Սերգեյ Լավրով
Սերգեյ Վիկտորի Լավրով (ռուս.՝ Сергей Викторович Лавров, մարտի 21, 1950[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), Սովետական Միության և Ռուսաստանի քաղաքական գործիչ, 2004 թվականից Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամ, լիազորված դեսպան: Միջազգային գործերով ռուսաստանյան հոգաբարձուների խորհրդի անդամ (2011 թվականից)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանաշանի ասպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Լավրովը ծնվել է Մոսկվայում: Հոր մասին հայտնի է, որ նա թբիլիսահայ է որոշ տեղեկություններով Քալանթարով կամ Քյալանթարյան ազգանունով։ Մոր մասին հայտնի է, որ նա եղել է Սովետական միության արտաքին առևտրի նախարարության աշխատակից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում նշվում է, որ Լավրովը ռուս է:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արծաթե մեդալով ավարտել է Մոսկվայի թիվ 607 դպրոցը, խորացված անգլերենի դասվանդմամբ: 1972 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի արևելյան բաժինը: Տիրապետում է՝ անգլերեն, ռուսերեն և սինհալերեն լեզուներին
Աշխատանքը ԱԳՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի և ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյույորքում։ 1988 թվականից մինչև 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը և նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչև 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։
1991 թվականից մինչև 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների և միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։
1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչև 1994 թվականի հունվարը։ 1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993 թվականի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ և ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականից մինչև 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար: 2004 թվականի մայիսին մինչև պաշտոնի ուժի մեջ մտնելը Ռուսաստանի նախագահը նորից նշանակեց այդ պաշտոնին։ 2008 թվականի մայիսին մինչև պաշտոնի ուժի մեջ մտնելը վերանշանակվել է նույն պաշտոնում նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից։ 2012 մայիսի 21-ին հերթական անգամ ստացել է նախարարական պորտֆելը մինչև նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնի ուժի մեջ մտնելը։
ՅՈՒՆԵՍԿՈում Ռուսաստանի հարցերով հանձնաժողովի ղեկավար (2004 թվականի ապրիլից)
2010 թվականի հունվարի 11-ից տնտեսական զարգացման և ինտեգրացիայի կառավարակն հանձնաժողովի անդամ։
![]() |
![]() |
![]() |
![]() |
Սերգեյ Լավրով և Հիլարի Քլինթոն. մարտի 7 2009 թվական |
Սերգեյ Լավրով և Ջոն Քերի, 29 հունվարի 2014 թվական |
Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստին |
Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին և Ֆրանցիսկոս (Հռոմի պապ), 10 հունիսի 2015 թվական |
Ըստ հարցումների,հարցումները անց են կացվել Ռուսաստանի Հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի կողմից, Սերգեյ Լավրովը բազմիցս հայտնվել է Ռուսաստանի Դաշնության ամենաարդյունավետ նախարարների եռյակում։[4].
Այլ պարտականություններ և պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Կայսերական ուղղափառ պաղեստինյան միության պատվավոր անդամ
- Ռուսական աշխարհ (ֆոնդի) հոգաբարձուների խորհրդի անդամ
- Ռուսաստանի երեխաներ ֆոնդի հարգարժան խորհրդի անդամ
- «Ռուսների մասնակցությունը Գալիոպոլիում» հուշարձանի վերականգնման ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ
- Դոնի պետական տեխնիկական ինստիտուտի հարգարժան դոկտոր
Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսայան ԶԼՄ-ներում նշում են, որ Լավրովը ԱԳՆ-ից դուրս է մղել նավթային լոբբին
- 2008 թվականի սեպտեմբերի 12-ին The Daily Telegraph բրիտանական թերթում հրապարակվել է հոդված համաձայն որի իր բրիտանացի կոլեգա Դեյվիդ Միլիբենդի հետ խոսակցության ժամանակ, որը կապ ուներ Ռուս-վրացական պատերազմի (2008 թվականի օգոստոս) կարգավորման հետ Լավրովը օգտագործել է անվայել բառապաշար զրուցակցի հասցեին, դրա հետ միասին Լավրովը ավելացրերց այս բառերը «Who are you to f… lecture me?» (Ո՞վ ես դու ընդհանրապես, որ ինձ համար դասախոսություն կարդաս)։
սեպտեմբերի 14-ին Լավրովը ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց զրույցի իր վերսիան՝ «Որպեսզի ծանոթացնեմ Միլիբենդին այլ գնահատականների հետ, եկա ներկայցնելու նրան Միխեիլ Սաակաշվիլիի առանձնահատկություններին, որը նրան տվել է ինձ հետ խոսակցության ժամանակ մեր կոլեգան ինչ որ եվրոպական երկրից: Այդ առանձնահատկությունը բարձրաձայնվեց այսպես` «fucking lunatic» իսկ սեպտեմբերի 15-ին BBCին տված հարցազրույցում Միլիբենդը պարզաբանեց՝ «Դա ընդհանրապես ճիշտ չէ, դա սխալ է, որ նա ինձ անվանել է «долбаный» և այդպես շարունակ, դա սուտ է։
- Կոմերսանտ թերթի հաստատմամբ Լավրովի գրությունը իր հայ կոլեգա Էդվարդ Նալբանդյանին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրխում որոշիչ դեր է խաղացել Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրելու հարցում։
- 2011 թվականի ապրիլին ուղղափառ զատկի առիթով ելույթ ունենալիս հայտարարել է Համաշխարհային տնտեսական ճգնաժամը համոզիչ կերպով ցուցադրել է կայուն զարգացման անհնարինությունը հենվելով ազատական կապիտալիզմի գաղափարների վրա, նրա կարծիքով ստիպում է նոր աշխարհում հայացքն ուղղել բարոյախոսության ասպարեզին, ինչպիսիք են ինքնասահամանափակումը և պատասխանատվությունը, նա նաև նշեց, որ
2010 թ. օգոստոսի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սերգեյ Լավրով Վիքիպահեստում |
---|
|
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան
- Անձինք այբբենական կարգով
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Ռուս դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ռուսահայ քաղաքական գործիչներ
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուսներ հայկական սերմամբ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ