Ալլա Պուգաչովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլա Պուգաչովա
RIAN archive 378862 Alla Pugacheva (cropped).jpg
Նաև հայտնի է որպես Борис Горбонос
Ծնվել է ապրիլի 15, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:15|2|0}})[1] (69 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրեր փոփ երաժշտություն, ռուսական փոփ-երաժշտություն[2], ավանդական փոփ երաժշտություն, պրոգրեսիվ ռոք[3], դիսկո[4], ֆանկ ռոք[5], new wave music[6], Փոփ ռոք և Ֆանկ
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավար, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, մոդել, դաշնակահարուհի, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր և մանկավարժ
Երգչաձայն մեցցո-սոպրանո
Գործիքներ դաշնամուր
Լեյբլ Մելոդիա
Շրջանավարտ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Միխայիլ Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտ
Ամուսին Մաքսիմ Գալկին
Ստորագրություն
Ստորագրություն

Ալլա Բորիսովնա Պուգաչովա (ռուս.՝ А́лла Бори́совна Пугачёва, ապրիլի 15, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:15|2|0}})[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1980), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1985), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991), ՌԴ պետական ​​մրցանակի դափնեկիր (1995), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1995

Ալլա Պուգաչովայի երգացանկում ընդգրկված են ավելի քան 500 երգեր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, եբրայերեն, ֆիններեն, ուկրաիներեն լեզուներով, իսկ նրա սկավառակագրության մեջ ներառված են ավելի քան 100 ձայնասկավառակներ, CD ու DVD սկավառակներ։ Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ երկրներից բացի Պուգաչովայի ձայնասկավառակները թողարկվել են նաև Ճապոնիայում, Կորեայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու Բուլղարիայում։ Նրա ձայնասկավառակների վաճառված օրինակների ընդհանուր քանակը գերազանցում է 250 միլիոնը[7]։

Ալլա պուգաչովայի երաժշտական կարիերան հաջողությամբ է պսակվել ոչ միայն ԽՍՀՄում, այլև միջազգային բեմահարթակում՝ Եվրոպայում, Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում (մասնավորապես ԱՄՆ)։ Ներկայումս նրան պատվում են այնպիսի կոչումներով, ինչպիսիք են՝ «պրիմադոննա» (ռուս.՝ «примадонна»), «էստրադայի թագուհի» (ռուս.՝ «королевой эстрады»), «Ռուսաստանի գլխավոր երգչուհի»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլա Պուգաչովայի ծնողերը՝ Զինաիդա Արխիպովնա Օդեգավն ու Բորիս Միխայլովիչ Պուգաչովը, ծանոթացել են 1946 թվականին։ Երկուսն էլ եղել են ճակատամարտի մասնակիցներ։ 1946 թվականին նրանք ամուսնացել են, իսկ 1947 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Գենադին։ Սակայն երեխան հիվանդ էր և մահացավ մի քանի ամիս անց։ 1949 թվականին ծնվեց նրանց երկրորդ երեխան՝ դուստրը, որին նրանք կոչեցին դերասանուհի Ալլա Տարասովայի պատվին։

1949-1964 թվականներ. մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլա Բորիսովնա Պուգաչովան ծնվել է 1949 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում։ Իր ողջ մանկությունը նա անցկացրել է Մոսկվայում։

1954 թվականին, երբ նա դեռ 5 տարեկան էր, առաջին անգամ բեմ է բարձրացել։ Նա մասնակցել է Միությունների տան սյունազարդ դահլիճում անցկացվող հավաքական մեծ համերգին։

1956 թվականին՝ 7 տարեկան հասակում, Ալլային ծնողներն ուղարկեցին Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանին կից № 31 երաժշտական դպրոց։ Նույն թվականին նա ընդունվեց Մոսկվայի № 496 միջնակարգ դպրոցի առաջին դասարան։ Չնայած այն հանգամանքին, որ իր հարցազրույցներում Ալլա Պուգաչովան բազմիցս հայտարարել է, որ դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ավարտական վկայականում նա ունեցել է չորսեր ու նույնիսկ երեքներ (աշխարհագրությունից, քիմիայից, օտար լեզվից, գծագրությունից, ֆիզիկական պատրաստությունից)[8]։

Ալլա Պուգաչովան մեծացել է հետպատերազմյան միջավայրում։ Ինչպես նշում են որոշ կենսագիրներ, այդ միջավայրն իր ազդեցությունն է թողել նրա բնավորության վրա։ Համադասարանցիները հիշում են, որ դպրոցական տարիներին Ալլա Պուգաչովան վարքի հետ կապված խնդիրներ ուներ։ Ինքնավստահ բնավորության և բակում ու դպրոցում իրեն պաշտպանելու ունակության պատճառով նրան տվեցին Ֆելդֆեբել մականունը։ 14 տարեկանում նա սկսել է ծխել։

1964 թվականին Ալլա Պուգաչովան ավարտեց երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը և միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը և ընդունվեց Մ. Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարան։ Չնայած նրան, որ դեռ երաժշտական դպրոցում Ալլա Պուգաչովայի համար կանխագուշակում էին դաշնակահարուհու կարիերա, նա ընտրեց դիրիժորաերգչախմբային բաժանմունքը։

Եվրատեսիլ 1997[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլա Պուգաչովան մասնակցել է Դուբլինում կայացած Եվրատեսիլ 1997 երգի մրցույթին զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը, իր «Պրիմադոննա» երգով։


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Звезда ордена «За заслуги перед Отечеством» 1 степени.png Ribbon bar of order of St. Mesrop Mashtoc.png Dostluq ordeni (boyundan asmaq üçün).png Dostluq ordeni (paltara bərkidilmək üçün).png People Artist of the USSR1.jpg Honoured Artist of RSFSR medal.jpg RusStatePrize.jpg

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Алла Пугачева и группа "Веселые ребята"2.jpg Bundesarchiv Bild 183-R0428-0022, Berlin, Palast der Republik, Ala Pugatschowa.jpg 150px Vladimir Putin 25 July 2001-6.jpg Congress of the Party of Civic Platform (Photo 5).JPG RIAN archive 378862 Fashion designer Valentin Yudashkin presents Marine Collection.jpg Alla Pugacheva on Slavianski Bazaar in Vitebsk 02.jpg Алла Пугачёва на съёмках программы ФАКТОР А (2012).jpg Церемония вручения государственных наград Российской Федерации 22 декабря 2014 года 04.jpeg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119529823 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. http://blogs.transparent.com/russian/russian-and-soviet-love-songs/
  3. http://www.discogs.com/%D0%90%D0%BB%D0%BB%D0%B0-%D0%9F%D1%83%D0%B3%D0%B0%D1%87%D1%91%D0%B2%D0%B0-%D0%96%D0%B5%D0%BD%D1%89%D0%B8%D0%BD%D0%B0-%D0%9A%D0%BE%D1%82%D0%BE%D1%80%D0%B0%D1%8F-%D0%9F%D0%BE%D1%91%D1%82/release/2717543
  4. http://www.senscritique.com/album/Zrkadlo_duse/8796071
  5. http://rateyourmusic.com/release/album/%D0%B0%D0%BB%D0%BB%D0%B0_%D0%BF%D1%83%D0%B3%D0%B0%D1%87%D1%91%D0%B2%D0%B0/%D0%BA%D0%B0%D0%BA_%D1%82%D1%80%D0%B5%D0%B2%D0%BE%D0%B6%D0%B5%D0%BD_%D1%8D%D1%82%D0%BE%D1%82_%D0%BF%D1%83%D1%82%D1%8C_f1/
  6. http://www.discogs.com/%D0%90%D0%BB%D0%BB%D0%B0-%D0%9F%D1%83%D0%B3%D0%B0%D1%87%D0%B5%D0%B2%D0%B0-%D0%9F%D1%80%D0%B8%D1%88%D0%BB%D0%B0-%D0%93%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D1%8E/release/1138792
  7. «Alla Borisovna Pugacheva (Russian singer)» (անգլերեն)։ Վերցված է 2012-08-28 
  8. Ремизова М. (2009-04-15)։ «Брат Пугачевой Евгений: «Когда нашего отца арестовали, мы с Аллой были уверены, что он невиновен»» (ռուսերեն)։ Газета «Комсомольская правда»։ Վերցված է 2015 թ․ հունվարի 16 
  9. Ա. Բ. Պուգաչովային Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին