Արմեն Թախտաջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թախտաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Լևոնի Թախտաջյան (ռուս.՝ Армен Леонович Тахтаджян, մայիսի 28 (հունիսի 10), 1910[1][2][3], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][1][2][…] - նոյեմբերի 13, 2009[5][6], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), գիտության վաստակավոր գործիչ (1967)։ Բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահ (1975 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Թախտաջյանը ծնվել է 1910 թվականի հունիսի 10-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում։
- 1928 թվականին Թիֆլիսում ավարտել է դպրոցը, տեղափոխվել Լենինգրադ, եղել տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ազատ ունկնդիր, լսել հայտնի գիտնական Վլադիմիր Կոմարովի դասախոսությունները բույսերի մորֆոլոգիայի մասին։
- 1928-1931 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում
- 1931 թվականին ընդունվել է Թբիլիսիի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտ[11]
- 1938-1948 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի բույսերի մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ
- 1951-1955 թվականներին՝ Լենինգրադի համալսարանի կենսաբանա-հողագիտության ֆակուլտետի դեկան
- 1949-1961 թվականներին՝ բարձրակարգ բույսերի ամբիոնի պրոֆեսոր
- 1954 թվականից՝ նաև ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի բաժնի վարիչ
- 1954 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության լաբորատորիան, 1963 թվականից՝ բարձրակարգ բույսերի բաժինը
- 1975 թվականից՝ բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահ
- 1977-1986 թվականներին ՌԴ ԳԱ Վ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Թախտաջյանի գիտական աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիային և կարգաբանությանը, ծաղկավոր բույսերի ծագմանը, բույսերի աշխարհագրությանը։ Նա ստեղծել է բույսերի մորֆոլոգների և կարգաբանների դպրոց և մշակել է նորագույն տարբերակ օրգանական աշխարհի ծագման մասին։
1954 թվականից Թախտաջյանի խմբագրությամբ լույս է տեսել «Հայաստանի ֆլորան» (հ. 1-6, 1954-1973, ռուսերեն)։ 1945 թվականին Ա. Ֆեդոտովի հետ հրատարակել է «Երևանի ֆլորան» (1972 թվական, ռուսերեն)։ Զբաղվել է նաև Հայաստանի բրածո բույսերի հարցերով։ Եղել է կենսաբանական գիտությունների միջազգային միության բուսաբանության բաժանմունքի (1975 թվականից) և բույսերի տաքսոնոմիայի գծով միջազգային ասոցիացիայի (1975 թվականից) նախագահ։
Արմեն Թախտաջյանն ակտիվ մասնակցություն է ունեցել «Բույսերի կյանքը» բազմահատորյակի հրատարակությանը, որի ծածկասերմ բույսերին վերաբերող հինգերորդ հատորը երկու գրքով իր խմբագրությամբ է։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2022 թվականին Երևանի Այգեստանի 7-րդ փողոցն անվանակոչվել է Արմեն Թախտաջյանի անունով։
- 2023 թվականին Երևանի բուսաբանական այգու տարածքում տեղադրվել է Արմեն Թախտաջյանի կիսանդրին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի Ազգային ԳԱ անդամ (1971 թվականից)։
- Լոնդոնի Լիննեյյան ընկերության անդամ (1968 թվականից)։
- Գերմանական բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի (1972 թվականից) և այլ գիտական ընկերությունների անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Անձնվեր աշխատանքի համար» «Ոսկե» մեդալ
- ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալ
- Սոցիալիստական աշխատանքի հերոս
- Վ. Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվան մրցանակների դափնեկիր (1969)։
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2009)[12]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հատկանիշների էվոլուցիոն հետերոխրոնիայի մասին / ՀՀ ԳԱԱ Զեկույցներ, 1946, հատոր՝ 5 (3). էջեր՝ 79-86.
- Морфологическая эволюция покрытосеменных. - М., 1948.
- Высшие растения, 1. - М.-Л., 1956.
- Die Evolution der Angiospermen. Jena, 1959(գերմ.)
- Основы эволюционной морфологии покрытосеменных. - М.-Л., 1964.
- Flowering plants: origin and dispersal. 1969(անգլ.)
- Происхождение и расселение цветковых растений. - Л., 1970.
- Evolution und Ausbreitung der Blütenpflanzen. Jena. 1973(գերմ.)
- A. L. Takhtajan: Floristic Regions of the World. Berkeley, 1986(անգլ.)
- A. L. Takhtajan: Evolutionary trends in flowering plants. Columbia Univ. Press, New York 1991(անգլ.)
- A. L. Takhtajan: Diversity and Classification of Flowering Plants. Columbia Univ. Press, New York 1997(անգլ.)
- Armen Takhtajan. Flowering Plants. Springer Verlag. 2009. 918 P.(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Вельгорская Т. В. Он неизменно служил идеалам науки: К столетию со дня рождения А.Л. Тахтаджяна (1910–2009), He consistently served the interests of science: To the centenary celebration of A.L. Takhtajan (1910–2009) (ռուս.) // Историко-биологические исследования — 2010. — Т. 2, вып. 3. — С. 8—31. — ISSN 2076-8176; 2500-1221
- 1 2 Тахтаджян Армен Леонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 https://web.archive.org/web/20091217043258/http://www.portal.binran.ru:80/index.php
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Гельтман Д. В. Интересный текст, написанный учёным с непростым характером: Размышление над автобиографией Михаила Григорьевича Попова, An interesting text written by a scientist with a complicated personality: A reflection about Mikhail Grigorʹevich Popov’s autobiography (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 1. — С. 138—153. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-11008
- ↑ Вельгорская Т. В. Он неизменно служил идеалам науки: К столетию со дня рождения А.Л. Тахтаджяна (1910–2009), He consistently served the interests of science: To the centenary celebration of A.L. Takhtajan (1910–2009) (ռուս.) // Историко-биологические исследования — 2010. — Т. 2, вып. 3. — С. 14. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://onlinelibrary.wiley.com/doi/pdf/10.1002/tax.613031
- ↑ Արմեն Լևոնի Թախտաջյան
- ↑ Ա. Լ. Թախտաջյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ա. Թախտաջյանը 1974 թ. Հայաստան կատարած գիտարշավի ժամանակ | |
| 1980-ականների լուսանկար | |
| 1980-ականների վերջերի լուսանկար | |
- Вельгорская Т. В. Армен Леонович Тахтаджян. Биографический очерк // В кн.: Тахтаджян А. Л. Грани эволюции: Статьи по теории эволюции. 1943-2006 гг.
- Оскольский. А. Гражданин мира растений (Армен Леонович Тахтаджян) // «Троицкий вариант». - 2009, № 43 (08.12.2009). - С. 8.
- Հանուն արմատների կռիվ տվող հայ գիտնականը
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 127)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Թախտաջյան» հոդվածին։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Թախտաջյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Թախտաջյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
- Հունիսի 10 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 13 մահեր
- 2009 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բուսաբաններ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Հայ կենսաբաններ
- Հայ գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա