Շերամ (գուսան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շերամ
Շերամ
ArmenianStamps-413.jpg
Շերամին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
Ծնվել է մարտի 20, 1857({{padleft:1857|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:20|2|0}})
Ծննդավայր Գյումրի
Մահացել է մարտի 7, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:7|2|0}}) (80 տարեկանում)
Մահվան վայր Գյումրի կամ Երևան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն բանաստեղծ և կոմպոզիտոր
Երեխաներ Վարդգես Տալյան

Շերամ (Գրիգոր Կարապետի Թալյան) (մարտի 20, 1857, Ալեքսանդրապոլմարտի 7, 1938, Երևան), հայ գուսան–երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող։ Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է «ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերամը տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, մանրավաճառի, այնուհետև՝ հյուսնի աշակերտ, պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել։ 12-13 տարեկանից երգեր է հորինել։ Հայտնի քյամանչահար Չունգուր Հագոյի եռյակի կազմում շրջագայել է Երևան, Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Շուշի, Կարս և այլ հայաբնակ վայրեր։ Շերամը ունեցել է նաև իր խումբը։ 1905-ին նա իր խմբով այցելել է Էջմիածին։ Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտագրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը։ 1915-1935–ին Շերամը ապրել է Թիֆլիսում։ 1935-ին Շերամը տեղափոխվել է Երևան։ Որպես ստեղծագործող ձևավորվել է ժամանակի հայկական աշուղական երգարվեստի վերելք ապրող միջավարում, որի հարուստ ավանդույթներն ընկալելով, հրաժարվել է բանաստեղծական բարդ ձևերից ու չափերից, նախընտրելով պարզն ու թեթևը՝ ինչը մոտիկ է բուն ժողովրդական մտածելակերպին ու տաղաչափությանը։ Որպես երգահան առավել համարձակորեն, քան իր նախորդներն ու ժամանակակիցները, դիմել է հայկական բուն ժողովրդական թե՝ գեղջկական և թե՝ քաղաքային երգարվեստի ակունքներին, զարգացնելով քնարական եղանակավոր երգայնությունը, եղակակների գունեղությունն ու հուզականությունը։ Շերամի երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերամի առաջին՝ «Պարտեզում վարդեր բացված» երգը լույս է տեսել 1900 թվականին Ա. Մխիթարյանցի կազմած և խմբագրած «Տաղեր ու խաղեր» ժողովածույում։
  • 1902 թվականին տպագրվել է «Երգիչ Գրիգոր Թալյանի քնարը»։
  • 1905 թվականին հրատարակված «Գանգատի շանթեր» գրքույկն ամփոփում նրա հայրենասիրական և ազգային երգերը։
  • 1915 թվականին լույս է տեսել նրա «Անզուսպ արշավ» ժողովածուն, որտեղ տպագրված են «Անեծք Վիլհելմին», «Անդրանիկի կոչը», «Լինենք եղբայրներ»։
  • 1915-1935 թվականների լավագույն գործերից են՝ «Սարեր կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «Էլի երկինս ամպել է», «Սիրուններ», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Թառը դոշիս» երգերը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝