Տիգրան Պետրոսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Հարազն

Տիգրան Մնացականի Պետրոսյանց (Տիգրան Հայազն), հասարակական և քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ (2000 թվական), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգայն ակադեմիայի ակադեմիկոս (2006 թվական), Երևանի "ԵՐԱ" բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2006 թվական), Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Վարդենիsի (2003 թվական), Կոտայքի մարզի Նորգյուղ (2006 թվական) համայնքների պատվավոր քաղաքացի, Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ Պատվո անդամ (հոկտեմբերի 13, 2007 թվականին)։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի մարտի 26-ին Ապարանի շրջանի Վարդենիս գյուղում։ 1968 թվականին արծաթե մեդալով ավարտել է Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը, 1982 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի մշակույթի ֆակուլտետի մատենագիտության բաժինը (հեռակա), 2000 թվականին՝ նույն համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան (հայցողի կարգավիճակով)։ 1973-1983 թվականներին եղել է Ապարանի շրջանային "Ծաղկունք" թերթի խմբագրության գրական աշխատող, ապա՝ թերթի պատասխանատու քարտուղար, 1983-1985 թվականներին Ապարանի շրջանի Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1985-1987 թվականներին՝ Ապարանի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչ, 1987-1989 թվականներին՝ ՀԽՍՀ հուշարձանների պահպանության հայկական ընկերության գիտքարտուղար, 1988-1991 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի դասախոս, 1989-1995 թվականներին՝ "Անբերդ" հասարակական կազմակերպության նախագահ։ 1993-1994 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է վաշտի հրամանատար։ 1995-2002 թվականներին, ծառայել է ՀՀ զինված ուժերի շարքերում, զբաղեցրել զինվորական բարձր պաշտոններ։ 2002 թվականին զորացրվել է զինվորական ծառայությունից փոխգնդապետի աստիճանով։ 2002-2009 թվականներին եղել է նաև իր ջանքերով ստեղծված "Նիգ-Ապարան" հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ-գործադիր տնօրեն։ 2009 թվականի նոյեմբերի 2-ին նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի գիտական գրադարանի տնօրեն-համալսարանի գիտական խորհրդի անդամ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Էջմիածին քաղաքում ստեղծել է "Հող" ընդհատակյա հակախորհրդային կազմակերպությունը, հրատարակել է թերթեր և 70-ից ավելի թռուցիկներ։ Նույն տարվա սեպտեմբերին կառույցը մատնությամբ բացահայտվել է, իսկ Տիգրանը՝ ձերբակալվել ու պահվել ՊԱԿ-ի նկուղում։ 1987 թվականին ստեղծել է «Անբերդի ֆոնդ» հասարակական կազմակերպությունը, որը մշակութային ուղղվածությունից շուտով դարձել է քաղաքական ուղղվածության թերթ՝ Հայաստանի Թագավորական կուսակցության խոսափողը։ 1988 թվականին ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը։ 1990 թվականին այդ կուսակցության կողմից առաջադրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու Երևանի Նարեկացու անվան թիվ 85 ընտրատարածքում, իսկ 1991 թվականին այդ կուսակցության կողմից ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր։ 1988-1993 և 2002-2006 թվականներին եղել է կուսակցության նախագահը։ 1991 թվականին կուսակցությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել և գործել է մինչև 2006 թվականը, մինչև դատարանի որոշմամբ փակվելը։ 2007 թվականին Երևան քաղաքի Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ընտրությանը։

Խմբագրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվականին հիմնադրել և խմբագրել է "Հող" և "Արև" թերթերը /մեկական համար յուրաքանչյուրից/
  • 1987 թվականին հիմնադրել և ինքնահրատ եղանակով տպագրել է "Անբերդի ֆոնդ" հանդեսը /6 համար/
  • 1989-1991 թվականներին հրատարակել է "Անբերդ" թերթը
  • 1996 թվականին հրատարակել է N զորամիավորման "Հայրենյաց վահան" թերթը
  • 2003 թվականին հրատարակել է "Նիգ-Ապարան հանրագիտարան" թերթը /մեկ համար, երկու մամուլ ծավալով/

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1980 թվականներին ինքնուրույն ուսումնասիրել է 13-15-րդ դարերում Արագածոտնում (ամբողջ Հայաստանում) գործած Վաչուտյան իշխանների հասարակական-քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային գործունեության պատմությունը, երեսունից ավելի հոդվածներ տպագրել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի «Պատմա-բանասիրական», «Լրաբեր», Երևանի պետական համալսարանի «Բանբեր», ՀԽՍՀ պետական արխիվի «Բանբեր» հանդեսներում։ Ավարտուն թեման պաշտպանության չի ներկայացրել ռուսերեն թարգմանության պահանջի պատճառով։ 2001 թվականին Վաչուտյաններ ուսումնասիրությունը հրատարակել է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում եղել են Նիգ գավառի (Ապարան) պատմաճարտարապետական հուշարձանները, գյուղերի պատմությունը, 1918 թվականի Ապարանի հերոսամարտի պատմությունը, Հայոց ռազմարվեստի պատմությունը, հայ զինվորականության և դիվանագիտության երևելի ներկայացուցիչների կենսագրությունները։ Այդ թեմաներով հրատարակել է 33 գիրք ու գրքույկ (օրինակ՝ "Հայկազունք", "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ", "200 հայ զորավարներ", «Վարդենիս (գյուղ)» հանրագիտարանները)։ Տպագրության է պատրաստել Ապարան-Արագածի տարածաշրջանների 44 բնակավայրերի «յուրաքանչյուրինը առանձին գրքով», «Հայ դիվանագետներ», «Ավարտել են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանը» հանրագիտարանները։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայրենական մշակույթի պաշտպան հայ կանայք։ Պատումաշար։ "Էջմիածին" (ամսագիր)|"Էջմիածին" ամսագիր, 1979-1982 թվականներին։
  2. Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանների մատենագիտությունը։ Ե., 1983 թվական
  3. Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները։ Ե., 1988 թվական
  4. Զարզանդ Դարյան։ Կենսամատենագիտություն։ Ե. 1988 թվական
  5. Ապարանի "Մասունք" համույթը։ Ե., 1991 թվական /քառածալ թերթոն, տպաքանակ՝ 500/
  6. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պ/աշտպանության/ Ն/ախարարություն/։ 1-2000 թվական
  7. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ 1-2001 թվական
  8. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ 2-2001 թվական
  9. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Շուշի։ 3-2001 թվական
  10. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Ավարայրի ճակատամարտ` Վարդանանք։ 4-2001 թվական
  11. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Հայաստանի զինված ուժերի 10 տարին։ 5-6-2001 թվական
  12. Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Շուշիի ազատագրման 10 տարին։ 1-2002 թվական
  13. Հայրենիքի համար (համահեղինակ` Հրաչյա Պետրոսյանց)։ Ե., 2001 թվական
  14. Վաչուտյաններ։ Ե., 2001 թվական
  15. Հայկազունք (համահեղինակ՝ Հայկ Խաչատրյան)։ Ե., 2002 թվական
  16. Նիգ-Ապարան հանրագիտարան։ Ե., 2003 թվական, տպաքանակ՝ 5000
  17. Առասպելների երկրում. Հունաստան։ "Հայաստան" թերթ /թերթային տարբերակ/։ 2004 թվական
  18. Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի։ Գիրք Ա։ Ե., 2005 թվական
  19. Հայկական իշխանական զինանշաններ։ Ե., 2005 թվական
  20. Ապարանի հերոսամարտը։ Ե., 2005 թվական
  21. Հայրենիքի սերը սրտերում։ Ե., 2005 թվական
  22. Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/։ Կենսամատենագիտություն։ Կազմողներ՝ Աիդա Ադամյան, Հրաչյա Պետրոսյանց։ Ե. 2006 թվական /գրքում հրատարակվել են Տիգրան Հայազնի տարբեր տարիների մամուլում տպագրված հոդվածներ/։
  23. Խենթերը։ Ե., 2008 թվական
  24. Վարդենիս (գյուղ)։ Հանրագիտարան։ Ե., 2009 թվական
  25. 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ (համահեղինակ՝ Գարեգին Ղազարյան)։ Ե., 2009 թվական
  26. Հիշարժան տարեթվեր 2010 /Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ/։ 2009 թվական, 28 էջ
  27. 200 հայ զորավարներ (համահեղինակ՝ Հրաչյա Պետրոսյանց)։ Ե., 2011 թվական
  28. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտորները։ Ե., 2011 թվական
  29. "Մանկավարժ" թերթի խմբագիրները։ Կենսամատենագիտություն։ Ե., 2011 թվական
  30. 2010 թվականի լավագույն ընթերցող։ Ե., 2011 թվական
  31. Ատենախոսություններ. 1968-2010 (համահեղինակ՝ Անուշ Բաբայան)։ Մատենագիտական ցանկ։ Մաս Ա։ Ե., 2011 թվական
  32. Պատկերագիրք. Ալեք /վարդենիսցի գեղանկարիչ Ալեքսան Կարապետյանի մասին/։ Ե., 2011 թվական

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Հայազն (Տիգրան Պետրոսյանց)։ Կենսամատենագիտություն։ Կազմողներ՝ Աիդա Ադամյան, Հրաչյա Պետրոսյանց։ Ե. 2006 թվական

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1968-ՀԽՍՀ լուսավորության նախարարության արծաթե մեդալ,
  2. 1983-ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալ,
  3. 1984-ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ,
  4. 1986-ՀԽՍՀ լուսավորության նախարարության "Ստեղծագործող ուսուցիչ" մեդալ,
  5. 1996-ՀՀ Մարտական ծառայության մեդալ,
  6. 1997-ՀՀ պաշտպանության նախարարության "Պատերազմի մասնակից" կրծքանշան,
  7. 2000-ԼՂՀ Արիության համար մեդալ,
  8. 2000-ՀՀ ՊՆ "Մարշալ Բաղրամյան" մեդալ,
  9. 2000-ԼՂՀ "Մայրական երախտագիտություն" մեդալ,
  10. 2006-Ազգային գրադարանի "Հակոբ Մեղապարտ" մեդալ,
  11. 2007-"Նիգ-Ապարան" ՀԲՀԿ "Պատվո մեդալ"«
  12. 2009-Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի "Ֆրիտյոֆ Նանսեն" մեդալ,
  13. 2011-ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ" մեդալ,
  14. 2011-Հայաստանի Երկրապահ կամավորների միության "Երկրապահ" մեդալ,
  15. 2011-Արցախյան վետերանների միության մեդալ,
  16. 2011-"Զինվոր" համակարգող խորհրդի "Զինվոր հայրենյաց" մեդալ։

Արտաքին հղումներ`[խմբագրել | խմբագրել կոդը]