Հանրի Ներսեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հանրի Բարսեղի Ներսեսյան (փետրվարի 27, 1936[1], Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1989), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986)[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957-1970 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, 1958-1970 թթ՝ ԵՊՀ դասախոս, 1965-1979 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, 1979 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի բաժնի վարիչ[5]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսիսյանի աշխատանքները վերաբերում են ինտեգրա-դիֆերենցիալ (նաև՝ ուշացող արգումենտով) հավասարումների համար եզրային խնդիրներից ծնված բիօրթոգոնալ վերլուծությունների հետազոտմանը, ինտեգրալ հավասարումների և մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների ընդհանուր տեսության հարցերին։ Տվել է Վոլտերայի երկրորդ սեռի հավասարման գաղափարի ընդհանրացումը։ Իրական բնութագրիչներով թույլ հիպերբոլական հավասարումների համար Կոշիի խնդրի հետազոտության ասպարեզում Ներսիսյանն ստացել է կարևոր արդյունքներ[6]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտաշես Լիպարիտի Շահինյան, Երևան, 2003, 50 էջ
- Մաթեմատիկայի ձեռնարկ, Երևան, 1973, 344 էջ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 256—257.
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=167&langid=1
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեններ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Institute of Mathematics-Anry Nersesyan». math.sci.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հանրի Ներսիսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 256)։ |
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վոլգոգրադ քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ մաթեմատիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ