Յուրի Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Յուրի Վարդանյան (այլ կիրառումներ)
Յուրի Վարդանյան
Yurik Vardanian.jpg
Ծնվել է հունիսի 13, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:13|2|0}}) (60 տարեկան)
Ծննդավայր Գյումրի
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն ծանրամարտիկ
Քաղաքական կուսակցություն Հայաստանի հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Երեխաներ Նորայր Վարդանյան
Yurik Vardanyan Վիքիպահեստում

Յուրի Նորայրի Վարդանյան (ծնվել է 13.06.1956 թվականին Լենինական քաղաքում) աշխարահռչակ ծանրամարտիկ։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։

1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել 43 աշխարհի ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։

1970 թվականից իր հորղեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով: 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում: 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր:

1980 թվականին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ: Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ:

Հաջորդ տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի: 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց աշխարհի առաջնությանը: Նույն թվին նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ:

1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել: Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ: Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում:

2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973-1974 թթ. - Լենինականի վագոնային դեպոյի հրահանգիչ։
  • 1986-1988 թթ. – Լենինականի արհմիությունների մարզական ընկերության նախագահ։
  • 1989-1991 թթ. – Արհմիությունների հանրապետական սպորտընկերության նախագահ։
  • 1991-1993 թթ. – ԱՄՆ-ի ծանրամարտի հավաքականի խորհրդատու-մարզիչ։
  • 1994-1997 թթ. – ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Չիկագո բուլս» թիմի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչ։
  • 1998-2002 թթ. – Գյումրիի հայրենակցական միության նախագահ։
  • 2003-2008 թթ. – Կալիֆորնիայի Հայերի միության նախագահ։
  • 2009 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական[1]։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից[2]։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[3]՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. մայիսի 3-ը։
  • 2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)[4]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականից իր հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ, Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով։ 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։ Սակայն իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի (1980) ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում, նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց 5 աշխարհի ռեկորդ՝ միջին քաշային կարգում, երկամարտի արդյունքում, բարձրացնելով 400 կգ[5]։

Հաջորդող տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշայուն կարգում անգերազանցելի։ 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց իր վերջին աշխարհի առաջնությունը։ Նույն թիվն նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Նա մարզում է իր տղային՝ Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի տնտեսա-իրավաբանական ինստիտուտի պրոֆեսոր է, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։ Պարգևատրվել է Լենինի, «Աշխատանքային կարմիր աստղի», «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով։ Եղել է ՀՍՍՀ Գերագույն Սովետի 10-րդ և 11-րդ գումարման դեպուտատ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ, Եվրոպայի 8-ակի և աշխարհի 9-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն։ Կրտսեր լեյտենանտ է։

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Նախորդող
Հովհաննես Մանուկյան
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Յուրի Վարդանյան

24 հունիսի 2014 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Յուրի Վարդանյան

8 մայիսի 2013-3 մայիսի 2014
Հաջորդող
Գաբրիել Ղազարյան

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]