Արմեն Թախտաջյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Թախտաջյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
ՍկիզբԱլեք Մանուկյան փողոց
ԱվարտՇահումյանի ջրանցք

Արմեն Թախտաջյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում։ Անվանումն ստացել է հայ բուսաբան, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բույսերի տաքսոնոմիայի միջազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Թախտաջյանի պատվին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Ալեք Մանուկյան փողոցի թիվ 15 շենքի անցուղուց (Հյուսիսային համալսարանի մոտ), հատում է Ֆիզկուլտուրնիկների փողոցը, Հրանտ Շահինյան փողոցի սկզբից ձգվում դեպի արևելք, հասնում Շահումյանի ոռոգիչ ջրանցք[1]։

Նախկինում կոչվել է Այգեստանի 7-րդ փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է Երևանի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ, որով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ անվանակոչվել են մեծանուն համալսարանականների անուններով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 373, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  2. «Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.