Ռուբեն Մաթևոսյան
Ռուբեն Մաթևոսյան | |
---|---|
Ի ծնե անուն | Ռուդիկ Մաթևոսյան |
Ծնվել է | հունվարի 12, 1941 (82 տարեկան) Սպիտակ, Հայաստան |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | ժողովրդական |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ և ուսուցիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1961 – Ներկա ժամանակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Երևանի պետական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Ռուբեն Մացակի Մաթևոսյան (հունվարի 12, 1941, Սպիտակ, Հայաստան), հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978), պրոֆեսոր (1996)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1941 թվականի հունվարի 12-ին Սպիտակ քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-1992 թթ. հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից՝ նույն անսամբլի գեղարվեստի ղեկավար։
1992-1996 թվականներին եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։
1986 թվականին սկսել է դասավանդել Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։
Ռուբեն Մաթևոսյանը 1999 թվականին դարձել է Հայ երգարվեստի միության նախագահ։
Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիր է (1961, Երևան)։
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում կան հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ։ Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն[1]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբեն Մաթևոսյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝
- Եռանկյունի, 1967, գեղ. ֆիլմ
- Սայաթ-Նովա, 1963, վավերագրական ֆիլմ
- Ով կոտրեց ձայնասկավառակը, 1971, վավերագրական հեռուստաֆիլմ
- Մեր բակը, 1996
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1968)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)
- Մովսես Խորենացու մեդալ (1998)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2011)[2]
- Երևանի պատվավոր քաղաքացի (2015)[3]
- Պատվո շքանշան (2016)[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռուբեն Մաթևոսյանը Anunner.com կայքում
- ↑ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ «Արթուր Աբրահամը, Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-10-08
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-28
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սպիտակ քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգիչներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ