Զավեն Եկավյան
Զավեն Եկավյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1943[1] (79 տարեկան) Հալեպ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արևելագետ և լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան (1964) և Երևանի պետական համալսարան (1969) |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն և հայերեն |
Պարգևներ |
Զավեն Վարդանի Եկավյան (սեպտեմբերի 1, 1943[1], Հալեպ), արևելագետ, լեզվաբան, մշակութային գործիչ։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1998)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զավեն Եկավյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը, միաժամանակ` Փարիզի հասարակագիտական ակադեմիան, Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցը, 1969 թվականին՝ Երևանի պետական համալսարանը, 1977 թվականին՝ Փարիզի պետական վարչագիտական ինստիտուտը։ 1972-1984 թվականներին դասավանդել է Սորբոնի համալսարանում, 1972-1984 թվականներին եղել է Մարի-Նուբար ուսանողական ոստանի տնօրեն, 1984-2011 թվականներին՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն[2]։
![]() |
Մենք բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք։ - Զավեն Եկավյան[3]
|
![]() |
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սորբոնի համալսարանի դոկտոր, 1977 թ.
- Շվեյցարիայի պատվո շքանշան, 1994 թ.
- Սուրբ Մեսրոպ Մաշտոց պատվո շքանշան, 1995 թ.
- Ֆրանսիայի լեգեոնի ասպետ, 1995 թ.
- Վատիկանի Սուրբ Սեղբեստրոսի հրամանատարի կոչում, 1999 թ.
- Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, 2000 թ.
- Մովսես Խորենացու մեդալ, 2000 թ.
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի մեդալ, 2003 թ.
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իշխանի աստիճանի մեդալ, 2003 թ.
- Մեսրոպ Մաշտոց շքանշան, 2009 թ.[4][5]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հնդեվրոպական լեզուների բառապաշարը և հայերենի տեղը, 1975 թ.
- Ֆրանս-հայերեն բառարանագրությունը 19-րդ դարում, 1976 թ.
- Մխիթարյան միաբանությունը և բառարանագրությունը, 1977 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5186
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Զավեն Եկավյան. «Բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»
- ↑ Զավեն Եկավյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-10-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Կատեգորիաներ:
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հալեպ քաղաքում ծնվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզվաբաններ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Սփյուռքահայ արևելագետներ
- Հայ մշակութային գործիչներ