ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
'ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ'
Logo IM NAS.png
Մաթեմատիկայի ինստիտուտի շենքը 1.jpg
Տեսակ ակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է հուլիսի 1, 1971
Տնօրեն Ռաֆայել Բարխուդարյան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն ՀայաստանԵրևան
Հասցե Երևան, Մարշալ Բաղրամյան 24/5, 0019
Կայք math.sci.am
Կոորդինատներ: 40°11′33.259992100009″ հս․ լ. 44°30′29.000016100009″ ավ. ե. / 40.19257222002777752° հս․. լ. 44.50805556002777763° ավ. ե. / 40.19257222002777752; 44.50805556002777763

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտը մաթեմատիկական հետազոտություններով զբաղվող ակադեմիական ինստիտուտ է Հայաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մաթեմատիկայի ուղղությամբ հետազոտությունները Հայաստանում սկիզբ են առել դեռևս 1944 թ-ից, երբ նորաստեղծ Հայաստանի գիտությունների ակադեմիայում հիմնադրվեց մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքը։ Բաժանմունքը հետագայում վերակազմավորվեց որպես Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ, որի առաջին տնօրենն էր ակադեմիկոս Արտաշես Շահինյանը։

Կազմավորման առաջին տարիներին ինստիտուտը հիմնականում զբաղվում էր ֆունկցիաների տեսությամբ։ Ժամանակի ընթացքում հետազոտությունների դաշտը ընդլայնվելով ներառեց նաև դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ֆունկցիոնալ անալիզը, հավանականությունների տեսությունը և մաթեմատիկական վիճակագրությունը։

1971 թ. Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտից առանձնացավ Մաթեմատիկայի ինստիտուտը։ Ինստիտուտի տնօրեններ են եղել ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը (1971-1989, 1989-1994 թվականներին պատվավոր տնօրեն), ակադեմիկոս Նորայր Առաքելյանը(1989-1991, 1997-2006 թթ.), ակադեմիկոս Ալեքսանդր Թալալյանը (1991-1997 թթ.), ֆ.մ.գ.դ. Բագրատ Բատիկյանը (2006-2010 թթ.), ԳԱԱ թղթ. անդամ Վալերի Մարտիրոսյանը (2011-2012 թթ.)։ Ակադեմիկոսներ Սերգեյ Մերգելյանը, Ռաֆայել Ալեքսանդրյանը, Ռուբեն Համբարձումյանը, Անրի Ներսեսյանը նույնպես կարևոր ներդրում են ունեցել ինստիտուտի կայացման և զարգացման հարցում։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1989 թթ. Մխիթար Ջրբաշյան

1989-1991 թթ. Նորայր Առաքելյան

1991-1997 թթ. Ալեքսանդր Թալալյան

1997-2006 թթ. Նորայր Առաքելյան

2006-2010 թթ. Բագրատ Բատիկյան

2011-2012 թթ. Վալերի Մարտիրոսյան

2012 թ. Ռաֆայել Բարխուդարյան

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]