիայում՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար[11][12]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-ից մինչև 1978 թվականը՝ «Պրոմխիմստրոյ» տրեստի վարպետ (Կրասնոյարսկ), 1978 թվականից մինչև 1979 թվականը՝ վարպետ, «Տուվինստրոյ» տրեստի տեղամասի պետ (Կիզիլ), 1979 թվականից մինչև 1984 թվականը՝ ավագ աշղեկ, գլխավոր ինժեներ, Սու-36 «Աչինսկալյումինստրոյ» շինարարական վարչության պետ, 1984 թվականից մինչև 1985 թվականը՝ «Սայանալյումինստրոյ» տրեստի կառավարչի տեղակալ (Սայանոգորսկ), 1985 թվականից մինչև 1986 թվականը՝ «Սայանտյաժստրոյ» (Աբական), 1986 թվականից մինչև 1988 թվականը՝ «Աբականվագոնստրոյ» տրեստի կառավարիչ։

1988 թվականից մինչև 1989 թվականը՝ ԽՄԿԿ Աբականի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար, 1989 թվականից մինչև 1990 թվականը՝ ԽՄԿԿ Կրասնոյարսկի երկրամասի հրահանգիչ:

1990 թվականին տեղափոխվել է աշխատանքի նոր վայր՝ Մոսկվա։ 1990-1991 թվականներին եղել է ՌԽՖՍՀ Ճարտարապետության և շինարարության պետական կոմիտեի նախագահի տեղակալ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. «Кстати, в самой фамилии, кто не знает, ударение следует ставить на второй слог» — см. Шойгу разменял полтинник — Российская газета, 20.05.2005.
  3. «В.Путин подписал указ о составе нового правительства»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-23-ին։ Վերցված է 2012-05-21 
  4. Указ Президента Российской Федерации от 11.05.2012 № 616 «О Шойгу С. К.»(չաշխատող հղում)
  5. «Слоган и дело»։ Коммерсантъ։ Վերցված է 2016-09-15։ «Представители номенклатуры, которым в предыдущих трёх созывах так и не удалось получить большинство в Думе, в этот раз объединились в партию "Единая Россия" и всерьёз боролись за победу. "Вместе с президентом", "Сильная Россия — Единая Россия", "Возьмём власть — ответим делом!" — обещали с агитматериалов глава высшего совета новой партии Борис Грызлов и её основатели Сергей Шойгу, Юрий Лужков и Минтимер Шаймиев.» 
  6. «Шойгу Сергей Кужугетович»։ ФедералПресс։ Վերցված է 2016-09-15 
  7. Валерий Ширяев (10 августа 2015)։ «Генерал нашей армии»։ Новая газета։ Վերցված է 24 октября 2017 
  8. В Москве прощаются с Александрой Шойгу(չաշխատող հղում)
  9. Шойгу рассказал о своих украинских корнях
  10. Валерий Ширяев (10 августа 2015)։ «Генерал нашей армии»։ Новая газета։ Վերցված է 24 октября 2017 
  11. 11,0 11,1 «Министр обороны»։ Министерство обороны Российской Федерации։ Վերցված է 2014-12-23 
  12. Шойгу Сергей Кужугетович.։ «Организация государственного управления при прогнозировании чрезвычайных ситуаций в целях уменьшения социально-экономического ущерба (на примере землетрясений)»։ Электронный журнал «Новые исследования Тувы»։ Վերցված է 2014-12-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սերգեյ Շոյգու հոդվածին