Արտաշես Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշես Լիպարիտի Շահինյան
հայ․՝ Արտաշես Լիպարիտի Շահինյան
ArmenianStamps-404.jpg
Արտաշես Շահինյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
Ծնվել է1906, դեկտեմբերի 19
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Մահացել է1978, մայիսի 14
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունմաթեմատիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ժողովուրդների բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԵրեխաներԱրամ Շահինյան
Artashes Shahinyan Վիքիպահեստում

Արտաշես Լիպարիտի Շահինյան (1906, դեկտեմբերի 19, Ալեքսանդրապոլ - 1978, մայիսի 14, Երևան), հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ։ Համարվում է հայկական մաթեմատիկական գիտության դպրոցի հիմնադիրը։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1944), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947, թղթակից անդամ՝ 1945 թվականից)[1]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961

Ֆիզիկոս Արամ Շահինյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի1930 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1929-1978 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. 1938-1944 թվականներին՝ երկրաչափության, 1944-1978 թվականներին՝ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնների վարիչ, միաժամանակ, 1939-1942 թվականներին՝ ֆիզմաթ ֆակուլտետի դեկան։ 1945-1955 թթ՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքի, 1955-1959 թվականներին՝ համանուն ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ 1950-1963 թթ., միաժամանակ՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար[2]։ 1967-1975 թթ եղել է ՀԽՍՀ ԳԽ պատագմավոր։

Արտաշես Շահինյանի հուշատախտակը Երևանի Բաղրամայան պողոտայում

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահինյանի աշխատանքներով Հայաստանում սկիզբ են դրվել մաթեմատիկայի բնագավառի համակարգված գիտական հետազոտություններին։ Զբաղվել է մաթեմատիկական անալիզում ֆունկցիաների մոտավորության տեսությամբ, կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսությամբ։ Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը, կոմպլեքս և իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության մի շարք նոր ուղղությունների։ Ֆունկցիաների տեսության բնագավառում Շահինյանի ներդրումները միջազգային ճանաչում են ստացել։

Արտաշես Շահինյանի կիսանդրին համանուն դպրոցի բակում

Շահինյանի անունով են կոչվել ԵՊՀ-ին կից իր նախաձեռնությամբ ստեղծված ֆիզմաթ թեքումով Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց (1978 թվականից), փողոցներ Երևանում և Գյումրիում, 1999 թվականին Գյումրիում կանգնեցվել է հուշակոթող։ 1978 թվականին ԵՊՀ-ում սահմանվել Է Շահինյանի անվան կրթաթոշակ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անալիտիկ ֆունկցիաների տեսություն, մաս 1, Ե., 1969։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-07-02 
  2. «Artashes Shahinyan - The Mathematics Genealogy Project»։ www.genealogy.math.ndsu.nodak.edu։ Վերցված է 2019-07-02 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտաշես Լիպարիտի Շահինյան. Կենսամատենագիտություն, Ե., 2003։
  • Ակադեմիկոս Արտաշես Լիպարիտի Շահինյան. գիտնականը, հայրենասերը, ուսուցչապետը (կազմ.՝ Ա. Շահինյան), Ե., 2006։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]