Մստիսլավ Կելդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մստիսլավ Կելդիշ
Мстислав Келдыш
Mstislav Keldysh Moscow.jpg
Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 10), 1911[1][2]
Ռիգա, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էհունիսի 24, 1978(1978-06-24)[4][5] (67 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[6]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ճարտարագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ[4], Keldysh Institute of Applied Mathematics?, Keldysh Research Center?, Մոսկվայի պետական համալսարան[4] և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտմաթեմատիկա և Մեխանիկա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահ
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[7], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Լեհական գիտությունների ակադեմիա, Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն, Տիեզերագնացության միջազգային ակադեմիա, Ռումինական ակադեմիա և Բուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1931)[4] և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ (1937)[4]
Կոչումակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՄիխայիլ Լավրենտև
Եղել է գիտական ղեկավարՍերգեյ Մերգելյան[8], Vladimir Beletsky?[8], Alexey Zabrodin?, Dmitry Okhotsimsky?[8], Timur Eneev?, Rady Fedorenko?, Jalal Allakhverdiyev?, Ivan Aleksandrovich Kipriyanov?[8] և Georgii Polozii?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրՎսեվոլոդ Կելդիշ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Mstislav Keldysh Վիքիպահեստում

Մստիսլավ Վսելովոդովիչ Կելդիշ (ռուս.՝ Мстислав Всеволодович Келдыш, հունվարի 28 (փետրվարի 10), 1911[1][2], Ռիգա, Ռուսական կայսրություն[3] - հունիսի 24, 1978(1978-06-24)[4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, 1960-1961 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, 1961-1975 թվականներին՝ նախագահ, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (1956, 1961, 1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աարտել է Մոսկվայի համալսարանը (1931

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Կենտրոնական աէրոհիդրոդինամիկայի ինստիտուտում, Մոսկվայի համալսարանում, ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում, 1953 թվականիից եղել է ԽՍՀՄ ԳԱ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։ Կելդիշի մեծարժեք հետազոտություններ ունի մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, աէրոհիդրոդինամիկայի, տատանումների տեսության բնագավառներում։ Ավիացիոն կոնստրուկցիաների տատանման կամ ինքնատատանման վերաբերյալ աշխատանքներում Կելդիշը մշակել է ինքնաթիռի ֆլատերի տեսությունը, ստեղծել այդ երևույթի թվային հաշվարկի և աէրոդինամիկ խողովակումնրա մոդելավորման մեթոդներ։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինն է հետազոտել շրջահոսուն մարմինների աերոդինամիկ բնութագրի վրա միջավայրի սեղմելիության ազդեցությունը, ընդհանրացրել վերամբարձ ուժի վերաբերյալ Ժուկովսկու թեորեմը։ Կելդիշին են պատկանում հեղուկի մակերեույթի տակով մարմնի շարժման հիդրոդինամիկայի և ալիքային դիմադրության, տատանվող թևի և պտուտակի տեսությունների վերաբերյալ հիմնավոր արդյունքները։ Կելդիշի մաթեմատիկական հիմնական աշխատանքները վերաբերում են իրական և կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսություններին, մասնակիածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներին, ֆունկցիոնալ անալիզին։ Առաջադրել և լուծել է Լապլասի հավասարման համար Դիրիխլեի խնդրի լուծման կայունության հիմնական հարցերը։ Լուծել է փակ տիրույթում ֆունկցիաները բազմանդամներով հավասարաչափ մոտարկելու խնդիրը։ Առաջինն է ապացուցել սեփական և կցված ֆունկցիաների համակարգի լրիվությունը մասնակի ածանցյալներով անինքնահամալուծ օպերատորների համար։ Կելդիշը եղել է ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ, ինչպես նաև արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելդիշիի կարդացած դասախոսությունները Երևանի համալսարանում, ինչպես նաև նրա հետագա սերտ կոնտակտները հայ մաթեմատիկոսների հետ, վճռական նշանակություն ունեցան կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության հայկական դպրոցի կազմավորման և զարգացման գործում։ ԽՍՀՄ 6-8-րդ դարեր գումարումների Գերագույն խորհուրդի պատգամավոր։ ԽՍՀՄ պետական (1942, 1946) և Լենինյան (1957) մրցանակների դափնեկիր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мстислав Всеволодович Келдыш, «Успехи математических наук», 1971։
  • Космонавтика. Энциклопедия / В. П. Глушко. — М.: Советская энциклопедия, 1985. — 528 с. — 75 000 экз.
  • Корнеев С. Г. Советские учёные — почётные члены научных организаций зарубежных стран. — М.։ Наука, 1981.
  • М. В. Келдыш. Творческий портрет по воспоминаниям современников. — М.։ Наука, 2001. — ISBN 5-02-022758-7 ; переизд. 2002. — ISBN 978-5-02-022742-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 356 CC BY-SA icon 80x15.png