Ռոսիյսկայա գազետա
Ռոսիյսկայա գազետա ռուս.՝ Российская газета և ռուս.՝ Rossijskaâ gazeta[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | պարբերական |
Ժանր | տեղեկատվություն |
Լեզու | ռուսերեն[1] |
Հիմնադրվել է | նոյեմբերի 11, 1990 |
Սեփականատեր | Ռուսաստանի Դաշնության կառավարություն |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Pravdy street, Begovoy District և Մոսկվա, Ռուսաստան |
ISSN | 1606-5484 և 1560-0823 |
Կայք | rg.ru և rg.ru |
Rossiyskaya Gazeta Վիքիպահեստում |
Ռոսիյսկայա գազետա (ռուս.՝ Российская газета), ռուսական լրագիր, տպագրվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից: Российская газета օրաթերթը հանդիսանում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական թերթը, որտեղ տպագրվում են պետությանը վերաբերվող նյութեր՝ պաշտոնական հրամաններ, պետական կառույցների հայտարարություններոն ու փաստաթղթերը, նոր ընդունված օրենքները, նախագահի հրամանները և պետական հայտարարությունները: Առաջին անգամ լույս է տեսել 1990 թվականի նոյեմբերի 11-ին[2]: 2010 թվականի տվյալներով լրագիրը ուներ 185 445 օրինակ տպաքանակ, ինչ դարձնում է նրան ռուսերեն լեզվով տպագրվող ամենամեծ լրագրերից մեկը: Այս պահին լրագրի գլխավոր խմբագիրն է Վլադիսլավ Ֆրոնինը[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Российская газета-ն հիմնադրվել է 1990 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից ԽՍՀՄ-ում իրականացվող բարեփոխումների արդյունքում, երկրի փլուզումից կես տարի առաջ: Թերթը դարձավ կառավարության պաշտոնական լրագիրը, փոխարինելով Իզվեստիա և Սովետսկայա Ռոսիա լրագրերին, որոնք երկուսն էլ սեփականաշնորհվել էին ԽՍՀՄ փլուզումի ընթացքում:
Մինչև 2017 թվականի մարտ ամիսը Российская газета-ն ներկայացնում էր իր նյութերը նաև Russia Direct վեբ կայքում[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1560-0823
- ↑ Атлас медиаменеджеров. Горбенко Александр Николаевич [Atlas of Russian media managers: Gorbenko Aleksandr Nikolaevich]։ Media Atlas (Russian)
- ↑ Атлас медиаменеджеров. Фронин Владислав Александрович [Atlas of Russian media managers: Fronin Vladislav]։ Media Atlas (Russian)
- ↑ Russia Direct վեբ կայք
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- արխիվացված (ռուս.)
- Անգլերեն տեղեկություններ թերթի մասին
- Russia Beyond the Headlines, թերթի պաշտոնական անգլերեն տարբերակ
|