Զարեհ Խրախունի
Զարեհ Խրախունի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1926 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | նոյեմբերի 27, 2015 (89 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարան (1951) |
Երկեր | «Տօնակարգ», «Դիւցազնահանդէս», «Քար կաթիլներ», «Ես և ուրիշներ», «Նշմարներ միւս երեսէն» |
Մասնագիտություն | բանաստեղծ, ուսուցիչ և թերթի խմբագրիչ |
Աշխատավայր | Էսայան վարժարան և Կեդրոնական վարժարան |
Պարգևներ և մրցանակներ |
Զարեհ Խրախունի (Արթո Ստեփանի Ճյումպյուշյան) (հոկտեմբերի 16, 1926, Ստամբուլ, Թուրքիա - նոյեմբերի 27, 2015[1]), հայ բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Գաբամաճյան վարժարանում, 1945 թվականին ավարտել է Վիեննայի Մխիթարյանների վարժարանը, 1951 թվականին՝ Կ. Պոլսի համալսարանը։ Գրական առաջին փորձերը կատարել է 1943 թվականից։ Առաջին հրատարակված գործը՝ «Յաղթականը», լույս է տեսել 1948 թվականին, Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթի մեջ։ 1952-1958 թվականներին պաշտոնավարել է Էսայան վարժարանում՝ դասավանդելով փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն և հայերեն։ Դասավանդել է նաև Կեդրոնական վարժարանում, որտեղ եղել է տնօրենի օգնական։ Այս շրջանում էլ ծավալել է իր գրական գործունեությունը։ Գրել է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրախոսականներ, խմբագրականներ, կատարել թարգմանություններ՝ հատկապես ֆրանսիական արդի գրականությունից։ Եղել է 1959 թվականից Ստամբուլում հրատարակված «Թօ» գրական հանդեսի խմբագիրներից[2]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խրախունու պոեզիան հատկանշվում է փիլիսոփայական ենթատեքստով, բանաստեղծական ավանդույթների յուրովի օգտագործումով։ Հեղինակ է բանաստեղծությունների ժողովածուների, արվեստաբանական ու գրականագիտական ուսումնասիրությունների։
- «Լուսնապարտէզ» (1968)
- «Տօնակարգ» (1973)
- «Զբոսապտոյտ» (1978)
- «Ամպ ու աւազ ափերուս», 1982 թվական, թրգմ. Ֆրանսերեն (1988)
- «Ստուեր եւ արձագանք» (1988)
Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն, ռուսերեն։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին արժանացել է Վազգեն Ա հայրապետի կոնդակին և Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանին։ Արժանացել է Համազգային «Անահիտ» գրական, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի, ֆրանսահայ գրողների «Էլիզ Գաւուքճեան-Այվազեան» գրական, «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակներին։ Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», Թուրքիայի Հայով պատրիարքության Ա կարգի շքանշաններով։
2012 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տօնակարգ, Իսթանպուլ, 1973, 104 էջ։
- Զբօսապտոյտ, Իսթանպուլ, 1978։
- Ես և ուրիշներ, Երևան, 1982, 209 էջ։
- Դիւցազնահանդես, Իսթանպուլ, 1984, 208 էջ։
- Ուղիներ, Իսթանպուլ, 1987, 136 էջ։
- Ստուեր եւ արձագանք, Մոնրէալ, 1988, 104 էջ։
- Նշմարներ միւս երեսէն (յօդուած, խմբ. ուսումնասիրութիւններ, ծանոթութիւններ, գրախօսութիւններ, թարգմանութիւններ, ակնարկ), Իսթանպուլ, 1991, 392 էջ։
- Ազատերգութիւն, Երևան, 1993, 212 էջ։
- Ազատերգութիւն, Լոս Անճելըս, 1993, 174 էջ։
- Քար Հայաստանի, Էջմիածին, 1997, 116 էջ։
- Շերտի վրայ ճարտարախաղ, Իսթանպուլ, 1998, 112 էջ։
- Դարապատում (դյուցազներգություն), Երևան, 2001, 90 էջ։
- Մեսրոպատօն, Իսթանպուլ, 2005, 148 էջ։
- Հարցարան, Իսթանպուլ, 2007, 160 էջ։
- Տօնազանգ, Երեւան, 2007, 300 էջ։
- Տօնականչ, Երևան, 2010, 312 էջ։
- Կաթիլներ, կաթիլներ, Իսթանպուլ, 2013, 156 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վազգեն Գաբրիելյան, Հայ նորագույն գրականություն (Սփյուռքահայ գրականություն), Երևան, 2008, էջ 409-423։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995, էջ 537։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005։
Իր մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիէլեան Սուրէն, Զարեհ Խրախունի. Բանաստեղծութեան Ազատագրումը, Ս. Էջմիածին, 1999։
- Աբրահամեան Քնարիկ, Զարեհ Խրախունին եւ արեւելահայ բանաստեղծութիւնը, Եր., 2003:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ոչ Եւս Է Պոլսահայ Բանաստեղծ Զարեհ Խրախունի
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Զ. Խրախունուն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զարեհ Խրախունի. Հրաշատօն
- Զարեհ Խրախունի-85 Archived 2017-05-31 at the Wayback Machine.
|
|