Տուվացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուվացիներ, ազգությամբ Տուվայի հիմնական բնակչությունը։ Թիվը՝ 166 հազար (1979)։ Խոսում են տուվիներեն։ Հավատացյալները լամայականներ, շամանականներ են։ Մարդաբանական կերպարանքով մոնղոլոիդներ են։ Նախքան սոցիալիստական վերափոխությունները, լեռնային ու լեռնատափաստանային շրջաններում տուվացիների թափառակեցիկ անասնապահությունը զուգակցել են պարզունակ երկրագործության հետ բուծել են մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր, ինչպես նաև ուղտեր, եղնայծեր։ Հյուսիս–արևմուտքում տուվացիներ եղել են եղջերվաբույծներ և որսորղներ։ Տափաստանային տուվիացիների էթնոգենեզին մասնակցել են գլխավորապես կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հին ցեղերը և դրանց միաձուլված մոնղոլալեզու խմբերը։ Տայգայի տուվիացիներ ձևավորվել են թուրքալեզու բնակչության մեջ սամոդիական ու կետական ցեղերի ձուլմամբ։ Սովետական իշխանության օգնությամբ Տուվայում ժողովրդի հեղափոխության հաղթանակից (1921) և հատկապես ՍՍՀՄ կազմում նրա մտնելուց (1944) հետո տուվիացիների կենցաղի, մշակույթի ու տնտեսության մեջ տեղի են ունեցել արմատական վերափոխություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուվա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png