Ալեքսեյ Հեքիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ալեքսեյ Հեքիմյան
Հեքիմյան Ալեքսեյ Գուրգենի
Հիմնական տվյալներ
Ծնվել է մայիսի 101927
Բաքու
Բաքու
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել է ապրիլի 28, 1981 (53 տարեկանում)
Մոսկվա
Մոսկվա
Մասնագիտություն Կոմպոզիտոր
Կայք Կայք

Հեքիմյան Ալեքսեյ Գուրգենի (մայիսի 10, 1927, Բաքու - ապրիլի 24, 1982, Մոսկվա, թաղված է Երևանում), խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր (1972), երգահան։ Դաղստանի (1973) և ՀԽՍՀ (1981) արվեստների վաստակավոր գործիչ։

Կրթությունը[խմբագրել]

1941 թ-ին ավարտել է Երևանի Ս.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 1943 թ-ին՝ Երևանի Վ.Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, 1955 թ-ին՝ ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցը։

Գործունեությունը[խմբագրել]

1942-1946 թթ-ին եղել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի էլեկտրիկ, ապա՝ մեխանիկ։ 1946 թ-ին ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում։ 1955-1970 թթ-ին եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, ապա՝ պետ, 1970-1973 թթ-ին՝ Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։ Գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ։ 1957 թ-ին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961 թ-ին՝ շահել առաջին կարգի մրցանակ։ 1982 թ-ին "Գարուն է գալիս" երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ "Բարի արագիլ", "Կռունկ, բարով եկար", "Երգիր ինձ համար", "Ղարաբաղի եղնիկ", "Իմ Հայաստան»", "Ղարաբաղ" երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։

Պարգևներ[խմբագրել]

  • ԽՍՀՄ ներքին ծառայության գեներալ-մայոր, 1972
  • ԽՍՀՄ ՆԳՆ «Վաստակավոր աշխատող», «Աշխատանքային գերազանցիկ» կրծքանշաններ
  • Դաղստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1973
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1981

Ընտանիք[խմբագրել]

  • Կինը` Վալենտինա ՄԻայելովնա Հեքիմյան, ՌԴ ՆԳՆ բարձրագույն դպրոցի գերմաներենի դասախոս
  • Որդիները` Ռաֆայել Հեքիմյան, ոստիկանության գնդապետ, Միքայել Հեքիմյան, կոմպոզիտոր

Գրականություն[խմբագրել]

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 472-273։

Մատենագիտություն[1][խմբագրել]

  • А. Г. Экимян. «Пою о Родине своей». Для голоса с сопровождением фортепиано / С предисловием — М., 1969. — 44 с.
  • А. Г. Экимян. «Лирические песни». Сборник песен. Для пения (соло, дуэт, хор) с сопровождением баяна / Вступительная статья В. Мурадели. — М.: Воениздат, 1970. — 152 с., портреты.
  • А. Г. Экимян. «Берегите друзей». Песни для голоса в сопровождении фортепиано (баяна) / Предисловие Л. Ошанина. — М.: «Советский композитор», 1972. — 78 с., включ. обл. портреты.
  • А. Г. Экимян. «Добрый аист». Песни для голоса в сопровождении фортепиано / Предисловие нар. арт. СССР, лауреата Ленинской премии А. И. Хачатуряна. — Ереван: «Айастан», 1973. — 91 с., портреты.
  • А. Г. Экимян. «Вся жизнь впереди!» Песни для голоса (хора) в сопровождении фортепиано (баяна) / Предисловие Р. Гамзатова. — М.: «Советский композитор», 1977. — 79 с., портреты.
  • А. Г. Экимян. «Доброго возвращения, журавль». Песни для голоса в сопровождении фортепиано / Предисловие А. Хачатуряна. — Ереван. «Советакан грох», 1978. — 208 с., портреты.
  • А. Г. Экимян. «Спасибо вам, мама». Для голоса с сопровождении фортепиано; h-es.2 / Слова Д. Е. Луценко. — Киев: «Мистецтво», 1979. — С., слож. в 1 л.
  • А. Г. Экимян. «Солнечный дождь». Песни для голоса (ансамбля, хора) в сопровождении фортепиано (баяна, гитары). — М.: «Советский композитор», 1982. — 119 с., портреты.
  • А. Г. Экимян. «Снегопад». Для ансамбля с сопровождении фортепиано / Слова А. Рустайкис; перевод с рус. Л. Ревы. — Киев: «Музыкальная Украина», 1982. — 1 л., слож. в 8 с.
  • А. Г. Экимян. «Мой Карабах». Песни. Для пения (соло, ансамбля) в сопровождении фортепиано / Составитель М. К. Бегларян. — Ереван: «Анаит», 1990. — 87 с., портреты.

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. Российская государственная библиотека