Կոննի Պոլգրեյվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոննի Պոլգրեյվ
Կոնին 2001 թվականի օգոստոսին
Անվան բնօրինակռուս.՝ Конни Полгрейв
Տեսակշուն և pets of Vladimir Putin?
Սեռիգական
Ծնվել էհունվարի 3, 1999(1999-01-03)
Սատկել էփետրվարի 22, 2014(2014-02-22) (15 տարեկան)
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏերՎլադիմիր Պուտին
 Koni Վիքիպահեստում

Կոննի Պոլգրեյվ (կրճատ՝ Կոննի, ռուս.՝ Конни Полгрейв, հունվարի 3, 1999(1999-01-03) - փետրվարի 22, 2014(2014-02-22)[1]), Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի լաբրադոր տեսակին պատկանող տնային շունը։ Մամուլում նրան հիմնականում անվանում են Կոնի (մի ն-ով), կամ Լաբրադոր Կոնի։ Կյանքի ընթացքում ունեցել է ձագեր և «թոռներ»։ Հաճախակի հայտնվում է թերթերում և ամսագրային հոդվածներում, համարվում է «Օգոնյոկ» ամսագրի կոմիքսի և այլ գրքերի հերոսը, որոնք բնութագրում եմ Պուտինի կյանքը շան աչքերով[2]։ Մահացել է 2014 թվականին[1]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմնային զտարյուն լաբրադորը ծնվել է 1999 թվականին։ Կոնիի մոր մականունը՝ Հենրիետա Բուշ (Հենրիետա Բոշ), հորը՝ Ալկոր Ռոս Բրեդֆոլդ։ Ձեռք է բերվել ՌԴՆ-ի և ռուսական ռետրիվերների ակումբի միջոցով, դաստիարակվել է ՌԴՆ-ի 179-րդ փրկարարական կինոլոգիական կենտրում։ 2000 թվականին Սերգեյ Շոյգուն լաբրադորը նվիրել է նախագահին։

Սիրած ուտեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետ կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 6-ին, նախագահ Պուտինը հայտարարել է, որ իր շան սիրելի ուտեստը մսով շիլան է, որը նա ուտում է օրական 2-3 անգամ։ Պատվիրակության ընդունման ժամանակ նախագահը խնդրել է` շանը սեղանի վրա դրված քաղցրավենիքներից չտալ[3]։

Բայց արգելքները չեն ազդում Կոնիի վրա, որը մի անգամ կուլիսների ետևում կերել է այն քաղցրավենիքը, որը նախատեսված էր Բորիս Գրիզլովի և Յուրի Լուժկովի համար[4]։

Երեխաներ և թոռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնիի դստրերից մեկը ծառայում է Վլադիկավկազի փրկարարական ծառայությունների ջոկատում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 У Путина умерла лабрадор Конни, а у Медведева — кот Дорофей
  2. http://newsru.com/russia/10oct2008/tigr_print.html
  3. «Ответы на вопросы, поступившие к интернет-конференции Президента России 6 июля 2006 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (html) 2006 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 9 октября 2007-ին.
  4. Putin’s dog eats Russian party bosses' food | Reuters

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Վլադիմիր Պուտինի կենդանիներ