Վանիկ Զաքարյան
Jump to navigation
Jump to search
Վանիկ Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1936 (84 տարեկան) Մեղրի, Նաիրիի շրջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | շախմատիստ և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Գործունեության ոլորտ | ֆունկցիաների տեսություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Մխիթար Ջրբաշյան |
Եղել է գիտական ղեկավար | Ishkhan V. Hovhanisyan?[1], Levon A. Sekhposyan?[1], David T. Bagdasaryan?[1], Eduard K. Dilanyan?[1] և Sos V. Madoyan?[1] |
Պարգևներ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ Անանիա Շիրակացու մեդալ Մովսես Խորենացու մեդալ և ԽՍՀՄ սպորտի վարպետ |
Վանիկ Սուրենի Զաքարյան (մարտի 21, 1936, Մեղրի, Նաիրիի շրջան), հայ մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1959 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962-1977 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Հայկական մանկավարժական ինստիտուտում։
- 1977 թվականից՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան։
Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ «Ֆունկցիաների տեսություն» մասնագիտությամբ և ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի ղեկավարությամբ։
- 1976 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բազմությունների վրա մերամորֆ ֆունկցիաների խնդիրների լուծման առանձնահատկությունները և միակությունը»։
- 1979 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։
- 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից-անդամ,
- 1996 թ. - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
- Ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է, բազմաթիվ ատենախոսությունների ղեկավար։
- ՀՀ ԳԱԱ 2 ամսագրերի խմբագիր[2]։
Շախմատ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ սպորտի վարպետ (1960)։
- Շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոն (1961, 1976)։
- 1990-1994 թթ. - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ։
- 1994-2004 թթ. - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
- 1996 թ. Երևանում կայացած Շախատի համաշխարհային 32-րդ օլիմպիադայի և 2001 թ. կայացած աշխարհի 5-րդ թիմային առաջնության հիմնական կազմակերպիչներից է։
- 2004 թվականից - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ։
- 1996-2004 թթ. - ՖԻԴԵ-ի փոխնախագահ։
- 2004 թվականից - ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրաշք պատանին: «Գարուն», 1967, № 2, էջ 91-92։ Չարլզ Մորֆիի մասին:
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՖԻԴԵ-ի միջազգային կազմակերպչի դիպլոմ (թիվ 1, 1996)։
- Նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում։
- Շախմատային «Օսկարի» դափնեկիր։
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2003),
- Մովսես Խորենացու մեդալ,
- Անանիա Շիրակացու մեդալ (2003),
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Մարտի 21 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեղրի քաղաքում ծնվածներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Հայ շախմատիստներ
- Շախմատային գործիչներ
- Շախմատի Հայաստանի չեմպիոններ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ