Սերգեյ Մերգելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Սերգեյ Մերգելյան
Mergelyan.jpg
Ծնվել է մայիսի 19, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:19|2|0}})[1]
Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել է օգոստոսի 20, 2008({{padleft:2008|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:20|2|0}})[2] (80 տարեկանում)
Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գերեզման Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն մաթեմատիկոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ) ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտ մաթեմատիկական անալիզ, Function theory, Մոտարկումների տեսություն և մաթեմատիկա
Անդամակցություն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներին հայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտական ղեկավար Մստիսլավ Կելդիշ և Արտաշես Շահինյան
Եղել է գիտական ղեկավար

Անդրեյ Գոնչար,

Արթուր Դանիելյան,

Աշոտ Շահինյան,

Վահան Տոնյան,

Ժ. Քեշիշյան
Պարգևներ Ստալինյան մրցանակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Sergey Mergelyan Վիքիպահեստում

Սերգեյ Մերգելյան (մայիսի 19, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:19|2|0}})[1], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 20, 2008({{padleft:2008|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:20|2|0}})[2], Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991 թվականից՝ ՌԳԱ), ՀԽՍՀ ԳԱ անդամ[3] (1956 թվականից, 1993 թվականից՝ ԳԱԱ ), Ստալինյան մրցանակակիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտոր (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան): Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկան ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։[4][4]. Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում [5] և այն ներառված է Ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին Սիմֆերոպոլում՝ հայկական ընտանիքում։ [6] Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով ախալքալաքցի էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան Կերչ, իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ պատերազմի սկսելը Սերգեյն ապրել էր Ռուսաստանում և Ուկրաինայում սովորել Կերչի միջնակարգ դպրոցում։ Երբ 1941 թվականի աշնանը նրա ընտանիքը Կերչից Երևան տեղափոխվեց, Սերգեյը հայտնվեց այլ միջավայրում, հայերենին նա չէր տիրապետում[7]։ 1943 թվականին հանրապետական ֆիզիկամաթեմատիկական օլիմպիադայում Սերգեյը զբաղեցրեց առաջին տեղը։ 1944 թվականին (16 տարեկանում), 9–10 դասարանների քննությունները էքստեռն հանձնելով ընդունվեց Երևանի Պետական Համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ։ Պետական համալսարանում նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստեռն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.

Aquote1.png Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց Aquote2.png

Շահինյանը նաև ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ Պավել Ալեքսանդրովն ասել է․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:

Ուսմանը զուգահեռ Սերգեյը դասավանդում էր Երևանի Պիոներների պալատի մաթեմատիկոսների խմբակում։ Այնտեղ նա իր երևակայությանը ազատություն տվեց, պատանիների համար գլուխկոտրուկներ հորինելով, կազմակերպելով հատկապես բարդ խնդիրների լուծման մրցույթներ, մաթեմատիկական խաղեր և այլն։ Համալսարանի հնգամյա դասընթացը նա անցավ երեք տարում՝ առաջին կուրսում սովորելով մի քանի օր, այնուհետ էքստեռն քննությունները հանձնելով փոխադրվեց երկրորդ կուրս և 1946 թվականին ավարտեց համալսարանը։ Այդ ընթացքում նա վերականգնեց հայրական ազգանունը և ավարտական վկայական ստացավ որպես Սերգեյ Մերգելյան։ Համալսարանն ավարտելուց հետո Մերգելյանն ընդունվում է ասպիրանտուրա Մոսկվայի Ստեկլովի անվան ինստիտուտում։ Նրա գիտական ղեկավարը Մստիսլավ Կելդիշն էր։ Չնայած զբաղվածությանը Կելդիշը հատուկ ուշադրության էր արժանացնում իր նոր ասպիրանտին։ Նրանք հանդիպում էին Կելդիշի տանը երեկոյան ժամերին և երկարատև զրույցներ էին վարում մաթեմատիկական պրոբլեմների վերաբերյալ։[4]

Մերգելյանը թեկնածուական թեզը գրեց մեկուկես տարվա ընթացքում։ Պաշտպանությունը կայացավ 1949 թվականին։ Մեկուկեսժամյա նիստից հետո գիտական խորհուրդը հայտարարեց Մերգելյանին ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին։ Չնայած Մերգելյանը իր աշխատանքը որպես թեկնածուական թեզ էր ներկայացրել, սակայն երեք պաշտոնական ընդդիմախոսներն էլ՝ ակադեմիկոսներ Միխաիլ Լավրենտյևը, Սերգեյ Նիկոլսկին և թղթակից անդամ Ալեքսանդր Գելֆանդը գիտխորհրդին առաջարկեցին Մերգելյանին դոկտորական աստիճան շնորհել։ Գիտխորհուրդը դիմումը բավարարեց և Սերգեյ Մերգելյանը 20 տարեկանում դարձավ ԽՍՀՄ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերգելյանի թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ Մերգելյանի հիմնական աշխատանքներն առընչվում են կոմպլեքս փոփոխականների տեսությանը, մոտարկումների տեսությանը և հարմոնիկ ֆունկցիաներին։ 1951 թվականին Մերգելյանը լուծեց անընդհատ ֆունկցիաները բազմանդամներով մոտարկելու խնդիրը, այնուհետ նաև Բերշտայնի մոտարկման պրոբլեմը։ Մերգելյանի թեորեմը եզրափակեց 1885 թվականին սկսված և Կարլ Վեյերշտրասի, Կարլ Ռունգեի, Ուոլշի, Միխաիլ Լավրենտևի, Մստիսլավ Կելդիշի և այլոց դասական արդյունքներից կազմված հետազոտությունների երկարաձիգ շարքը։ "Մերգելյանի թեորեմ" և "Մերգելյանի բազմություն" նոր տերմինները իրենց տեղը գտան մոտարկումների տեսության դասագրքերում և մենագրություններում։ Մերգելյանի գիտական ձեռքբերումներն օժանդակեցին հայկական մաթեմատիկական դպրոցի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը, ինչի վկայականն է 1965 թվականին Մերգելյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված ֆունկցիաների տեսությանը նվիրված խոշոր միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին աշխարհի շատ հայտնի մաթեմատիկոսներ, որը մեծապես օժանդակեց հայկական մաթեմատիկական դպրոցի առաջընթացին։

21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մերգելյանը և Աշոտ Պետրոսյանը ակադեմիկոս Վիկտոր Գլուշկովի Ակադեմիայի Հաշվողական կենտրոնում։

1947 թվականին Մերգելյանն ավարտեց Երևանի Պետական Համալսարանը։ 1945—1957 թվականներին աշխատել է ԵՊՀ-ում, 1954—1958 և 1964—1968 թվականներին Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում։ Սերգեյ Մերգելյանը նաև գիտության հմուտ կազմակերպիչ էր։ 1956 թվականին հիմնադրվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (ЕрНИИММ), որը նա ղեկավարեց 1956-60 թվականներին։ Շուտով ինստիտուտը հայտնի դարձավ որպես Մերգելյանի ինստիտուտ։ Այդ ոչ պաշտոնական անվանումը մինչ օրս պահպանվում է։ [8]

1961 թվականին Մերգելյանը վերադարձավ տեսական մաթեմատիկայի բնագավառ։ 1963 թվականին նա ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։ Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրը և ղեկավարը։ Այդ պաշտոնում նա մնաց մինչ 2002 թվականը։ Նույն թվականին վերականգնվեց Լոմոնոսովի Համալսարանի պրոֆեսորի իր հաստիքում։ 1968 թվականին Մերգելյանը կրկին հրաժարվեց պրոֆեսորի հաստիքից և զբաղվեց միայն գիտական գործունեությամբ։ Մերգելյանը հաճախ էր մեկնում արտասահմանյան գործուղումների։ 1970 թվականին նա որպես հրավիրված զեկուցող ելույթ ունեցավ Նիցայի Մաթեմատիկոսների միջազգային կոնֆերանսում։

24 տարեկանում նա դարձավ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (այժմ Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիա), որն, իր հերթին տարիքային առումով բացարձակ ռեկորդ էր ԽՍՀՄ գիտնականների շրջանում։ Նա նախկին Խորհրդային Միության երիտասարդ գիտնականի սիմվոլ էր։ Մերգելյան բազմաթիվ հանրահայտ ընկերներ ուներ ԽՍՀՄ-ում և արտասահմանում, որոնց թվում և Ինդիրա Գանդին 1950-ականներից։ 1978 թվականին Մոսկվա պաշտոնական այցից հետո Գանդին այցելեց նաև Երևան, ուղղակի որպես Մերգելյանի հյուր։ 1971-1974 թթ.ՙ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, 1974-1979 թթ.ՙ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-1982 թթ.ՙ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչը, 1982-1986 թթ.ՙ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը: Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[9]։ Շքանշանը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերգելյանը մահացել է 2008 թվականին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 23-ին Գլենդելի գերեզմանատանը, Կալիֆորնիա։ Մերգելյանի ցանկությամբ նրա աճյունասափորը տեղփոխվել է Մոսկվա և հողին հանձնվել Նովոդեվիչյե գերեզմանատանը, մոր և կնոջ կողքին։[10].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мергелян Сергей Никитович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 http://www.panorama.am/am/news/2008/08/22/mergelyan/1306310
  3. Ռեզյումեն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայքում
  4. 4,0 4,1 4,2 Григор Апоян. Эссе о математике и не только о нём
  5. Мергеляна теорема. Математическая энциклопедия. В пяти томах. Издательство «Советская энциклопедия». –М.: 1977–1985
  6. Армяне. Uz Archived 2010-02-19 at the Wayback Machine.
  7. http://www.computer-museum.ru/articles/galglory_ru/1323/
  8. Оганджанян С. Б. История развития вычислительной техники в Армянской ССР. Труды SORUCOM-2011. Великий Новгород, 2011. С. 240–244
  9. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  10. Новодевичье кладбище / Мергелян Сергей Никитович

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]