Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ
Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ԽՍՀՄ | ||
Տեսակ | պատվավոր կոչում | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 23, 1931 | ||
Հերթականություն | |||
Ավագ պարգև | Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պատվավոր կոչում, որն հանդիսանում էր պետության և հասարակության կողմից՝ իրենց ծառայություններով տարբերվող քաղաքացիներին գնահատման արժանացնելու ձևերից մեկը և շնորհվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության կողմից։
ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանն հաջորդող ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, իսկ այնուհետև նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումները՝ համարվել են առավել բարձր աստիճանի պատվավոր կոչումներ։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչումը շնորհվել է արվեստի ակնառու գործիչներին, ովքեր առանձնանում էին թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի զարգացման գործում ունեցած իրենց ներդրումներով։ Այն շնորհվում էր ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, համերգավարներին, դերասաններին, երգիչներին, ինչպես նաև երաժշտական, երգչախմբային, պարային խմբերի գեղարվեստական ղեկավարներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում իրենց աջակցության ու ներդրումների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչումը սահմանվել է 1931 թվականի հոկտեմբերի 3-ին։ 1919 թվականից սկսած՝ մինչ 1931 թվականը առկա էր «Հանրապետության վաստակավոր արտիստ» կոչումը։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանն առաջինն արժանացել է դերասան Մկրտիչ Ջանանը՝ 1932 թվականին[1]։
ԽՍՀՄ փլուզումից հետո ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչումը փոխարինվել է «Հայաստանի վաստակավոր արտիստ»[2] կոչումով։ Դրա հետ մեկտեղ պահպանվել են այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք նախատեսված էին պարգևների մասին նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ օրենսդրությամբ։