Jump to content

Մխիթար Ջրբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Ջրբաշյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1918(1918-09-11)[1]
Երևան, Հայաստան[1]
Մահացել էմայիսի 6, 1994(1994-05-06) (75 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և խմբագիր
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], ՀՀ ԳԱԱ[1] և Հայաստանի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտֆունկցիաների տեսություն և մաթեմատիկական անալիզ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան[1] և Մոսկվայի պետական համալսարան[3]
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1949)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարԱրտաշես Շահինյան
Եղել է գիտական ղեկավարՆորայր Առաքելյան, Վանիկ Զաքարյան, Illich Oganesovich Khachatryan?[3], Arman Karapetyan?[3], Spartak Rafaelyan?[3], Gagik Mikaelyan?[3], Koryun G. Kazaryan?[3], Hamlet U. Matevosyan?[3], Vardan M. Martirosyan?[3], Borik A. Saakyan?[3], Hrachik M. Hairapetian?[3], Shushanik A. Grigoryan?[3], Robert Bagiyan?[3], Henrik S. Kocharyan?[3], Aghasi B. Tavadyan?[3], Robert Galoyan?[3], Anatoly A. Kitbalyan?[3], Sargis A. Hakobian?[3] և N. Grigoryan?[3]
Հայտնի աշակերտներՀանրի Ներսիսյան[3]
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Մխիթար Մկրտիչի Ջրբաշյան (սեպտեմբերի 11, 1918(1918-09-11)[1], Երևան, Հայաստան[1] - մայիսի 6, 1994(1994-05-06), Երևան, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950), ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս (1956, թղթակից անդամ՝ 1953)[4]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են ֆունկցիաների տեսություն, մոտավորությունների տեսություն և հարմոնիկ անալիզ կոմպլեքս տիրույթում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Ջրբաշյանը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում, 1915 թվականի ցեղասպանությունից փրկված և Երևանում հաստատված Մկրտիչ Ջրբաշյանի ընտանիքում։ 1936-1941 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ Սկսած 1942 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և Գիտությունների Ազգային Ակադեմիայում։

1945 թվականին Արտաշես Շահինյանի ղեկավարությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը "Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր" թեմայով։ Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն էր ԵՊՀ-ում։ 1949 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանում է դոկտորական աշխատանքը։

1953 թվականին Ջրբաշյանն ընտրվում է թղթակից անդամ, 1956 թվականին՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։

1964-1978 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ընդ որում 1964-1973 թթ. զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկ-քարտուղարի պաշտոնը։

1957-1960 թվականներին եղել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1978-1994 թթ. նույն ֆակուլտետի ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ։

Ջրբաշյանը եղել է «Մաթեմատիկա» (ԳԱԱ Տեղեկագիր) ամսագրի գլխավոր խմբագիր դրա կազմավորման օրվանից՝ 1966 թվականնից։ 1971-1989 թվականներին Ջրբաշյանը եղել է նոր կազմավորված մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։

Շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Ուսումնասիրություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ՝ մոտավորությունների տեսություն, հարմոնիկ անալիզ, ինտեգրալ ձևափոխություններ և ֆունկցիաների ներկայացումներ, մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորացման և դրանց եզրային հատկություններ[5][6]։

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1978)

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դասախոսություններ ֆունկցիաների տեսության ընտրովի հարցերի շուրջը.- Երևան։ Միտք, 1964[7].

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мхитар Мкртичевич Джрбашян (к шестидесятилетию со дня рождения), Н. У. Аракелян, А. Г. Витушкин, В. С. Владимиров, А. А. Гончар, УМН, 1979, 34։2 (206), 235 - 240
  • Математики механики. Биографический справочник, Боголюбов А. Н., Киев, Наукова Думка, 1983
  • Math.sci.am  - http://math.sci.am/upload/pdf/Jerbashian.pdf Արխիվացված 2010-06-13 Wayback Machine

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 541.
  2. National Academy of Sciences of the Republic of Armenia
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 Mathematics Genealogy Project — 1997.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  6. «ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉԻ ՋՐԲԱՇՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մխիթար Ջրբաշյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթար Ջրբաշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 541